ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այս տարի խոտն առատ է

Այս տարի խոտն առատ է
06.09.2012 | 11:44

Այս տարի խոտն առատ է հատկապես Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում: Առաջին անգամ ամբողջությամբ հավաքվել է նաև հնձված արտերի ծղոտը: Բացի դրանից, գյուղացիական տնտեսությունները թույլտվություն են ստացել առանց սահմանափակումների ու խոչընդոտների անվճար հավաքելու անտառային տարածքների խոտը:

«Հանրապետությունն ամբողջությամբ ապահովված է անասնակերով, իսկ կերի գները վերջին շաբաթվա ընթացքում նույնիսկ նվազել են: Կերի սակավության հետ կապվող անասնագլխաքանակի կտրուկ անկման, հարկադիր մորթի, անասնաբուծության մեջ ձեռք բերված ցուցանիշների նվազման, Հայաստանից խոտի արտահանման, ինչպես նաև կերի գնի կտրուկ աճի մասին տարածվող լուրերն անհիմն են»,- ասացին ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչությունում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ