ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՈՒ՞մ հրահանգով են տեղեկություններ հավաքում ԵՄ դիտորդները

ՈՒ՞մ հրահանգով են տեղեկություններ հավաքում ԵՄ դիտորդները
07.05.2023 | 20:32

Երկու օր առաջ ականատեսը պատմում էր, որ Սյունիքի մարզում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելում են հայերի տներ ու հարցնում նախկինում իրենց գյուղերում, քաղաքներում բնակված ադրբեջանցիների, նրանց բնակված տների, այդ տների ներկա տերերի մասին։ Ըստ ականատեսի՝ իրենց հարցերի պատասխանները գրանցվում էին թղթի վրա։

Համաձայնեք՝ սա չափազանց կարևոր հանգամանք է, որը, անկասկած, պետք է ունենա տրամաբանական բացատրություն։ ԵՄ դիտորդները ո՞ւմ հրահանգով են նման տեղեկություններ հավաքում, ի՞նչ նպատակով են հավաքում և ո՞ւմ են փոխանցելու։

Այն, ինչ ըստ ականատեսի, անում են ԵՄ դիտորդները, անկասկած, ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է, եթե նման տեղեկություն փոխանցվում է, օրինակ, ադրբեջանական կողմին` իրենց «արժանապատիվ վերադարձ» կոչվող հնարածին, հակահայկական ծրագիրը իրագործելու համար։

Ահա՛ Արցախի կլանման հետագա հավանական հետևանքները, որոնք մեզ համար ստեղծելու են իսկական գոյաբանական խնդիր հենց մեր բակերում, մեր քաղաքներում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 10658

Մեկնաբանություններ