«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի խոսքերի մասին

Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի խոսքերի մասին
10.12.2020 | 22:57

Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված արդյունքը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն սկսված կարգավորման գործընթացին՝ բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ անվանելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:

Զախարովան ավելացրել է, որ չի տեսել Ալիևի և Էրդողանի հայտարարության բնօրինակը, ուստի կարող է խոսել ընդհանուր առմամբ:
«Իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, մեծ ջանքեր են գործադրվել այն խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու և փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում բոլոր ոլորտներում նորմալ կյանքի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների ստեղծման համար»,- ասել է Զախարովան: Նա ընդգծել է, որ այդ աշխատանքը բավականին բարդ է, ուստի քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին:

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ