19.06.2020|
01:25
Համավարակը կանգնեցրեց կյանքը, բայց այդ կանգառներում էլ մարդիկ ապրում էին։ Մեր կյանքի ռիթմը, ձևը, աշխատանքը, մարդկանց հետ հաղորդակցությունը, ամեն ամեն ինչ հարմարեցնում ենք համավարակի թելադրած կանոններին։ Այսօր, վաղն առավել ևս՝ կինոյում, թատրոնում, գրականության մեջ տեսնելու ենք համավարակի թողած հետքերն ու հենց համավարակի պատմությունը։