ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռուզաննա Պետրոսյան. Ամեն օր արթնանում եմ՝ հույսով, որ այսօր պատերազմի վերջին օրն է լինելու

Ռուզաննա Պետրոսյան. Ամեն օր արթնանում եմ՝ հույսով, որ այսօր պատերազմի վերջին օրն է լինելու
13.03.2022 | 11:47

Երկու տասնամյակից ավելի ներսում ապրելով՝ սկսած Ելցինի ժամանակներից, ահա ինչ կասեմ. ղեկավարության գալու առաջին օրվանից ներկայիս նախագահը, քայլ առ քայլ, հրելով, զոռելով, բիրտ ու փափուկ ուժով, հանել է երկիրը ելցինյան ժամանակների ճահճից ու հիմա նպատակ ունի աշխարհին ստիպել, որ հաշվի նստեն Ռուսաստանի հետ:

Անցած տարիների ընթացքում ես տեսել եմ, թե ոնց աստիճանաբար շուկայից դուրս մղվեցին դրսից բերվող գրեթե բոլոր պարենային ապրանքները՝ «բուշի բդերը», լեհական խնձորը, եվրոպական խոզի միսն ու կարագի փոխարինիչները, «Բրիտիշ տոբակո»-ի ծխախոտի ֆաբրիկաները և այլն: Հիմա Ռուսաստանը լիովին իրեն ապահովում է բոլոր պարենային ապրանքներով, շուկայում հավի ու խոզի միսը մատչելի է սոցիալական բոլոր խմբերի համար, ՌԴ-ն ցորենի առաջատար արտահանողներից է աշխարհում:


Բնական է՝ վառելիքա-էներգետիկ ռեսուրսներով նույնպես որևէ մեկի կարիքը չունի:
Մնում են բարձր տեխնոլոգիական ապրանքները: Կարծում եմ՝ ներկայիս պատժամիջոցները խթանելու են տեղական արտադրողներին՝ ելքեր փնտրելու, սկզբից, իհարկե, արևմտյան ապրանքների որակը չի լինելու, 10-20 տարի կպահանջվի՝ անջրպետը հաղթահարելու համար, բայց երկարաժամկետ կտրվածքում ի՞նչ է 20 տարին՝ ակնթարթ:


Խնդրում եմ՝ չգալ ու ինձ ապացուցել, որ Պուտինը դիկտատոր է ու Ռուսաստանը՝ հետամնաց երկիր: Ես ա՛յլ զարգացած երկրում չեմ ապրել ու համեմատում եմ ներկայիս Ռուսաստանը ելցինյան ժամանակների Ռուսաստանի հետ: Շատ ուրախ եմ, որ ուրիշ երկրներում մեղրի ու կաթի գետեր են հոսում, ավտոներն էլ ճարպիկ են ու արագընթաց:
Մի անգամ գրել եմ՝ Ռուսաստանն էլ , ՈՒկրաինան էլ, ամենասկզբից են պարտված, որովհետև սա եղբայրասպան կռիվ է:


Ամեն օր արթնանում եմ՝ հույսով, որ այսօր պատերազմի վերջին օրն է լինելու:
Երանի, գոնե, այսօր լինի այդ օրը:

Դիտվել է՝ 14336

Մեկնաբանություններ