ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այսօր աշխարհի վերջն է

Այսօր աշխարհի վերջն է
21.06.2020 | 10:41

Աշխարհի վերջը: Մարդկության ավարտը: Տիեզերքի ու երկրի անհետացումը: Այս միֆերն ուղեկցել են մարդկության ամբողջ պատմությանը՝ ստեպ-ստեպ դառնալով օրվա թեմա: Սոցիալական ցանցերը նպաստում են այս միֆերի ու գուշակությունների հանրայնացմանը՝ չունենալով որևէ գիտական ու ճշմարտանման հիմք: Վերջերս ինտերնետի օգտատերերը զարմացան, որ սկսվել է աշխարհի վերջի հետադարձ հաշվարկը՝ այս անգամ աշխարհի վերջը նշանակված է հունիսի 21-ին: Օգտատերերին է ներկայացվում Երկրի ոչնչացման մի քանի սցենար: Առավել հիշարժանը, թերևս, Երկրի և տիեզերական որևէ մարմնի կամ գիսաստղի բախումն է: Այս սցենարի կողմնակիցները իրադարձությունների այդօրինակ զարգացումը համարում են լիովին հավանական, որովհետև մոլորակների բախումը գիսաստղի հետ կարող է լինել դինոզավրերի և այլ կենդանիների, որ ժամանակին բնակվել են Երկրում, ոչնչացման պատճառ: Նրանց գոյությունը վկայում են տարբեր վայրերում հայտնաբերված հազարավոր բրածոներ: Բայց կան և այս սցենարը մերժողներ: Աստղագետ գիտնականների կարծիքով՝ ցանկացած նման սպառնալիք մեր մոլորակի նկատմամբ կարելի է կասեցնել միջուկային ռումբի պայթյունով, իոնային ճառագայթով կամ արևի էներգիայով, որ ունակ են կործանել կամ հեռացբել տիեզերական այս ու այն օբյեկտի Երկրին հարվածելը: Մի քանի կազմակերպություններ, օրինակ Spacewatch и Near-Earth Asteroid Tracking (մերձերկրյա աստերոիդների դիտարկում), վերահսկում են տիեզերական տարածքը, որպեսզի գտնեն Երկրի վրա ընկնելու ունալ գիսաստղեր:
Երկրի կործանման երկրորդ սցենարը նախատեսում է երկրագնդի միջուկի սառեցում: Դա կնշանակի Երկրի մագնիսական դաշտի անհետացում, որ պաշտպանում է մեր մոլորակը արևի ճառագայթումից:


Երրորդ սցենարով՝ արևը զարգանում է մինչև կարմիր հսկայի փուլ՝ մի քանի անգամ մեծանալով: Դա նշանակում է, որ ջերմաստիճանը կրկնապատկվում է ու ոչնչացնում մոլորակի վրա կենդանի ամեն ինչ:
Վերջերս սոցցանցերի, ներառյալ Թվիթերը, ակտիվ օգտատերերը սկսել էին հրապարակել տարօրինակ հաղորդագրություններ աշխարհի վերջի մասին, որ լինելու է հունիսի 21-ին: Նրանց առաջադրած տեսությամբ՝ մայաների օրացույցն ավարտվում է այդ օրը, որ նշանակում է աղետների սկիզբ կամ Ահեղ դատաստանի օր: Նրանց կարծիքով՝ աշխարհի վերջը պետք է լիներ 8 տարի առաջ՝ 2012-ի դեկտեմբերի 21-ին, բայց չեղավ: New York Post ը գրում է, որ աշխարհի վերջի տեսության կողմնակիցները այդ օրը նետվել էին մայաների քաղաքակրթության հետևից (Մեքսիկա և Գվատեմալա), բայց վերադարձան հիասթափված ու կեղտոտ՝ այդ շրջանների սանիտարական վատ պայմանների պատճառով:
Նոր տեսությունը արձանագրում է, որ Հուլյան օրացույցից (որ ուղղափառ եկեղեցիներն օգտագործում էին մինչև 20-րդ դարը) Գրիգորյանին անցնելիս հաշվարկների սխալ է եղել, տարբերությունը տարեկան 11 օր է: The Sun-ը գրում է, որ գիտնական Պաոլո Տագալոգինը Թվիթերում հաղորդել է. «Հետևելով Հուլյան օրացույցին, մենք տեխնիկապես 2012-ում ենք: Գրիգորյան օրացույցին անցնելու պատճառով կորած օրերի թիվը 11 է: Գրիգորյան օրացույցի 268 տարում (1752-2020) 11 օրը դարձել է 2948: 2948 օրը / 365 օրը (տարեկան) = 8 տարու»: Այս տեղեկությունը ուղեկցվում էր սոցցանցերի օգտատերերի բուռն արձագանքով: Ինչ-որ մեկը ծաղրում էր, ինչ-որ մեկը աջակցում, երրորդը սարսափ էր ապրում:
Այս հիպոթեզին աջակցող թվիթները Թվիթերը հանեց դավադրության տեսության կողմնակիցների արձագանքներից հետո:


2020-ի հունիսիի 21-ին տեղի է ունենալու օղակաձև արևի խավարում՝ առաջինն այս տարի, որ հնարավոր է տեսնել Աֆրիկայի մայրցամաքում՝ բացի հարավային ու արևմտյան մասերից, հարավ-արևելյան Եվրոպայում, Ասիայում՝ բացառությամբ Ռուսաստանի հյուսիսային ու արևելյան հատվածների, Ավստրալիայի հյուսիսում, Ինդոնեզիայում, Միկրոնեզիայում, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում: Արևի լիարժեք օղակաձև խավարում կտեսնեն Օմանում, Եմենում, Էրիտրեայում, Հարավային Սուդանում, Կոնգոյում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Եթովպիայում, Պակիստանում Հնդկաստանում, Չինաստանում: Օղակաձև խավարման պիկին Լուսնի սկավառակը ծածկում է արևի մակերևույթի 99%, և դա տևում է 5 ժամ 48 րոպե:
Al-Ain (ԱՄԷ)


Հ.Գ. Եթե կարդում եք այս տողերը, ուրեմն մեզ խաբել է ոչ միայն մայաների օրացույցը, Հուլյան օրացույցից Գրիգորյանին անցման ժամանակ սխալ հաշվարկը, այլև ոչ մի գիսաստղ Երկրին չի հարվածել, Երկրի միջուկը չի սառել, Արևն էլ չի գերմեծացել: Կյանքը շարունակվում է մինչև աշխարհի վերջը, իսկ աշխարհը վերջ չունի:


Արեգակի օղակաձև խավարման ժամանակ, ի տարբերություն լրիվ խավարման, Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը Երկրից նայողների համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ կամ մի մասը միայն: Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 04:45:58-ին, 06:40:04-ին հասնելով առավելագույն փուլին և կավարտվի 09:34:01-ին։ Լավագույն տեսանելիությունը կլինի Հնդկաստանի հյուսիսից և Չինաստանի հարավ-արևմուտքից, որտեղ այդ ժամանակ կեսօր կլինի։ Հայաստանից կդիտվի մասնակի խավարում՝ 30%, կսկսվի Երևանի ժամանակով 08։55։33-ին, առավելագույն փուլին կհասնի 09։45։43-ին և կավարտվի 10։51։59-ին։ Իսկ ամենակարևորը՝ օղակաձև խավարումը համընկավ ամառային արևադարձի հետ։ Սկսվեց աստղագիտական ամառը, կարող եք՝ վայելեք 2020-ի անկրկնելի կորոնաամառը՝ ողջ մնալու պայմանով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ