38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Եվ­րո­պան` այդ Դի­վա­նա­գետ պոռ­նի­կը, Ոս­կի կցա­նե, որ­պես­զի Բո­զու­թ­յուն հն­ձե»

«Եվ­րո­պան` այդ Դի­վա­նա­գետ պոռ­նի­կը, Ոս­կի կցա­նե, որ­պես­զի Բո­զու­թ­յուն հն­ձե»
06.11.2020 | 09:37
Երբ ա­սում ենք պոռ­նիկ Եվ­րո­պա, նկա­տի չու­նենք Եվ­րո­պա­յի յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու, քա­ղա­քա­կան գործ­չի, յու­րա­քան­չյուր պե­տու­թյան: Նկա­տի ու­նենք Եվ­րո­պան իր ամ­բող­ջու­թյան մեջ` որ­պես հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան դե­րա­կա­տար, նկա­տի ու­նենք եվ­րո­պա­կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րը, ո­րոնք մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի ընդգրկմամբ Ար­ցա­խում Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի նկատ­մամբ Թուր­քիա­յի ա­ջակ­ցու­թյամբ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիա­յի շա­րու­նա­կա­կան դրսևո­րում­նե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քով ի­րենց քա­ղա­քա­կան պոռն­կու­թյունն ա­ռա­վել ակ­ներև դարձ­րին:
Նո­յեմ­բե­րի 4-ին Եվ­րո­պա­յի խոր­հր­դի Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեի 130-րդ առ­ցանց նս­տաշր­ջա­նում ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի ե­լույ­թի ար­դյու­նա­վե­տու­թյանն այժմ գնա­հա­տա­կան չենք տա, ո­րոշ ժա­մա­նակ անց ար­դեն կար­ձա­նագ­րենք փաս­տը, այ­սինքն` ար­դյուն­քը կամ ար­դյուն­քի բա­ցա­կա­յու­թյու­նը: Այ­նու­հան­դերձ, հարկ ենք հա­մա­րում ըն­թեր­ցող­նե­րին ներ­կա­յաց­նել հի­շյալ ե­լույ­թի հետ կապ­ված ո­րոշ դի­տար­կում­ներ, մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ու հար­ցեր:
Կա­րո՞ղ է որևէ մեկն ան­կեղ­ծո­րեն ա­սել, վս­տա­հեց­նել` Եվ­րո­պա­յի խոր­հր­դից կա­րո՞ղ ենք ստա­նալ այն ար­դյուն­քը, ո­րը նրա­նից ակն­կա­լում են Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը ու, նրա հետ, աշ­խար­հի բազ­մա­թիվ հա­յեր: Ե­թե ա­յո, շատ ու­րախ կլի­նենք, բայց, ինչ­պես ա­սում են, կապ­րենք` կտես­նենք:
Ար­դյոք ճի՞շտ է ա­րել ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րը, որ Ադր­բե­ջա­նի կող­մից Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյամբ և օ­տա­րերկ­րյա զի­նյալ ա­հա­բե­կիչ­նե­րի ան­մի­ջա­կան ներգ­րավ­մամբ Ար­ցա­խում մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի զանգ­վա­ծա­յին խախ­տում­նե­րի առն­չու­թյամբ իր ե­լույ­թով դի­մել է Եվ­րո­պա­յի խոր­հր­դի Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեին, Եվ­րո­պա­յի խոր­հր­դին:
Ա­յո՛, ճիշտ է ա­րել, հա­կա­ռակ պա­րա­գա­յում վաղն ա­սե­լու էին` չեք դի­մել, մի­ջոց­ներ չենք ձեռ­նար­կել, մե­զա­նից ի՞նչ եք ու­զում, մինչ­դեռ երբ ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րի այս ե­լույթն առ­կա է, ան­գոր­ծու­թյուն ցու­ցա­բե­րե­լով` Ադր­բե­ջա­նին չսան­ձե­լով, նրա նկատ­մամբ հա­մա­պա­տաս­խան պատ­ժա­մի­ջոց­ներ չկի­րա­ռե­լով, նշ­ված կա­ռույց­ներն ի­րենց քա­ղա­քա­կան պոռն­կու­թյու­նը այդ հար­ցում հա­յու­թյան դեռ չհա­մոզ­ված մա­սի հա­մար դարձ­նե­լու են ակն­հայտ:
Ան­շուշտ, գնա­հա­տե­լի է ու դր­վա­տան­քի ար­ժա­նի, որ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը թե­կուզ շատ մեղ­մո­րեն (կար­ծում ենք, կա­րող էր ա­վե­լի խիստ ար­տա­հայտ­վել), բայց իր ե­լույ­թի հենց սկզ­բում, ըստ էու­թյան, ար­ձա­նագ­րել է, որ Եվ­րո­պա­յի խոր­հուրդն առ տվյալ պա­հը եր­կա­կի ստան­դարտ­նե­րով է ա­ռաջ­նորդ­վել, այդ մա­սին դի­վա­նա­գի­տո­րեն հայտ­նել է նիս­տը նա­խա­գա­հո­ղին ու նս­տաշր­ջա­նի մյուս մաս­նա­կից­նե­րին: Ա­հա­վա­սիկ.
«Պա­րոն նա­խա­գա­հող,
Ես միա­նում եմ Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան կոն­վեն­ցիա­յի ստո­րագր­ման 70-ա­մյա­կի հի­շա­տակ­մա­նը, ո­րը հա­րյուր մի­լիո­նա­վոր եվ­րո­պա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան գոր­ծում ան­կյու­նա­քա­րա­յին փաս­տա­թուղթ է։ Մենք կի­սում ենք Եվ­րո­պա­յի խոր­հր­դի տես­լա­կա­նը, որ Կոն­վեն­ցիան պետք է պաշտ­պա­նի բո­լոր եվ­րո­պա­ցի­նե­րին՝ ան­կախ նրանց բնա­կու­թյան տա­րած­քի կար­գա­վի­ճա­կից: Սա­կայն, ցա­վոք, դա այդ­պես չէ»։
Հաս­կա­նա­լի է, որ Կոն­վեն­ցիա­յի մեղ­քը չէ, որ այն բո­լոր եվ­րո­պա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը և ա­զա­տու­թյուն­նե­րը չի պաշտ­պա­նում, այլ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի­նը, ո­րը պետք է հետևեր Կոն­վեն­ցիա­յով նա­խա­տես­վա­ծի կա­տար­մա­նը, իսկ որ այդ մար­մի­նը ո­րոշ դեպ­քե­րում, ինչ­պես, օ­րի­նակ, ար­ցախ­ցի­նե­րի ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցում գործ­նա­կա­նում ան­տար­բե­րու­թյուն և ան­գոր­ծու­թյուն է դրսևո­րել ու դրսևո­րում, փաստ է ու վկա­յու­թյունն է հենց նրա, որ Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը եր­կա­կի ստան­դարտ­նե­րով է ա­ռաջ­նորդ­վում:
«Սեպ­տեմ­բե­րի վեր­ջին Ադր­բե­ջա­նը լայ­նա­մասշ­տաբ ագ­րե­սիա սան­ձա­զեր­ծեց Ար­ցա­խի դեմ` Թուր­քիա­յի և օ­տա­րերկ­րյա զի­նյալ ա­հա­բե­կիչ­նե­րի ան­մի­ջա­կան ներգ­րավ­մամբ, որն ու­ղեկց­վում է մի­ջազ­գա­յին հու­մա­նի­տար ի­րա­վուն­քի խախ­տում­նե­րով` ուղղ­ված Ար­ցա­խի բնիկ ժո­ղովր­դի բնաջ­նջ­մա­նը,- իր ե­լույ­թում նշել է ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րը:- Թուր­քիա­յի կող­մից Ադր­բե­ջա­նում զի­նյալ ա­հա­բե­կիչ­նե­րի տե­ղա­կա­յումն այդ եր­կու եր­կր­նե­րի կող­մից ստո­րագր­ված ԵԽ առն­վազն ե­րեք կոն­վեն­ցիա­նե­րի խախ­տում է:
Տաս­նյակ հա­զա­րա­վոր մար­դիկ` ե­րե­խա­ներ, կա­նայք, տա­րեց­ներ, հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձինք, այժմ տե­ղա­հան­ված են, նրանց տնե­րը, են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, կրո­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներն՝ ա­վեր­ված:
Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի և իր ա­հա­բե­կիչ դաշ­նա­կից­նե­րի կող­մից ռազ­մա­գե­րի­նե­րի նկատ­մամբ դա­ժան վե­րա­բեր­մուն­քը և սպա­նու­թյու­նը պա­տե­րազ­մա­կան լուրջ հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ են։ Այդ փաստն ըն­դու­նել է ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­ցե­րով գե­րա­գույն հանձ­նա­կա­տա­րը, որը խոր մտա­հո­գու­թյուն է հայտ­նել Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի կող­մից հայ ռազ­մա­գե­րի­նե­րի ար­տա­դա­տա­կան մա­հա­պատ­ժի առն­չու­թյամբ։
Ա­վե­լին, Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը սպի­տակ ֆոս­ֆո­րի կի­րառ­մամբ հր­դե­հում են ան­տառ­նե­րը, ին­չը հա­կա­սում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պան­ման և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ուղ­ղու­թյամբ վեր­ջին շր­ջա­նում մեր գոր­ծադ­րած ջան­քե­րին։ Ար­ցա­խում առ­կա է հու­մա­նի­տար ճգ­նա­ժամ, ինչ­պես ա­հա­զան­գել է Գլ­խա­վոր քար­տու­ղա­րը»։
Նշե­լով, որ Հա­յաս­տանն ի­րա­պես կի­սում է Գլ­խա­վոր քար­տու­ղա­րի (հա­վա­նա­բար նկա­տի ու­նի ՄԱԿ-ի Գլ­խա­վոր քար­տու­ղա­րին), նաև Մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տա­րի և ԵԽԽՎ դիր­քո­րո­շում­նե­րը, գնա­հա­տա­կան­նե­րը, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյանն ա­սել է.
«Սա­կայն հայ­տա­րա­րու­թյուն­ներն այլևս բա­վա­րար չեն:
Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը պետք է վճ­ռա­կա­նու­թյուն ցու­ցա­բե­րի և պաշտ­պա­նի Ար­ցա­խի հա­սա­րակ քա­ղա­քա­ցի­նե­րի ապ­րե­լու ի­րա­վուն­քը:
Մի­ջոց­ներ պետք է կի­րառ­վեն՝ պար­տադ­րե­լու Թուր­քիա­յին զերծ մնալ ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյու­նից, ո­րը հան­գեց­նում է Ար­ցա­խի քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան` Կոն­վեն­ցիա­յով նա­խա­տես­ված ի­րա­վունք­նե­րի խախտ­մա­նը, ին­չը նույն­պես մատ­նան­շել է Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը: Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում, Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յում, Մեր­ձա­վոր Արևել­քում, իսկ այժմ էլ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիա­յի ա­պա­կա­յու­նաց­նող դե­րը պետք է հաս­ցեագր­վի»։
Նկա­տենք, որ եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը նախ­կի­նում էլ բա­վա­րար չէին։ Եվ հա­ջոր­դը` նա­խա­րա­րի այս խոս­քից կարճ ժա­մա­նակ հե­տո պարզ կդառ­նա (տո­ղե­րիս հե­ղի­նա­կի և շատ ու­րիշ­նե­րի հա­մար պարզ է), թե Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը, ԵԽ Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն, ԵԽԽՎ-ն ու մյուս­նե­րը հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից այն կողմ կանց­նե՞ն, թե՞ ոչ, և ե­թե չանց­նեն` ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի առջև հա­յերս պետք է հարց բարձ­րաց­նենք` մեր ին­չի՞ն են պետք այդ­պի­սի եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րը։
Կարևոր է նաև այն, որ ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րը հենց ինքն է ար­ձա­նագ­րել եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րում խոր ճգ­նա­ժա­մի առ­կա­յու­թյու­նը.
«Հոր­դո­րում եմ անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել` հա­կա­մար­տու­թյան գո­տի­ներ ա­նար­գել մուտք ա­պա­հո­վե­լու հա­մար: Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեին հոր­դո­րում եմ վճ­ռո­րոշ քայ­լեր ձեռ­նար­կել և ար­ժա­նի լի­նել ԵԽ հիմ­նա­դիր հայ­րե­րի ժա­ռան­գու­թյա­նը: Խա­ղա­ղու­թյան ու բար­գա­վաճ­ման, Եվ­րո­պա­յում ա­ռա­վել լայն միաս­նու­թյան ժա­ռան­գու­թյա­նը: Սա­կայն այս շա­րու­նակ­վող պա­տե­րազ­մի վե­րա­բե­րյալ դիր­քո­րո­շում ար­տա­հայ­տե­լու կամ նույ­նիսկ հա­կա­մար­տու­թյան գո­տի­նե­րում բնակ­վող մարդ­կանց սա­նի­տա­րա­կան կա­րիք­ներն ըն­կա­լե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը վկա­յում է առ­կա խոր ճգ­նա­ժա­մի մա­սին: Կո­մի­տեն պետք է գոր­ծո­ղու­թյուն­ներ ձեռ­նար­կի, այ­լա­պես կա­րող է ա­ռե­րես­վել ժա­մա­նա­կավ­րեպ դի­տարկ­վե­լու վտան­գին»։
«Եվ­րո­պա­յի խոր­հր­դին ան­դա­մակ­ցե­լիս Ադր­բե­ջա­նը, ինչ­պես և Հա­յաս­տա­նը, պար­տա­վո­րու­թյուն է ստանձ­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյու­նը կար­գա­վո­րել խա­ղաղ ճա­նա­պար­հով,- իր ե­լույ­թի եզ­րա­փա­կիչ մա­սում ա­սել է Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը:- Ադր­բե­ջանն այժմ խախ­տում է այդ հանձ­նա­ռու­թյու­նը և բա­ցա­հայտ կեր­պով ըն­դու­նում, որ մտա­դիր է հա­կա­մար­տու­թյու­նը լու­ծել ու­ժի մի­ջո­ցով: Կազ­մա­կեր­պու­թյու­նը պետք է հաս­ցեագ­րի այս խախ­տու­մը:
Սա հա­մաշ­խար­հա­յին կար­գի հա­մար վճ­ռո­րոշ պահ է: Բազ­մա­կող­մա­նիու­թյու­նը կոչ­ված է ե­ղել ա­պա­հո­վե­լու գլո­բալ խա­ղա­ղու­թյու­նը։ Այ­սօր բազ­մա­կող­մա­նիու­թյու­նը ճգ­նա­ժա­մի մեջ է: Դրա ա­պա­գան կախ­ված է յու­րա­քան­չյուր պե­տու­թյան ա­վե­լի լայն միաս­նու­թյու­նից, և դա է Եվ­րո­պա­յի խոր­հր­դի նպա­տա­կը: Այս հար­ցում մենք բո­լորս ու­նենք պա­տաս­խա­նատ­վու­թյան մեր բա­ժի­նը և պետք է ա­րագ գոր­ծենք: Հա­կա­ռա­կը՝ ճգ­նա­ժամն է, Եվ­րո­պա­յի խոր­հր­դի բա­րո­յա­կան ճգ­նա­ժա­մը և ար­ժե­հա­մա­կար­գի ճգ­նա­ժա­մը»:
ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րը «բազ­մա­կող­մա­նիու­թյու­նը ճգ­նա­ժա­մի մեջ է» ա­սե­լով, հա­վա­նա­բար նկա­տի ու­նի այն, որ «հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյուն» կոչ­վա­ծը պա­տե­րազ­մի սկզ­բից ի վեր աչք է փա­կում ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման և ու­ժի չկի­րառ­ման սկզ­բունք­նե­րի նկատ­մամբ: Ե­թե այլ բան նկա­տի ու­նի, ԱԳՆ-ից ակն­կա­լում ենք հա­մա­պա­տաս­խան պար­զա­բա­նում:
Ինչ վե­րա­բե­րում է նրան, որ հա­կա­ռա­կը ճգ­նա­ժամն է, Եվ­րո­պա­յի խոր­հր­դի բա­րո­յա­կան ճգ­նա­ժա­մը և ար­ժե­հա­մա­կար­գի ճգ­նա­ժա­մը, ա­պա ըն­դգ­ծենք, որ հա­կա­ռա­կը ոչ թե ճգ­նա­ժամն է, այլ այդ ճգ­նա­ժա­մի խո­րա­ցու­մը և ակն­հայտ դառ­նա­լը նրանց հա­մար, ով­քեր այդ ճգ­նա­ժա­մը մինչ այժմ դեռ չեն տե­սել: Եվ երկ­րորդ` հե­տաքր­քիր է, թե Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը Եվ­րո­պա­յի խոր­հր­դի այդ ի՞նչ ար­ժե­հա­մա­կար­գի մա­սին է նշել։
Ա­նա­ռար­կե­լի փաստ է, որ Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը և եվ­րո­պա­կան այլ կա­ռույց­ներ, Եվ­րո­պան ին­քը վա­ղուց բա­րո­յա­կան և ար­ժե­հա­մա­կար­գա­յին ճգ­նա­ժա­մի մեջ են, ին­չի վկա­յու­թյուն­նե­րից են նաև Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ցնկ­նած Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, եվ­րո­պա­կան բազ­մա­թիվ եր­կր­նե­րի կող­մից նշ­ված կոն­վեն­ցիա­յի ստո­րագ­րումն ու վա­վե­րա­ցու­մը, դրա­նով ԼԳԲՏ ան­ձանց այ­լա­սեր­ման քա­րո­զի և ան­թույ­լատ­րե­լի այլ ի­րա­վունք­ներ տա­լը և այլն, և այլն: Քա­ղա­քա­կան պոռն­կու­թյու­նը հա­վա­նա­բար մարմ­նա­կան պոռն­կու­թյու­նից և այ­լա­սե­րու­մից է սկս­վում։
Բանն ար­դեն հա­սել է այն­տեղ, որ Եվ­րո­պա­յի քրիս­տո­նյա­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան և աշ­խար­հի կա­թո­լիկ­նե­րի հոգևոր ա­ռաջ­նորդ Հռո­մի պա­պը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րել է, որ միա­սե­ռա­կան­ներն էլ ըն­տա­նիք ու­նե­նա­լու ի­րա­վունք ու­նեն, այ­սինքն` մարդ­կու­թյան մի ահ­ռե­լի մա­սը դե­պի հոգևոր կոր­ծա­նում ու դե­պի աստ­վա­ծա­յին պա­տիժ` սո­դոմ­գո­մոր տա­նող ճա­նա­պար­հին կա­նաչ լույս է վա­ռել: Մնում է միայն, որ կա­թո­լիկ ե­կե­ղե­ցում ան­ձամբ միա­սե­ռա­կան­նե­րի պսա­կադ­րու­թյան կարգ կա­տա­րի կամ թույ­լատ­րի նրանց ա­մուս­նու­թյու­նը ե­կե­ղե­ցու մի­ջո­ցով, քա­հա­նա­յի օրհ­նու­թյամբ:
Մարդ­կանց աչ­քե­րը գնա­լով բաց­վում են, ու շա­տերն ար­դեն գի­տեն եվ­րո­պա­կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի պոռ­նիկ էու­թյու­նը: Երբ դրանց մա­սին խոսք է լի­նում, միշտ հի­շում եմ լու­սա­հո­գի հայ գրող, բժիշկ, ազ­գա­յին գոր­ծիչ Ռու­բեն Սևա­կի հան­ճա­րեղ բնո­րո­շու­մը.
«Եվ­րո­պան` այդ
Դի­վա­նա­գետ պոռ­նի­կը,
Ոս­կի կցա­նե, որ­պես­զի
Բո­զու­թյուն հն­ձե»:
2020 թ. ա­ռա­ջին 9 ամս­վա ըն­թաց­քում Թուր­քիան, թուր­քա­կան «Yeni Mesaj» կայ­քի տե­ղե­կաց­մամբ, պաշ­տո­նա­պես Ադր­բե­ջան է ար­տա­հա­նել 123 մի­լիոն դո­լա­րի զենք և ռազ­մա­կան տեխ­նի­կա, ընդ ո­րում, նշ­ված գու­մա­րից 77 մի­լիո­նը (65 տո­կո­սը)` սեպ­տեմ­բե­րին: Այ­սինքն` այն ժա­մա­նակ, երբ Ադր­բե­ջա­նի հետ նա­խա­պատ­րաս­տե­ցին ու հա­յե­րիս դեմ սկ­սե­ցին պա­տե­րազ­մը: Կայ­քը նշել է նաև, որ Թուր­քիան օ­գոս­տոս-սեպ­տեմ­բե­րին մեծ քա­նա­կու­թյամբ հար­վա­ծա­յին ԱԹՍ-ներ (Bayraktar TB2) է վա­ճա­ռել Ադր­բե­ջա­նին։
Վե­րոն­շյա­լի մա­սին հրա­շա­լի ի­մա­նա­լով, մինչ այժմ ի՞նչ են ա­րել Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը և Եվ­րա­միու­թյու­նը։ ԵՄ ան­դամ առն­վազն հինգ եր­կիր, նրանց թվում նաև` Գեր­մա­նիան, դեմ են ար­տա­հայտ­վել Հու­նաս­տա­նի վար­չա­պետ Կի­րիա­կոս Մի­ցո­տա­կի­սի՝ Թուր­քիա­յին զեն­քի մա­տա­կա­րար­ման ար­գելք սահ­մա­նե­լու վե­րա­բե­րյալ սեպ­տեմ­բե­րին ա­րած ա­ռա­ջար­կին: Լավ, սեպ­տեմ­բե­րին դեռ չգի­տեին, թե Ար­ցա­խում ինչ է կա­տար­վե­լու ամ­սա­վեր­ջին, բայց Ադր­բե­ջա­նի մտադ­րու­թյուն­նե­րին և Թուր­քիա­յի կող­մից նրան 123 մի­լիոն դո­լա­րի (սա զուտ` պաշ­տո­նա­պես) զենք, զի­նամ­թերք, հար­վա­ծա­յին ԱԹՍ-ներ ա­ռա­քե­լու փաս­տին հո տե­ղյա՞կ էին։ Իսկ հոկ­տեմ­բե­րին ի՞նչ են ա­րել, երբ դա­ժան պա­տե­րազմն ար­դեն ի­րա­կա­նու­թյուն էր, Թուր­քիա­յին զեն­քի մա­տա­կա­րար­ման ար­գելք սահ­մա­նե՞լ են։ Ի­հար­կե՛ ոչ: Ախր ինչ­պե՜ս կա­րե­լի է։
Եվ­րո­պա­կան հի­շյալ կա­ռույց­նե­րի և այդ պե­տու­թյուն­նե­րի հա­մար ի­րենց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան շա­հե­րը շատ վեր են մարդ­կա­յի­նից, բա­րո­յա­կա­նից, ար­ժե­հա­մա­կար­գից։ Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը և Եվ­րա­միու­թյու­նը եր­բեք քրիս­տո­նեա­կան բա­րո­յա­կան ար­ժե­հա­մա­կար­գի կրո­ղը չեն ե­ղել ու չեն, նրանց ար­ժե­հա­մա­կար­գը հա­կաար­ժե­հա­մա­կարգ է կամ, ե­թե ա­վե­լի պարզ ա­սենք, Սա­տա­նա­յի ար­ժե­հա­մա­կար­գը: Նույ­նը` ամ­բող­ջու­թյամբ կամ մաս­նա­կի, կա­րե­լի է ա­սել Եվ­րա­միու­թյան ան­դամ բո­լոր պե­տու­թյուն­նե­րի մա­սին:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 18632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ