Վենեսուելայի կառավարող Միացյալ սոցիալիստական կուսակցության թեկնածուները հաղթել են երկրի 23 նահանգներից 19-ում տեղի ունեցեծ տեղական ընտրություններում։ Ինչպես հաղորդել է Ազգային ընտրական խորհուրդը, այդպիսի արդյունք է գրանցվել ընտրողների 95 տոկոսի ձայների հաշվարկից հետո։
Առայժմ հայտնի չեն Բոլիվար նահանգի քվեարկության արդյունքները։ Ընդդիմադիր ուժերը հաղթել են 3 նահանգում։ Ներկա ընտրությունները 14 տարվա մեջ առաջին անգամ տեղի են ունեցել առանց երկրի նախագահ Ուգո Չավեսի ներկայության։ Չավեսն այժմ գտնվում է Կուբայում, որտեղ անցնում է հետվիրահատական շրջանը։