ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ծառուկյանը չի մտածում, Ծառուկյանին մտածում են

Ծառուկյանը չի մտածում, Ծառուկյանին մտածում են
16.11.2012 | 13:01

Լավ կլիներ այնպես ու այնքան մտածեին, որ մեջները գտնվեր մեկը, ով խորհուրդ տար աղա-պարոնին` այլևս չօգտագործել այդ ռաբիս արտահայտությունը` «Այդ մասին` վերջին դասին»: Զի նրան սատարում է հինգ հարյուր հազար մարդ, ու որ մոմ պահենք` հնարավոր է և մեջները մտավորականներ գտնվեն, որոնք «գազեթից-բանից», Շեքսպիրից-Պետրարկայից իմացող կլինեն, ու «նե խորոշիյ տոն» կհամարեն հնչածը: Մանավանդ որ հնչեցնողը կարող է էսօր-էգուց նախագահ դառնալ (մտքով ցանեցար, մարմնով ցանկացար) ու էս հնադարյան երկրի գլխին նստել:
Մի խոսքով, տիար Ծառուկյանին այսօր ով չի ալարում, մտածում է: Մեր մտածումն էլ հետևյալն է: Նա ունի խոկման հետևյալ քարտեզը.
ա) Չկորցնել իր ունեցվածքը: Ֆրոյդ պապին ասում է` մենք մեր ենթագիտակցությունն ենք: Ծառուկյանը մի գլուխ խոսում է ունեցվածքը կորցնելու մասին (միջանկյալ խորհուրդ` լրիվ ձրի, նրա թանկ փիարը իրականացնողներին. ձեզ նեղություն տվեք, այդքան փողի դիմաց` տարբեր աուդիտորիաների համար տարբեր ելույթներ գրեք ու արտասանել տվեք, թե չէ թվում է` անվերջ «Սինիյ պլատոչեկ»-ի պլաստինկան ենք լսում): Էն էինք ասում է, որ Ծառուկյանն ուժեղ պատրաստ է կորցնելու ունեցվածքը: «Օրեմն, ինքստիքյան» (իր լեքսիկոնով), նշանակում է` պատրաստ չէ: Սուբլիմացիայի օրենքով մատնում է իրեն: ՈՒ որպեսզի Քոչարյանից խիստ անարդարացիորեն «ֆեոդալ» անվանված պարոն Ծառուկյանը չկորցնի յուր սեփականությունը, պետք է յուր խնամու հետ պայքարի մրցանակային տեղի` վարչապետի պաշտոնի համար:
Այսպիսով, թիվ մեկ խնդիրը ունեցվածքը չկորցնելն ու խնամի Հովհաննեսին վարչապետ կարգելն է:
բ) Եթե Հովհաննես Ա.-ի տարբերակը չաշխատի, իսկ դրա հավանականությունը մեծ է այնքանով, որ Ռուսաստանը բացարձակ լուրջ չի վերաբերվում Հովհաննեսի պերսոնին, Սերժ Սարգսյանի թիմն էլ երբեք չի վստահել նրան, ուստի կա պլան «բ»-ն. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, ով Գագոյին հասկացրեց, որ ինքը ԲՀԿ-ում ունի թիմ` քաղաքականապես հասուն, որն էլ քաղաքական որոշումներ կարող է կայացնել` հազար ու մի հետևանքներով առլեցուն:
Գլուխ չցավեցնենք. Գագոյին որպես երկրորդ տարբերակ ձեռնտու է, որ իր կողմից խաղա Քոչարյանը, նրան էլ առաջադրեն ապագա վարչապետ: Սա, իհարկե, Սերժ Սարգսյանին ընդհանրապես ձեռնտու չէ, հարյուր հազար անգամ ասել ենք` ինչու. Քոչարյանը տեղը տիտիկ անողներից չէ, նա դասական «հեղաշրջիստ» է:
գ) Այս պլանում կաստինգի է «գազի Կարենը»: Ճիշտ է, ասում են` ինքն «իդ պարը չի պարում», ինքը ուզում է քաղաքականությունից դուրս լինել, զի ինքը սիրում է թանկ կոնյակ և նույնքան թանկ մնացած բաները (ո՞վ ասաց` կանայք, ի՜նչ անամոթն եք), և ուրեմն, նա վերջերս Հայաստանում էր, մասնակցում էր գեներալ Սեյրանի որդու հարսանյաց հանդեսին և էլի մի քանի «մերոպրիյատյաների», իսկ իրականում «օպրոբացիա» էր անցկացնում` իր մասով:
Բանն այն է, որ նա Պուտինի թեկնածուն է համարվում: Գագոն, հանուն յուր խնամի Հովհաննես Ա.-ի, մերժել է Կարենի «մոմենտը», ու հենց սա է, որ ուժեղ շարժել է Ռուսիոյի նյարդերը. «մածը» ջղայնացել է Գագոյի համարձակության վրա, մանավանդ որ վերջինիս սիրուն աչքերով հեչ հիացած չէ` Օսկանյանի պատճառով, և «օրեմն` ինքստիքյան», այս տարբերակն էլ դժվար աշխատի։
Իսկ թե իրականում որ սցենարը կաշխատի, այդ մասին` վերջին դասին:
«Ներող»` Շեքսպիր ու Պետրարկա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ