38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՈՒրեմն, այսպես, մեր սիրելի Երևան

ՈՒրեմն, այսպես, մեր սիրելի Երևան
07.09.2023 | 19:41

Էսպես որ տեսնում եմ Երևանի դանդալոշ անթասիբությունը, վախենամ՝ միջանցքի բացման-֊չբացման խնդիր նույնիսկ չառաջանա էլ, համատարած միջանցք դառնանք, ու էդ մենք խնդրենք, որ մեր հողում մի փոքրիկ արահետ տան՝ ով կարողանա՝ մազապուրծ լինի:

Էս ո...ո՞վ եք կոչ անում մարզերի արական բնակչությանը մոբիլ հավաքագրման, որ քշեք էշ նահատակությա՞ն...

Էս գլխից պայմանավորվում ենք՝ կա՛մ դուք ժամերի մեջ իշխանափոխություն կանեք և հետո կպահանջեք մոբիլ հավաքագրում, ինչպես ասում եք՝ մինչև 65 տարեկան, կա՛մ համազգային արական սպանդ չի լինի մարզերում ու երկրում՝ ինչ անունով էլ կոչեք՝ հայրենասիրակա՞ն, թե հերոսական:

Այլևս ֆեյսբուքում նման համազգային ու պոպուլիստական մոբիլացավ քարոզներ չլինեն:

Իմ սերունդն ու նրա զավակները իրենց կռիվն արդեն տվել են՝ պատերազմով, թե պատվավոր ծառայությամբ, և՝ ոչ մեկ անգամ, չենք պատրաստվում պարտվողական ու դավաճանական դրոշի տակ վերջնական սատակվելու ու հանցակիցը դառնալու երկրի հանձնման:

Բանակն իր խելքից՝ թող կռվի մենակ, իրեն ենթակա, իր կռնատակը մտած աշխարհազորով՝ ըստ պարտականության ու՝ կրի դրա ողջ ֆիզիկական ու հոգևոր պատասխանատվությունը:

Սա կուզեք համարեք պահանջ, թե օրվա հրամայական՝ մարզերից, պատերազմ ճանաչած հայ կնոջ.

հաշվի առնելով թշնամու կուտակումներն ու մտադրությունները՝ սպասելու էն հինգ րոպեն էլ չունենք:

Հակառակը՝ ձեր վիզը՝ երևանցիներ. Յաթաղա՞ն, թե՞ վարի ու վերի դատաստան:

Ով էլ կփորձի նիկոլի տկլոր ու դավադիր դրոշի տակ ջուր լցնել ներկա իշխանության ջրաղացին՝ լավ իմանալով, թե ուր է քշում ազգի արական սերունդներին, մոբիլ հավաքագրում քարոզի ու կազմակերպի, սերնդե-սերունդ անիծյալ լինի, անհատներ, ՊՆ կառույցներ, զինկոմներ ու մարզային իշխանություններ:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ