Հետևում եմ ձևաչափերի մասին բանավեճին, թե, այսպես կոչված, խաղաղության գործընթացի համար ո՞ր ձևաչափն է ավելի նախընտրելի՝ Արևմու՞տքը, Արևե՞լքը, Հյուսի՞սը, Հարա՞վը, 3+3-ը՞, ֆլա՞նը, թե՞ ֆստանը...
Ցանկացած հասարակության մեջ լրիվ նորմալ ֆիզիկական տեսողություն ունեցողների ճնշող մեծամասնությունը կույր է հասարակական երևույթները տեսնելու ու գնահատելու իմաստով, որը բնական և նորմալ է:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրության աչքի առաջ բանակի նկատմամբ հոգատարություն էր խաղում, ժամկետային զինծառայողներին ելակով կերակրում։ Բանակում սննդի մատակարարման վիճակն ինչպե՞ս է հիմա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության 7-րդ տարում...
Մեկը համարում է, որ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, մյուսը կարծում է, որ հնարավոր է մոտ ապագայում պայմանագիր ստորագրել, իսկ ոմանք խոսում են Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովից հետո կամ նույնիսկ առաջ հնարավոր ագրեսիայի մասին:
Պատմության համար ընդամենը մի թյուրիմացություն, մի դուրսպրծուկ ցանկանում է ապացուցել, որ անիմաստ է եղել մեր ողջ ազգայինը. սեփական դիմագիծ (ինքնություն) ու սեփական պետություն ունենալու ձգտումը և 5-հազարամյա արյունոտ ու քրտնաջան մեր մաքառումը դրանց համար։
Ցավոք, մենք ապրում ենք ամոթի և պատասխանատվության զգացումի լուրջ դեֆիցիտի պայմաններում, երբ մարդիկ ինչ ուզում խոսում և ինչ ուզում անում են՝ առանց ամոթի խայթի ու պատասխանատվության զգացողության...
-Մարդը գերագույն արժեք է,- ժողովրդավարության վերաբերյալ դասընթացների շրջանակներում հայտարարում է Հայաստանի 16-րդ վարչապետը՝ հազարավոր տղաների սպանել տված Սամոդուռը:
Առակը (առ ակն՝ աչքի առաջ) բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արածները։
Մենք սխալմամբ կարծում ենք, թե մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թույլ տալիս։
Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետության կազմաքանդումը ներսից...
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։