ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 
  • Բերեզովսկին խեղդամահ է եղել

    Բերեզովսկին խեղդամահ է եղել

    26.03.2013| 12:42
    Գործարար Բորիս Բերեզովսկու մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է բրիտանական ոստիկանությունը։ Ամենայն հավանականությամբ, Բերեզովսկին կախվել է։ Ախտաբանաանատոմիական ծառայության տվյալներով՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
  • ԱՄՆ-ը ևս իր երկնաքարն ունեցավ

    ԱՄՆ-ը ևս իր երկնաքարն ունեցավ

    25.03.2013| 17:33
    ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Բիլ Կուկը հայտարարել է, որ ուրբաթ օրը ԱՄՆ արևմտյան ափի երկնքով անցած հրե գունդը եղել է մեկուսացված երկնաքար: Կանաչ գույնի և բավականին երկար ու պայծառ հետագծով երկնաքարը տեսել են նաև Նյու Յորքում:
  • Որտե՞ղ է հիմա Բաշար Ասադը

    Որտե՞ղ է հիմա Բաշար Ասադը

    25.03.2013| 17:32
    Reuters գործակալության թղթակից Էմի Ֆերիս-Ռոտմանը տվիտերյան իր բլոգում գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանել է իր իրանցի թիկնապահ Մեհդի Յակոբը և նրա դին տեղափոխվել է Դամասկոսի հիվադանոցներից մեկը, որի մուտքը փակվել է: Պաշտոնական որևէ աղբյուր տեղեկությունը չի հաստատել, սիրիական ընդդիմությունը ևս հերքել է Ասադի մահը:
  • Արևմուտքն ընդունում է բոլշևիկյան որոշումնե՞ր

    Արևմուտքն ընդունում է բոլշևիկյան որոշումնե՞ր

    25.03.2013| 17:31
    Անդրադառնալով կիպրոսական ճգնաժամի Եվրամիության առաջարկած լուծումին` ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Այնտեղ, իմ կարծիքով, շարունակում են թալանել թալանվածը: Պետք է դեռ հասկանալ, թե այս ամբողջ պատմությունը ինչով է վերջանալու»:
  • Բորիս Բերեզովսկու վերջին առեղծվածը

    Բորիս Բերեզովսկու վերջին առեղծվածը

    25.03.2013| 17:29
    Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լոնդոնում առայժմ անհայտ հանգամանքներում մահկանացուն կնքած Բորիս Բերեզովսկին երկու ամիս առաջ նամակ է գրել Վլադիմիր Պուտինին` ընդունելով, որ մոլորվել է և խնդրելով հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ իրեն:
  • Չինաստանում 1000 տուն է փլուզվել

    Չինաստանում 1000 տուն է փլուզվել

    25.03.2013| 11:46
    Ուժգին քամիներից ավելի քան 1000 տուն է փլուզվել Կենտրոնական և Հարավային Չինաստանում, 138 հազար բնակելի տուն էլ վնասվել է։ Տարերային աղետից տուժել է մոտ 838 հազար չինացի։ Աղետի գոտում են հայտնվել 42 քաղաքներ։ Ավելի քան 150 հազար մարդ կարիք ունի շտապ օգնության։
  • Հրաժարական է տվել Սիրիայի ընդդիմադիրների առաջնորդը

    Հրաժարական է տվել Սիրիայի ընդդիմադիրների առաջնորդը

    25.03.2013| 11:44
    Սիրիայի ազգային ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մոազ ալ Հատիբը հայտարարել է հրաժարականի մասին։ Ֆեյսբուքի իր էջում Հատիբը գրել է, որ ինքը խոստացել էր սիրիացիներին հեռանալ, եթե չիրականացվեն որոշակի պայմաններ։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդպիսով Հատիբն իր դժգոհությունն է հայտնել սիրիական ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումից։
  • Ֆրանսիացիները բողոքում են միասեռ ամուսնությունների դեմ

    Ֆրանսիացիները բողոքում են միասեռ ամուսնությունների դեմ

    25.03.2013| 11:43
    Փարիզում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել միասեռ ամուսնությունների օրինականացման և միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման դեմ։ Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 300 հազար մարդ։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ Ելիսեյան դաշտեր մուտք գործել փորձող ցուցարարներին ցրելու համար։
  • Կիպրոսը և ԵՄ-ն համաձայնեցրել են օգնության ծրագիրը

    Կիպրոսը և ԵՄ-ն համաձայնեցրել են օգնության ծրագիրը

    25.03.2013| 11:41
    Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եվրամիության ղեկավարությունը նախնական համաձայնության են եկել Կիպրոսին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրի շուրջ, ինչը կօգնի դուրս գալ բանկային ճգնաժամից։
  • Բեռնատարը փակել է ճանապարհը`թույլ չտալով դիտորդներին մասնակցել քաղաքապետի ընտրություններին

    Բեռնատարը փակել է ճանապարհը`թույլ չտալով դիտորդներին մասնակցել քաղաքապետի ընտրություններին

    24.03.2013| 16:31
    Ռուսաստանի Սուկո գյուղից Անապա քաղաք տանող մայրուղում բեռնատար մեքենան փակել է ճանապարհը՝ արգելափակելով ավելի քան 100 դիտորդների ճանապարհը: