Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Զանգվածային անկարգություններ՝ Պանամայում

Զանգվածային անկարգություններ՝ Պանամայում
20.10.2012 | 12:35

Պանամայի Կոլոն քաղաքի հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդունված նոր օրենքի դեմ, որի համաձայն՝ քաղաքային հողերի մի մասը կվաճառվի մասնավոր օգտագործման համար։
Ցույցը վերաճել է զանգվածային անկարգությունների, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ «Ռոյթեր» գործակալության տվյալներով՝ զոհվել է 9-ամյա մի տղա։ Հողերը, որ ցանկանում է վաճառել Պանամայի կենտրոնական կառավարությունը, գտնվում են հարկման դաշտից ազատ գոտում, որտեղ տեղակայված է ավելի քան 2000 ընկերություն։
Պանամայի կառավարությունը պնդում է, որ ավելի շահավետ է վաճառել հողերը, քան դրանք տալ վարձակալության և դրա դիմաց տարեկան ստանալ 33 մլն դոլար։

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ