Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Չինաստանում 155 հազար մարդ տուժել է երկրաշարժից

Չինաստանում 155 հազար մարդ տուժել է երկրաշարժից
02.07.2012 | 13:14

Ավելի քան 155 հազար մարդ տուժել է շաբաթ օրը Չինաստանում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժից: Տուժած շրջաններից տարհանվել է մոտ 48 հազար մարդ: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան: Միայն հայտնի է, որ 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Երկրաշարժը մեծ վնասներ է հասցրել երկրի ենթակառուցվածքներին: Ավերվել է մոտ 7,5 հազար տուն, ևս 64 հազար բնակելի շինություն դարձել է վթարային: Երկրի կառավարությունը որոշում է ընդունել անօթևան մնացած քաղաքացիների համար ուղարկել մարդասիրական օգնություն: Աղետի գոտում այս պահին աշխատում է մոտ 2400 փրկարար:

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ