-
30.01.2014|
11:37
Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կնշի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը:
-
21.01.2014|
12:57
«Գազի սակագնի թանկացման հետևանքները մանր և միջին բիզնեսի վրա» թեմայով քննարկում էր հրավիրվել «Մեդիա» կենտրոնում: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանն իր մտահոգությունը հայտնեց գազի սակագնի թանկացման հետ կապված՝ նշելով, որ ջերմոցներում արդեն 12 հա ցանք չի կատարվել, և այդքանով կրճատվել է ջերմոցային տնտեսությունը Հայաստանում։
-
30.12.2013|
13:38
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Իր ուղերձում նախարարը նախ ջերմորեն շնորհավորել է ագրարային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, վերամշակողներին և բոլոր նրանց, ովքեր ՙհողը հայրենիք են դարձնում, աշխատանքը` բարիք, ծրագրերը` երկիրը շեն պահող իրականություն՚:
-
24.12.2013|
20:00
«Լոլիկի արտադրությունը պակասել է 40 տոկոսով, իսկ շուկայում հիմնականում վաճառվում է տեխնիկական լոլիկ, որը նախատեսված չէ սեղանի համար»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, ում խոսքով դրա պատճառն այն է, որ գյուղացիները սկսեցել են կատարել գործարանների պատվերները՝ աճեցնելով տեխնիկական լոլիկ:
-
24.12.2013|
19:55
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ խոսքով, անցնող տարին գյուղատնտեսության համար և բարենպաստ էր, և, որոշ նկատառումներով, ծանր: Բարենպաստ էր, քանի որ աճ է արձանագրվել պտղաբուծության մեջ, մասնավորապես` ծիրանի: Հետևաբար, 40 տոկոսով աճել է պղպեղի, սմբուկի արտադրանքը:
-
20.12.2013|
17:02
ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հերքեց վաղուց պտտվող այն լուրերը, թե Ամանորի նախաշեմին ձուն թանկանալու է` հավաստիացնելով , որ Հայաստանի շուկայում ոչ միայն ձվի դեֆիցիտ չի սպասվում, այլև` գնաճ: Ավելին, ըստ Ա. Հովհաննիսյանի, չի բացառվում, որ ամռանը հավկիթի գները նվազեն 6-7 տոկոսով:
-
06.12.2013|
11:39
Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։
Ծրագրի համակարգող Հովսեփ Ագանյանցը նշում է, որ իրենց հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի ռիսկերը, ինչպես նաև առաջարկել արդյունավետ և քիչ ծախսատար մեթոդներ, որոնք կնպաստեն արդեն իսկ դեգրադացված հողերի վերականգնմանն ու արդյունավետ օգտագործմանը։
-
05.12.2013|
12:11
Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն: Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է. բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը:
-
08.11.2013|
18:10
«Այս տարի, եղանակային պայմաններից պատճառով, լոլիկի բերքը ավելի քիչ էր, քան անցած տարի: Մթերումներն այս տարի 15 տոկոսով պակասել են: Հայաստանում վերջին տարիներին տոմատի ներմուծմամբ զբաղվող ձեռնարկությունները մի փոքր պակասել են, բայց, կարծում եմ, պահանջարկ լինելու դեպքում նրանք կբավարարեն այն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
-
08.11.2013|
16:38
Ստեղծվել է պահածոյագործների և հյութարտադրողներիչ միություն։
Հայաստանում այսօր գործում է մոտ 30 կազմակերպություն, որոնք զբաղվում են պահածոյագործությամբ և հյութերի արտադրությամբ: Մաքսային միությանն անդամագրվելը հայկական պահածոյի արտահանման առումով շահավետ է Հայաստանի և ՀՀ քաղաքացու համար: