Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։
«Սիրելի հայրենակիցներ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»,-գրել է նա: