Բուլղարիայի պաշտպանության նախարար Անյու Անգելովը ԱՄՆ կատարած այցի ժամանակ խնդրել է մշտական ռազմական կոնտինգենտ տեղակայել Սլիվեն քաղաքի մերձակայքում` ամրապնդելու համար տարածաշրջանի անվտանգությունը և բուլղարացի զինվորականներին ամերիկյան փորձը փոխանցելու նպատակով: Ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ երկու երկրների միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2006-ին 10 տարի ժամկետով: Բուլղարիայում կարող են գտնվել 2500 ամերիկացի զինվորականեր, ևս 2500-ը կարող են տեղակայվել 90 օր ժամկետով: