Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը
18.05.2012 | 05:56

(սկիզբը` նախորդ համարներում)

Մտավորական կոչվածներ, բա մեղք չէ՞ ձեր ժողովուրդը, այդ ի՞նչ աստիճանի եք նրան քարեքար գցում ձեր տիեզերական ցնդաբանություններով, ինչո՞ւ չեք թողնում, որ այդ ժողովուրդը, բոլոր ժողովուրդների պես, իր խեղճության ու ցավերի հոգսը քաշի, ինչքա՞ն կարելի է նրա գլխին թափել սանձարձակ ու լկտի կեղծիքներ` չթողնելով, որ նա զարգացման, ինքն իրեն ճանաչելու բնական հուն մտնի: Այդ ժողովուրդն ինչքան փորձում է իր «տոհմական կենցաղի նախնադարյան ձևերից» (Ստալին, «Պրավդա», 1921 թ., դ29) ազատագրվել, դուք գլխներին եք տալիս, որ մնա նախնադարյան վայրենի բնազդների գերության մեջ:

Եթե, իրոք, մտավորական եք, բարի եղեք բացատրել, պատասխան տալ, թե ինչո՞ւ ժամանակին չէիք կարողանում ասել, որ դուք թուրք եք, և ցնդաբանում էիք, թե թուրքերի վայրենի հարկադրանքով եք ձեր լեզուն փոխել: Իսկ այսօր էլ դուք, հայտնի Ցիցիանովի բնութագրմամբ` երեկվա «ճանճերդ», արծիվ եք կտրել, ձեզ ներկայացնում եք որպես մարդկային քաղաքակրթության հիմնադիրներ, աշխարհով մեկ թնդացնում եք, թե Ղարաբաղից իջել եք Միջագետք, այնտեղ ծաղկեցրել շումերական քաղաքակրթությունը: Եթե ճշմարիտ եք համարում ձեր այդ ցնդաբանությունը, ապա դրա կողքին կրկնակի, եռակի ճշմարիտ է նաև Հերոդոտոսի վկայությունը, որ դուք լույս աշխարհ եք եկել Զևսի որդիներից` Հերակլեսի ու քարանձավաբնակ օձ կնոջ կենակցության արդյունքում:

Մեր խոսքը չի վերաբերում ձեր խեղճ ու կրակ, բոլոր ժողովուրդների պես իր մի կտոր հացը ճակատի քրտինքով վաստակող ժողովրդական զանգվածին, որոնց հետ տասնամյակներ շարունակ աղ ու հաց ենք կիսել, մասնակցել նրանց սունյաթ թոյիններին, հարսանիքներին ու թաղումներին: Բնության այդ զավակներն այնքան նրբանկատ էին, որ հանդիսությունների ժամանակ մեզ համար սեղաններ էին պատրաստում` անհրաժեշտ խմիչքներով, իրենք ծալապատիկ նստոտում գետնին` անուշ անելով մուգ թեյը: Ավելին, հիսուն տարի առաջ մենք Աղդամում թանգարան ստեղծեցինք, և, չնայած բոլոր նմուշները հայկական էին, ասում էինք` ոչինչ, թող մեր հարևաններն էլ քաղաքակրթվեն: Ձեր ժողովուրդը մարդկային պատշաճ համակեցությունը պահպանում է այնքան ժամանակ, քանի դեռ չեք գրգռել նրա վայրենի բնազդները, չեք դարձրել մարդակերներ:

Եթե ազնիվ մտավորականներ եք, ինչը, իհարկե, բացառվում է, ուսումնասիրեք ձեր ժողովրդի անցած իրական ճանապարհի գոնե վերջին հարյուրամյակը, ցույց տվեք, թե մտավոր, տնտեսական, քաղաքակրթական ինչ ձեռքբերումներ է ունեցել: Որպես շատ իրադարձությունների մասնակից ու ականատես, հիշեցնում ենք ձեզ, որ մեծ պատերազմի տարիներին սովի հարկադրանքով մենք մեր երկհարկանի տների թիթեղները քանդում էինք, տանում ձեր ժողովրդի ղշլաղներ, վաճառում հացահատիկի դիմաց: Նրանք էլ բարեկամաբար առնում էին թիթեղները, ցանկապատում իրենց ոչխարների ղալերը, որովհետև օգտագործման այլ բնագավառ չունեին: Եթե բարեհաճում եք ժողովրդին ինչ-որ չափով օգտակար լինել, տեսանելի փաստերով ցույց տվեք, թե յոթանասնամյա հնության այդ սահմանակետից այս կողմ ինչի՞ է հասել ձեր ժողովուրդը, ի՞նչ առաջընթաց է ունեցել: Այլապես աշխարհ թնդացնող ձեր ցնդաբանություններով աշխարհի առաջ վարկաբեկում եք ձեր իսկ ժողովրդին: Դուք սկյութ-սկիֆ-սակ-թուրք բառերը խաղացնելով, շումերական քաղաքակրթությունը ձերը հռչակելով, զրնգացող զանգուլակներ եք հրապարակ հանել, որ ձեր ժողովուրդը իր ինչերի՞ց կախած հպարտ քայլի աշխարհով մեկ: Դուք կարծում եք, թե նման սանձարձակ լարախաղացություններով ձեր աչքի փուշ հայերի «պորտը տեղն եք դնում», բավարարություն տալով նրանց նկատմամբ ունեցած ձեր անասնական ատելությանը: Դուք չեք կարողանում հասկանալ, որ այդ ամենը բումերանգի պես զարկում է ձեր ճակատներին: Դուք` «ջհանդամը», մենք ցավում ենք այն ժողովրդի վիճակի համար, որ գտնվում է ձեր գերության մեջ: Վերջ տվեք սահմաններ չճանաչող զառանցանքներին, թույլ տվեք, որ ձեր ժողովուրդն իր հոգսերի ու ցավերի մասին հոգա: Ինչպե՞ս եք թշնամիներ որոնում ուրիշ տեղերում, երբ իրականում դուք եք ձեր ժողովրդի առաջին թշնամին: Հաճախակի այբուբեն եք փոխում, սրան-նրան հաճոյանալով` չեք թողնում, որ այս լուսավոր աշխարհից մի բան վերցնի ձեր ժողովուրդը:

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ

Ժամանակն է, որ կանգնենք իրական հողի վրա` ի լուր աշխարհի արձանագրելու, որ բոլոր գույների մահմուդովները, հասանլըրները, մամեդովաներն ու բունիաթովները ինչպիսի լարախաղացություններ էլ կազմակերպեն, ինչքան էլ բարձր հնչեցնեն իրենց զուռնան, մնում են ներկայացուցիչը մի ժողովրդի, որն այսօր էլ հարազատ է իր սեփական ինքնանվանը` մուսուլման, բայց վերջին մի հարյուրամյակում քաղաքական նկատառումներով ստիպված է եղել ներկայանալու ուրիշների կողմից իրեն տրված չորս տարբեր անվանումներով` մուղանցի, կովկասյան թաթար, թուրք, ադրբեջանցի, մինչև որ կարողացավ խոստովանել իր թուրք լինելը: «Լինելով ամենահնագույն, անգամ նախաջրհեղեղյան ժողովուրդ» (տե՛ս Հովսեփոս Ֆլավիոս), որ նույնիսկ տվել է Նոյ նահապետ և ստեղծել անմրցակից մշակույթ, վերջին հարյուրամյակում չորս անգամ փոխել է իր այբուբենը` նկարելով արաբական, լատինական, ռուսական, նորից լատինական այբուբենները: Ըստ որում, առաջին անգամ արաբական այբուբենը կարողացել են իրենց լեզվին հարմարեցնել 1860-70-ականներին: Նրանք ներկայացուցիչն են մի ժողովրդի, որն ունի երկու արձանագրված գրավոր վկայություն: Առաջինը 18-րդ դարի կեսերին Խորասանի տարածքից Անդրկովկաս մուտք գործելու փաստն է` Նադիր շահի նախաձեռնությամբ ու Ղարաբաղի խանության ստեղծմամբ, որն ավարտվեց Ղարաբաղի խանության միացումով Ռուսաստանին: Երկրորդը 19-րդ դարի վերջերին ավազակապետ Ղաչաղ Նաբու սպանության մասին է` հայերից կատարած թալանի բաժանման ժամանակ: Ինչ մնում է ցարական ու բոլշևիկյան ժամանակների պատմությանը, այն ընդհանուր է եղել այդ կայսրությունների բոլոր ժողովուրդների համար: Նախորդ հազարամյակների ճանապարհը ազերթուրքերն անցել են բանավոր` հետևելով իրենց ոչխարների ընթացքին:

Չմոռանանք արձանագրել նաև, որ այդ ժողովուրդը վերջնականապես նստակեցության դատապարտվեց իր ղեկավարների բորբոքած արցախյան պատերազմի պատճառով, որովհետև այդ պատերազմը փակեց դեպի Հայաստանի Հանրապետության Ջերմուկի լեռները տանող բոլոր ճանապարհները:

Բուն ճշմարտությունը յոթ փակի տակ դնելով և ուրիշների պատմությունն ու մշակույթը կողոպտելով են ազերթուրք կեղծարարները իրականացնում իրենց փուչիկ հաղթարշավը` միջազգային լրատվամիջոցների օգնությամբ:

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ