ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր գյուղտեխնիկա կստանան երեք մարզերի 13 համայնքներ

Նոր գյուղտեխնիկա կստանան երեք մարզերի 13 համայնքներ
26.07.2012 | 13:34

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի 13 համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվները ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի («ԳԾԻԳ» ՊՀ) կողմից (համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո) կապահովվեն գյուղատնտեսական նոր սարքավորումներով:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության, ընթացիկ տարվա հուլիսին նշված ծրագրի շրջանակներում ներկրվել են 19,4 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 31 միավոր գյուղատնտեսական սարքավորումներ և տեխնիկա, այդ թվում` 4 գութան, 9 խոտհնձիչ, 3 փոցխ, 12 ցաքան և 9 կուլտիվատոր:
Նշենք, որ «ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից «CARMAC» ծրագրի շրջանակներում իրականացվող` համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին գյուղսարքավորումներով ապահովելու աշխատանքները շարունակական են:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ