-
24.10.2013|
16:22
Թվում էր, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ հայտնի Լիսկայի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի սպանությունը կոծկած ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանին ԱԺ մեծամասնության և ընդդիմության ստվար հատվածի ձեռամբ Գլխավոր դատախազ նշանակելուց հետո Լիսկան պիտի մոռացվեր առժամանակ: Բայց՝ ոչ:
-
24.10.2013|
14:07
Տեղակություններ էին տարածվել, որ Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանություն:
irates.am-ը փորձեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանից իմանալ, թե որն է Վարդան Հակոբյանի նկատմամբ իրավապահների ուշադրության պատճառը:
-
22.10.2013|
16:57
«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցներն այսօր ասուլիսի էին հրավիրել լրատվամիջոցներին: Նրանց մտահոգում է այն, որ Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել «հակասոցիալական և ապօրինի որոշումներ»: Իրենց պահանջները և հուզող հարցերը նրանք մանրամասնորեն ներկայացրել են այսօրվա հայտարարության մեջ:
-
22.10.2013|
12:04
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» երկօրյա համաժողովում այսօր խոսեց միջազգային պարտավորությունների մասին, որոնք բոլոր պետություններին հնարավորություն են տալիս իրենց ձայնը բարձրացնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Ըստ նրա՝ միջազգային կոնվենցիաների համաձայն՝ պետությունները կարող են ակտիվ պայքարել այլատյացության և անհանդուրժողականության դեմ:
-
18.10.2013|
16:45
Տիգրան Առաքելյանը երեկ հեռուստաեթերով ասել է բաներ, որոնց մասին հասարակությունը ընդհանուր առմամբ տեղյակ էր: Սկսած` թե ինչպես է հնարավոր քաղաքացու նկատմամբ գործ սարքել, տևական ժամանակ մարդուն ազատազրկել և հետո նույն այդ գործը մեկ օրվա մեջ գլխիվայր շուռ տալ՝ ազատազրկվածին ազատություն շնորհելով, վերջացրած նրանով, որ Հայաստանի ազատազրկման վայրերում մարդկանց թերսնում են:
-
18.10.2013|
00:35
Կան կառույցներ, որտեղ յուրաքանչյուր կադրային փոփոխություն հանրության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում, և դա բնական է, քանզի այդպիսի կառույցներում, մասնավորապես` ուժայիններում, մարդկանց հետագա ճակատագիրն է որոշվում: Այս համատեքստում անդրադառնանք ՀՀ դատախազությունում վերջին օրերին տեղի ունեցած մի շարք կադրային փոփոխություններին:
-
16.10.2013|
17:16
Ինչպես irates.am-ը տեղեկացավ, հոկտեմբերի 18-ին Մաշտոցի պուրակում, հայտնի ռեժիսորների և դերասանների մասնակցությամբ, բեմադրվելու է ցմահ ազատազրկվածների խնդիրներին առնչվող թատերական ներկայացում։ Լինելու են նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարցը պարբերաբար հրապարակայնացրած անձինք։
-
15.10.2013|
15:33
ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 14-ին`, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:
-
15.10.2013|
13:19
Երևան քաղաքի Ոստիկանության վարչության տվյալներով անցած ինը ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:
-
15.10.2013|
00:36
Գյումրու մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին պատկանող «LUKY» գիշերային ակումբում պատգամավորի քեռու` Հովհաննես Գևորգյանի որդին ծեծելով մարդ է սպանել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, պատգամավորն ամեն ինչ անում է հարցը կոծկելու համար: Այս հարցում նրան լավագույնս աջակցում է Շիրակի մարզի դատախազը` դեպքը ներկայացնելով որպես վրաերթ: