«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հունաստանը ողջունել է Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները

Հունաստանը ողջունել է Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները
15.12.2020 | 15:41

Հունաստանի ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:

«ՆԱՏՕ-ի անդամ երկիր Հունաստանը գոհ է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության, նրա ղեկավարի և այլ ղեկավարների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունից՝ համաձայն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների հակազդմանը» (CAATSA) օրենքի 231-րդ բաժնի», ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Աթենքը համարում է, որ Թուրքիայի կողմից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը ՆԱՏՕ-ի շահերի դեմ է ուղղված։

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ