«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Վենեսուելայում ավարտվել է նախընտրական պայքարը

Վենեսուելայում ավարտվել է նախընտրական պայքարը
05.10.2012 | 13:50

Վենեսուելայում երեկ ավարտվել է եռամսյա նախընտրական արշավը: Նախագահական ընտրություններն այստեղ տեղի կունենան հոկտեմբերի 7-ին: Գործող նախագահ ՈՒգո Չավեսը, որ երկիրը ղեկավարում է 1999 թվականից, մայրաքաղաքում հանդես է եկել բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների առաջ: Նա կոչ է արել իր կողմնակիցներին` ընտրություններում ջախջախիչ հարված հասցնել բուրժուազիային:
Գրանցվել է 6 թեկնածու, սակայն հիմնական պայքարն ընթանալու է ՈՒգո Չավեսի և «Ժողովրդավարական միասնություն» ընդդիմադիր դաշինքի թեկնածու Էնրիկե Կապրիլեսի միջև:
Փորձագետներն այս ընտրությունները բնութագրում են պայքար սոցիալիզմի, որը խորհրդանշում է Չավեսը, և կապիտալիզմի միջև, որի մարմնավորողը համարվում է Կապրիլեսը:

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ