ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հուսանք՝ շուտով այդ մասին կխոսեն դատարանում. Արսեն Ջուլֆալակյան

Հուսանք՝ շուտով այդ մասին կխոսեն դատարանում. Արսեն Ջուլֆալակյան
23.05.2022 | 07:33

Պատմության կեղծում-սրբագրումը տարածված պրակտիկա է ամբողջ աշխարհում:
Հայաստանի գործող վարչախումբը այդ հարցում լկտիության նոր նշաձող է սահմանում՝ փորձելով կեղծել ընդամենը 3 տարի առաջ արտաքին քաղաքականության մեջ նախաձեռնած կործանարար գործընթացները՝ վերագրելով այդ ամենը նախկին բոլոր իշխանություններին և հակառակը՝ սևացնել մինչ այդ եղած ՀՀ բոլոր ձեռքբերումները:


Այսօր հաճախ հնչող հարցերից է, թե ինչո՞վ է մեղավոր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը (որին շատերն անվանում են դավաճան) պատերազմի բռնկման մեջ:
Նորից կրկնեմ գլխավոր կետերը, որ ոչ մի դեպքում չհաջողվի բթացնել մարդկանց հիշողութունը:


Ինչպես տեսնում եմ, դա պետք է հաճախ անել:
1. ՈՒնենալով Արցախի բանակցությունների հարցում բավականին ամուր դիրքեր (փողզիջումային տարբերակ), առանց միջնորդ երկրներից որևէ մեկի հետ նախապես պայմանավորվածության, վերսկսում է այդ բանակցությունները ՍԵՓԱԿԱՆ ՆՈՐ կետից և, իհարկե, չի ստանում ոչ մեկի աջակցությունը:


2. Զուգահեռ, աննախադեպ հարվածներ է հասցնում ՀԱՊԿ-ի հեղինակությանը՝ Խաչատուրովի գործ, անգրագետ կազմակերպված դիմում-օգնություններ, ապա անհիմն քննադատություններ (դա շարունակում է մինչև այսօր):


3. Հակասական հարաբերություններ միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և դաշնակից Իրանի հետ: Միևնույն ժամանակ, ոչ մի նոր դաշնակցի ձեռքբերում, եղածների հետ հարաբերությունների խորացում (դրա բացակայություն):


4. Իր իսկ նախաձեռնած «նոր կետից» բանակցություններում դրսևորում է բացարձակ հակասական գործելաոճ:

«Երբ ուզենք, Ադրբեջանում հեղափոխություն կկազմակերպենք», «նոր պատերազմ, նոր տարածքներ», «Արցախի անունից բանակցելու մանդատ չունեմ», «Արցախը Հայաստան է և վերջ»-ը այդ շարքի ամենահայտնիներն են:


5. Բանակի ռազմական համալրման լիակատար ձախողում (պատերազը դա ապացուցեց, չկրկնեմ հայտնի live-ի տգետ կոչերը և մի քանի ժամից ՊՆ-ի կողմից այդ կոչերի հերքումը):


6. 2020թ. հունիսից ԳՇ-ի և ՊՆ-ի կողմից պատերազմի ռեալ բռնկման զգուշացումների անտեսումը և առաջնագծում, միջազգային հարթակներում անգործությունը:


7. Տավուշյան դեպքերը, շոուի ոճով այդ ամենի մեծարումն ու մասնակիցների պարգևատրումը: Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ բացահայտ սպառնալիքների հնչեցումը:


8. Արդյունքում՝ բանակցությունների մտածված տապալում և փակուղի:

Այդքանից հետո, իհարկե, պատերազմն այլևս անխուսափելի էր:
Իսկ թե ի՞նչ էր անում բուն պատերազմի ընթացքում, արդեն առանձին թեմա է. հուսանք, շուտով այդ մասին կխոսեն հատուկ դատարանում:
Հնարավորինս հակիրճ լինելու համար նշել եմ գործընթացներից առավել բացահայտները:

Դիտվել է՝ 9540

Մեկնաբանություններ