38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հաղ­թե­լու ենք կա­ռուց­մամբ և ար­տաքս­մամբ

Հաղ­թե­լու ենք կա­ռուց­մամբ և ար­տաքս­մամբ
30.10.2020 | 00:20

«Մենք սա­կա­վա­թիվ ազգ ենք, և մեր տա­ղանդն է, որ ի­րա­վունք է տա­լիս բազ­մա­մի­լիոն ազ­գե­րի շար­քում կանգ­նե­լու և ապ­րե­լու այս արևի տակ։ Թո՛ղ շա­տա­նան տա­ղան­դա­վոր ու ձեռ­նե­րեց հա­յե­րը, և հայ ա­նու­նը լի­նի դրո­շակ մեր դա­րի ա­ռա­ջա­դի­մու­թյան` ար­վես­տի ու գի­տու­թյան բո­լոր աս­պա­րեզ­նե­րում։ Թո՛ղ մեր հե­ռու-մո­տիկ բա­րե­կամ­նե­րը չմո­ռա­նան տա­ղան­դա­վոր հայ ժո­ղովր­դին։ Թո՛ղ բաց­վեն մտ­քի և տա­ղան­դի ծա­ղիկ­նե­րը...»։
Եր­վանդ ՔՈ­ՉԱՐ
Ռա­դիո­մաղ­թանք, 1967 թվա­կան

ՆԱ­ԽԵՐ­ԳԱՆ­ՔԸ ՈՐ­ՊԵՍ ԵՐ­ԴՈՒՄ
Այ­սօր, երբ եր­կիրն իր գո­յա­պահ­պան­ման խն­դիրն է լու­ծում պա­տե­րազ­մի թա­տե­րա­բե­մում և մար­տն­չում է գոր­ծող բա­նա­կի զին­վո­րի և սպա­յի, նաև աշ­խար­հա­զո­րի ա­րյան գնով, թի­կուն­քը նման­վում է պող­պա­տա­լա­րե­րից հյուս­ված ճո­պա­նի։ Պրկ­ված են մեր նյար­դե­րը, յու­րա­քան­չյու­րիս հո­գում, ըն­դեր­քում փո­թոր­կա­հույզ ձմեռն է ծան­րա­ցել, սա­կայն մեր ազ­գա­յին քրիս­տո­նեա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, որ թրծ­վել ու հաղ­թել է ա­հա ար­դեն 17 դար շա­րու­նակ, ե­կե­ղե­ցա­կան զան­գե­րի հո­գե­շահ հն­չո­ղու­թյամբ ա­վե­տում է գար­նան գա­լը։ Հաղ­թա­կան գար­նան, որն ան­խու­սա­փե­լի է։

Հատ­կա­պես այ­սօր ծանր է իմ սերն­դի հայ այ­րե­րի հա­մար, մեր տա­րի­քը թույլ չի տա­լիս մեկ­նել մար­տի դաշտ, ա­նե­լիք այն­տեղ այժմ չու­նենք։ Եվ մնում է ա­հար­կու ցա­վը սեղմ­ված ա­տամ­նե­րիս տակ, գոր­ծել, աշ­խա­տել և օ­րը սկ­սել ա­ղոթ­քով։ Եվ հետևու­թյուն­ներ ա­նել օր­վա ըն­թաց­քում, այ­նուա­մե­նայ­նիվ, մի՞­թե անհ­նար էր ան­ցած 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­ռու­ցել մեր ի­րա­կան հայ­րե­նի­քը, որն աշ­խար­հին կներ­կա­յա­նար որ­պես ե­զա­կի մի կղ­զյակ, ո­րը հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թու­թյունն ա­ռաջ է մղել իր հրա­շա­կերտ մշա­կույ­թով և ար­վես­տով, ո­րի զա­վակ­նե­րը Եր­կիր մո­լո­րա­կի յու­րա­քան­չյուր ե­զեր­քում դար­ձել են տվյալ երկ­րի քա­ղա­քակր­թա­կան հան­գույց­նե­րը։ Եվ աշ­խար­հը պար­տադր­ված կհաս­կա­նար ու կգ­նա­հա­տեր մեր եր­կի­րը, որ­պես ա­րիա­կան և քրիս­տո­նեա­կան ա­ռա­քե­լու­թյուն­նե­րի բնօր­րան, որ­պես ուխ­տա­վայր, ուր պետք է պար­բե­րա­բար այ­ցի գալ և ի թիվս այլ հրա­շա­լիք­նե­րի նաև զմայլ­վել Նո­յան տա­պա­նի հան­գր­վան լյառն Ա­րա­րա­տով։ Ա­յո, իմ պատ­վար­ժան ըն­թեր­ցող­ներ, մեր միա­ցյալ հայ­րե­նի­քը` ի դեմս Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի, ան­ցած ան­կա­խա­կան տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում կա­րող էր դառ­նալ և՛ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի աչ­քի լույ­սը և հա­կա­հայ­կա­կա­նու­թյան դա­րա­կազ­միկ մար­մա­ջով տա­ռա­պող եր­կր­նե­րի կո­կոր­դում ամ­րա­ցած մի կո­կիկ փղոսկր, ո­րը եր­բեք վար չի իջ­նի թուր­քա­կան որ­կո­րով։ Այլ կերպ ա­սած, մեր եր­կիրն աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տեզ­նե­րում կմիա­նար Վա­տի­կա­նին ու Շվեյ­ցա­րիա­յին։
Եվ մեր այս օ­րե­րի օր­հա­սա­կան, բայց հե­րո­սա­կան հա­րա­հո­սում ե­կեք մտո­վի կա­ռու­ցենք մեր ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյու­նը։ Եվ յու­րա­քան­չյուր օր, ար­շա­լույ­սին ա­ղոթ­քի կանգ­նած նաև երդ­վենք` կեր­տել ՇՆՈՐ­ՀԱ­ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԵՐ­ԿԻՐ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ։ Ա­մեն։

ՄԱՐ­ՄԱ­ՐԵ ՍՅՈՒ­ՆԵՐ ԵՐԿ­ՐՈՎ ՄԵԿ
Քան­դա­կա­գործ ըն­կե­րոջս հետ, նրա ար­վես­տա­նո­ցում հետևում էինք ռազ­մա­ճա­կա­տա­յին հա­րա­հո­սին և փոր­ձում գնա­հա­տել մեր ա­նե­լի­քը։ Գնա­հա­տե­ցինք։ ՈՒ ծն­վեց ձեզ ներ­կա­յաց­վող այս գա­ղա­փա­րը. մար­մա­րե սյու­ներ պետք է տե­ղադ­րենք երկ­րով մեկ` մեր այս վեր­ջին Ա­վա­րայ­րի սր­բազ­նա­ցած նա­հա­տակ­նե­րին ի հուշ։
Սյու­նե­րի բարձ­րու­թյու­նը` մար­դա­հա­սակ։ Արևե­լա­հա­յաց կո­ղին ա­գուց­վում է հե­րոս-նա­հա­տա­կի բրոն­զե հար­թա­քան­դա­կը, ա­վե­լի վար` խո­րա­քան­դակ­վում է մեր հա­վա­տի ծաղ­կա­զարդ խա­չը` հե­րո­սի ա­նու­նը և նրա սխ­րան­քը։ Այս սյու­նե­րը կա­րե­լի է տե­ղադ­րել միջ­պե­տա­կան մայ­րու­ղի­նե­րի, միջ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րի և քա­ղաք­նե­րի ու փո­ղոց­նե­րի այն հատ­ված­նե­րում, որ­տե­ղից ու­ղին թեք­վում է դե­պի հե­րոս-նա­հա­տա­կի տուն, կամ այն կր­թօ­ջա­խը, որ­տեղ ա­պա­գա փառ­քի աս­պետն ու­սա­նել է։ Վե­րոն­շյալ գա­ղա­փա­րը, ի­հար­կե, են­թա­կա է քն­նարկ­ման հայ հան­րու­թյան և հա­մայն հա­յու­թյան կող­մից։ Եվ ա­հա Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը ճեր­մա­կա­մար­մար սյու­նե­րով պա­տե­լու գա­ղա­փա­րա­կան հեն­քը` ա­պա­հո­վե­լով երկ­րի պե­տա­կան ան­կա­խու­թյունն ու ազ­գի գո­յու­թյու­նը, հայ հե­րոս-նա­հա­տակ­նե­րը ՓՐ­ԿԵ­ՑԻՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԸ ՀԱ­ՄԱ­ԹՈՒ­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ (այն է` պա­նիս­լա­մա­կան, պան­թյուր­քա­կան) ԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ԿԱ­ԼՈՒ­ԹՅԱՆ ՏԻ­ՐԱ­ԿԱ­ԼՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ։ Այ­սինքն` ՀԱՅ­ԿԸ ԿՐ­ԿԻՆ ԳԵՏ­ՆԵՑ ԲԵ­ԼԻՆ։ Ի փր­կու­թյուն աշ­խար­հի։ Հա­մա­թու­րա­նիզմն այս օ­րե­րին կար­ծես թե ըն­կալ­վում է քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի կող­մից։ Հա­մա­թու­րա­նիզ­մի ներ­կա յա­թա­ղա­նը գեր­ժա­մա­նա­կա­կից հր­թիռն է, ո­րի օս­մա­նա-սել­ջու­կա­կան հար­ված­ներն այ­սօր իջ­նում են երկ­րի վրա, բայց մեր Թուր­ կե­ծա­կին է տա­լիս նրա պա­տաս­խա­նը։ Մենք այ­սօր, ա­յո՛, ապ­րում ենք ժա­մա­նա­կից դուրս, Սաս­նա ծռե­րի հետ ենք ուս ու­սի և սպա­սում ենք, թե երբ Փոքր Մհե­րը դուրս կել­նի իր քա­րայ­րից։ Դուրս է ե­կել։ Բայց նրան դա­վում են, հա­զա­րա­մյա ներ­քին թուրքն այ­սօր ա­հար­կու սան­ձար­ձա­կու­թյամբ է գոր­ծում և զար­հու­րե­լի ա­վյու­նով զար­կում է 18-ա­մյա հայ զին­վո­րի թի­կուն­քին, ու դեռ ան­հայտ է, թե որ­քան է շա­րու­նակ­վե­լու այդ դի­վա­պա­րը։

ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ԿԱՆ ԿԱ­ԽԱ­ՂԱՆ­ՆԵՐ` ԵՐԿ­ՐՈՎ ՄԵԿ
Ա­սում են, որ Ջորջ Սո­րո­սը հա­մաշ­խար­հա­յին չա­րիք է։ Կաս­կած­ներ կան այս­տեղ և այն­տեղ, որ այ­սօր հայ­կա­կան միա­ցյալ թի­կուն­քին հենց նա է խփում, դա­շու­նա­հա­րում է աջ ու ձախ, եր­ջան­կա­նում է յու­րա­քան­չյուր անվ­րեպ հար­վա­ծից հե­տո։ Գաղտ­նիք չէ, որ Սո­րո­սը Հա­յաս­տա­նում բնա­վոր­վել ու տնա­վոր­վել է, սար­դոս­տայ­նա­պա­տել է եր­կիրն ու գոր­ծում է «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­ներ» ՀԿ-ի մի­ջո­ցով։ Բայց մի՞­թե նա մի կա­տա­ղի հա­կա­հայ է, դեմ է մեր ազ­գա­յին ինք­նու­թյանն ու պե­տա­կա­նու­թյա­նը։ Ա­մենևի՛ն, բնա՛վ, եր­բե՛ք։ Սո­րոս Ջոր­ջը հա­մաշ­խար­հա­յին հա­կաաշ­խար­հի (նույնն է թե` Հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյան) մու­նե­տիկն է և գոր­ծի­քը։ Չա­փա­զանց հրա­շունչ մու­նե­տիկ է նա և գերն­պա­տա­կա­յին գոր­ծիք։ Եվ մեր տա­ռա­պած ու փա­ռա­պանծ, մեր տա­րա­բախտ ու փա­ռա­կերտ հայ­րե­նիքն ըն­դա­մե­նը նրա աշ­խար­հակ­լա­նիչ ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը խո­չըն­դո­տող հեր­թա­կան օա­զիսն է, ո­րը պետք է վե­րա­ծել ա­նա­պա­տի։ Վե­րա­ծում է, ու­նե­նա­լով եր­կու հզոր զենք. 3-րդ հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյու­նը` սկ­սած Սահ­մա­նադ­րու­թյու­նից և վեր­ջաց­րած զո­րա­կից մու­նե­տիկ-մար­տիկ­նե­րով, սո­դոմ-գո­մո­րյան ի­րա­վա­պաշտ­պան լա­րի­սա­նե­րով և Իո­նի­սյա­նով, Սա­քուն­ցով, X-ով, Y-ով, Z-ով։
Սո­րո­սը Թուր­քիա­յի աշ­խար­հա­կա­լա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րի ան­թա­քույց երդ­վյալ ա­տե­նա­կալն է։ Բայց այս­քա­նից հե­տո ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն ու կա­ռա­վա­րու­թյու­նը բա­զում կա­նաչ լույ­սեր են սր­տա­բաց վա­ռել սո­րո­սիզ­մի առջև։ Այ­սինքն, հենց նրանք են (գու­ցե ա­կա­մա) թի­կուն­քից զար­կում ա­հեղ պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­ված մեր երկ­րին։ Ազ­գա­յին-պե­տա­կան փա­րի­սե­ցիու­թյունն ու ե­րես­պաշ­տու­թյու­նը (նախ­կին, ա­ռա­վել ևս` ներ­կա) իշ­խա­նու­թյան և կա­ռա­վա­րու­թյան ձե­ռամբ կարկ­տա­բեր ամ­պեր են կու­տա­կել երկ­րի գլ­խին։ ՈՒ մի՞­թե այ­սօր չար­ժե պայ­մա­նա­կան կա­խա­ղան­ներ տե­ղադ­րել երկ­րով մեկ և նրան­ցից կա­խել նախ 3-րդ հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյու­նը` սկ­սած Սահ­մա­նադ­րու­թյու­նից հենց «Հան­րա­պե­տու­թյան» հրա­պա­րա­կում։ Այս ժա­մա­նա­կա­վոր կա­խա­ղա­նը պատ­մա-քա­ղա­քա­կան վկա­յու­թյուն է։ Ներ­կա­յաց­նեմ այն ձևով ու բո­վան­դա­կու­թյամբ։ Հրա­պա­րա­կի ճիշտ կենտ­րո­նում նախ լիա­ռատ փչում, այ­նու­հետև ՀՀ կա­ռա­վա­րա­կան տան ժա­մա­ցույ­ցից ենք կա­պում մի հս­կա փու­չիկ, լց­ված գա­զով։ Փու­չի­կի փք­ված ե­րես­նե­րի վրա պետք է նշագ­րել «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­նե­րի» գոր­ծու­նեու­թյու­նը ա­նուն առ տոհ­մա­նուն, տող առ տող, թիվ առ թիվ, ա­վե­րա­ծու­թյուն առ ա­վե­րա­ծու­թյուն։ Ի վեր­ջո, այս կազ­մա­կեր­պու­թյու­նը պետք է բա­ցել նրա ողջ պեր­ճան­քով և թշ­վա­ռու­թյամբ։ ՈՒ նվաստս այ­սօր (ի­մա` հոկ­տեմ­բե­րի 29-ի լու­սա­բա­ցին) դի­մում է կա­ռա­վա­րու­թյա­նը և ԱԺ-ին. մի՞­թե չեք կռա­հում այս պա­տե­րազ­մա­կան օ­րե­րի ըն­թաց­քում, որ մեր վերջ­նա­կան հաղ­թա­նա­կից հե­տո գա­լու է հա­տուց­ման պա­հը։ ՈՒ ար­դյո՞ք գլ­խի չեք ընկ­նում, որ ձեր փր­կօ­ղակն այ­սօր «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­ներ» կազ­մա­կեր­պու­թյան ան­վե­րա­պահ ար­տաք­սումն է պա­տե­րազ­մող երկ­րից։ Իսկ մենք ե­կեք Լա­րի­սա­յի և Իո­նի­սյա­նի, Սա­քուն­ցի, X-ի, Y-ի, Z-ի ծաղ­րան­կար­նե­րը, պատ­րաստ­ված ժան­գա­կեր­ված եր­կա­թից, կա­խենք Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում։ Հա­վա­տաց­նում եմ, որ 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նում կգտն­վեն վար­պետ քան­դա­կա­գործ­ներ, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի վառ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, պար­զա­պես նվի­րյալ եր­գի­ծան­կա­րիչ­ներ, ո­րոնք ձեռ­նա­մուխ կլի­նեն «Պայ­մա­նա­կան կա­խա­ղան­ներ երկ­րով մեկ» ազ­գա­յին-պե­տա­կան ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը։

ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ`Ի ՏՈՒՐՔ ՔՈ­ՉԱ­ՐԻ ՄԱՐ­ԳԱ­ՐԵՈՒ­ԹՅԱՆ
Հայ և հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի դա­րա­կազ­միկ ան­հա­տա­կա­նու­թյուն մաեստ­րո Եր­վանդ Քո­չա­րը նյու­թի նա­խա­բա­նում ներ­կա­յաց­ված ռա­դիո­մաղ­թան­քում, դեռ 53 տա­րի ա­ռաջ, երբ Հա­յաս­տա­նը Խոր­հր­դա­յին կայս­րու­թյան կազ­մում գտել էր իր ա­պա­հո­վու­թյու­նը և ան­գամ մուրճ ու ման­գա­ղի ան­բա­րե­հաճ հա­յաց­քի տակ զար­գա­նում էր, կռա­հել էր, որ հա­յու­թյան փր­կու­թյունն իր տա­ղան­դի, իր տա­ղան­դա­վոր և ձեռ­նե­րեց որ­դի­նե­րի դրո­շա­կակ­րու­թյունն է աշ­խար­հում, ար­վես­տի ու գի­տու­թյան բո­լոր աս­պա­րեզ­նե­րում։
ՈՒ ա­հա այ­սօր մենք պար­տա­վոր ենք հաղ­թել ու ար­ժա­նա­պատ­վո­րեն ապ­րել բազ­մա­մի­լիոն ազ­գե­րի շար­քում։ Եվ ար­ժա­նա­պատ­վո­րեն խո­նարհ­վել մեր պա­տա­նի ու հա­սուն այր ու կին հե­րոս-նա­հա­տակ­նե­րի շի­րիմ­նե­րին։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵՅ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 22039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ