ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սպասված գիրքը-6

Սպասված գիրքը-6
23.11.2022 | 08:26

ՀՀ ԱԱԾ պահեստազորի օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության բաժնի նախկին պետ, պահեստազորի գնդապետ Ասյա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հուշերի այս պատառիկը վերցված է ԱԱԾ պահեստազորի սպաների միության հրատարակման պատրաստվող գրքից:


39 տարին՝ ինչպես մեկ օր
Ծնվել եմ զինծառայողի, չեկիստի ընտանիքում։ Մասնագիտության ընտրությունս շատ բաներով է պայմանավորված եղել՝ հայրական ընտանիքիս դավանած արժեհամակարգով, տված դաստիարակությամբ: Դեռ փոքր տարիքից էինք ես ու քույրս հասկանում՝ ինչ ասել է գաղտնիք, գաղտնիություն, ինչպես է հարկավոր պահել անծանոթ մարդկանց միջավայրում, ինչի մասին կարելի է խոսել, ինչի մասին՝ լռել: Հարկավ, այս ամենն ասկետական կյանքի վկայություններ են, բայց թե սա էր կյանքի մասին մեր ունեցած պատկերացումն ու ընկալումը:
Դպրոցից հետո հաջորդ քայլը եղավ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ ընդունվելը: Ավարտելուց հետո պետք էր կողմնորոշվել` շարունակո՞ւմ եմ հետագա ուսումս, թե՞ պետք է աշխատանք փնտրել: Ընտրությունը եղավ հօգուտ վերջինի:


Ինստիտուտում ուսումնառությանս ավարտական օրերից մեկում հայրս տուն եկավ, մորս հետ խորհրդավոր ինչ-որ հարցերի շուրջ քչփչացին, որից հետո հայրս տեղեկացրեց անծանոթ մեկի հետ ունենալիք հանդիպման մասին հենց այն շենքի մոտ, որին մանկուց մեզ արգելված էր նույնիսկ նայել։ Իրականում դա հանդիպում էլ չէի անվանի։ Այն ավելի շատ նման էր հարցաքննության, ընդ որում՝ հարցերի չափազանց լայն շրջանակով։
Դրան հաջորդեց տևական ժամանակ։ Հետո եղավ Մարիուս Արամի Յուզբաշյանի հետ հանդիպումը։ ՀԽՍՀ ՊԱԿ-ի պետին ես նախկինում ոչ պաշտոնական միջավայրում, տեսնելու առիթներ ունեցել էի, բայց որ նրա աշխատասենյակո՜ւմ․․․
Քիչ է ասելը, թե հուզիչ էր։ Հիմա, անգամ այսքան տարի անց, երբ հիշում եմ այդ հանդիպումը, մարմինս դող է պատում։ Յուզբաշյանն իր գեներալական հանդերձի մեջ ինձ համար մեր երկրի անվտանգության պատվարն էր, մեր հզորության անխորտակ ամրոցը։


1981 թվից ես՝ կրտսեր սերժանտ Ասյա Սուքիասյանս (հետագայում՝ Բաղդասարյան), ծառայության անցա երկրի անվտանգության համակարգում։
Առաջին իսկ օրերից մեծաթիվ էին գործուղումները հանրապետության շրջաններ: Թիրախում սահմանախախտումներն էին ու սահմանախախտները, Հայաստանից հարակից երկրներ ապօրինի տարանցումների բացահայտումները, տնտեսության, առողջապահության, կրթության ոլորտում տեղ գտած չարաշահումները, քրեորեն հետապնդելի այլ արարքներ:
Շուտով ընդլայնվեց գործունեությանս ցանցը:


(Շարունակելի)
Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 20702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ