ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Սիրիայի ընդդիմությունը կարծում է, որ Ասադը չի կարող մնալ իշխանության մինչև 2014թ.

    Սիրիայի ընդդիմությունը կարծում է, որ Ասադը չի կարող մնալ իշխանության մինչև 2014թ.

    25.12.2012| 16:47
    Սիրիայի ընդդիմությունը մերժել է խաղաղ կարգավորման ցանկացած նախագիծ, որը ենթադրում է նախագահ Բաշար Ասադի պաշտոնավարում մինչև 2014թ. նախագահական ընտրությունները։
  • ԱՄՆ-ն զգուշանում է քամիներից և ձյունից

    ԱՄՆ-ն զգուշանում է քամիներից և ձյունից

    25.12.2012| 16:45
    ԱՄՆ շատ շրջաններ պատրաստվում են ուժգին քամիների, որոնք կարող են շարունակվել մի քանի օր։ Կալիֆոռնիայում արդեն առատ ձյուն է տեղացել, որոշ հատվածներում ձյան ծածկույթի հաստությունը հասնում է մինչև երկու մետրի։
  • Քուվեյթում Սիրիայի հարցով համաժողով կանցկացվի

    Քուվեյթում Սիրիայի հարցով համաժողով կանցկացվի

    25.12.2012| 16:44
    Քուվեյթի իշխանությունները մտադրություն են հայտնել իրենց երկրում անցկացնել Սիրիայի հումանիտարի ճգնաժամի հարցով միջազգային համաժողով։ Ավելի վաղ նման համաժողով անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
  • Չինաստանում ռեկորդային ցրտեր են

    Չինաստանում ռեկորդային ցրտեր են

    24.12.2012| 11:32
    Չինաստանի մայրաքաղաքում վերջին տասնամյակի ամենասառնաշունչ ձմեռն է։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այսօր առավոտյան Պեկինի հարավում ջերմաստիճանը կիջնի մինչև -14 աստիճան։ Անցած հանգստյան օրերը նույնպես լուրջ փորձություն էին քաղաքի կոմունալ ծառայությունների համար։
  • Մեքսիկայում 4 ոստիկանի են սպանել

    Մեքսիկայում 4 ոստիկանի են սպանել

    24.12.2012| 11:30
    Մեքսիկայում անհայտ անձինք սպանել են չորս ոստիկանի, որոնք Միչոական նահանգում հայտնվել էին շրջափակման մեջ։ Այստեղ շարունակվում է պատերազմը թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողների միջև։
  • Պուտինը Հնդկաստանում է

    Պուտինը Հնդկաստանում է

    24.12.2012| 11:29
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան։ Այստեղ նա երկրի ղեկավարության հետ ծրագրում է քննարկել ռազմական և առևտրային գործակցության հարցեր։
  • ՌԴ ԱԳՆ-ն չի հավատում, որ Սիրիան քիմիական զենք կկիրառի

    ՌԴ ԱԳՆ-ն չի հավատում, որ Սիրիան քիմիական զենք կկիրառի

    24.12.2012| 11:27
    Քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության համար հավասար է ինքնասպանության։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ես չեմ հավատում, որ Սիրիան կօգտագործի քիմիական զենք։ Դա կդառնա քաղաքական ինքնասպանություն կառավարող ուժի համար»,- ասել է Լավրովը «Russia Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
  • Հիլարի Քլինթոնին հաջորդեց Ջոն Քերին

    Հիլարի Քլինթոնին հաջորդեց Ջոն Քերին

    24.12.2012| 11:25
    ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ 69-ամյա Ջոն Քերին նշանակվել է պետքարտուղար: Նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, և դեմոկրատները, և հանրապետականները պատրաստակամ են ձայները տալ նրա օգտին:
  • Սահմանադրություն՝ 36:63

    Սահմանադրություն՝ 36:63

    24.12.2012| 11:24
    Դեկտեմբերի 15-ին և 22-ին երկու փուլով Եգիպտոսում անցկացված հանրաքվեի տվյալներով` եգիպտացիների 63 տոկոսը կողմ է նոր սահմանադրությանը, 36-ը` դեմ:
  • Յան Քելին փոխարինեց Ռոբերտ Բրադտկեին

    Յան Քելին փոխարինեց Ռոբերտ Բրադտկեին

    24.12.2012| 11:22
    ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ավարտել է առաքելությունը: ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը համանախագահի պաշտոնում եռամյա գործունեության համար շնորհակալություն է հայտնել նրան և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքներում: