ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երկու տար­վա «նո­րեկ­նե­րը» պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղա­կար­գին չեն տի­րա­պե­տում

Երկու տար­վա «նո­րեկ­նե­րը» պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղա­կար­գին չեն տի­րա­պե­տում
21.04.2020 | 00:36
Ինձ բնավ չի հե­տաք­րք­րում՝ ով է մե­ղա­վոր, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­զա­լու կամ գլուխ քո­րե­լու կադ­րե­րը հայ­տն­վել են հա­մա­ցան­ցում: Մտա­հո­գիչ եր­կու հան­գա­մանք կա. եր­կու տար­վա փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցող «նո­րեկ­նե­րը» պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղա­կար­գին չեն տի­րա­պե­տում ու, ի վեր­ջո, ին­չի մա­սին էր իբրև թե կո­րո­նա­վի­րու­սի մա­սին այդ­քան չարչ­րկ­ված ու­ղեր­ձը: ՈՒ՞մ պայ­ծառ գլ­խում է ա­մեն ան­գամ միտք հղա­նում, որ վար­չա­պե­տի ե­լույ­թի հա­մար սև, ո­չինչ չա­սող ֆոն պետք է ընտ­րել: Որ­տե՞ղ են դրոշն ու գեր­բը, աշ­խար­հում կա՞ մեկ այլ եր­կիր, ո­րի ա­ռա­ջին դեմ­քը պե­տա­կան խոր­հր­դա­նի­շե­րի բա­ցա­կա­յու­թյամբ է ու­ղերձ հղում: Պա­տին հե­նած դրո­շի հա­մար տե­սախ­ցիկ­նե­րի առջև ե­րի­տա­սար­դի վրա մուն­նաթ ե­կող վար­չա­պե­տի մտ­քով չի՞ անց­նում իր ե­լույթ­նե­րից բա­ցա­կա­յող դրո­շի ու գեր­բի հա­մար իր օգ­նա­կան-խոր­հր­դա­կան­նե­րին «աս­ֆալ­տին փռել»: «Էդ փո­ղո­ցը փա­կեք, որ մա­գը զլած մե­քե­նա­նե­րի ձայ­նը չլս­վի»,- հրա­հան­գում է Փա­շի­նյա­նը, ո­րը դեռ եր­կու տա­րի ա­ռաջ վս­տա­հեց­նում էր, թե Հա­յաս­տա­նում պաշ­տո­նյա­նե­րի հա­մար փո­ղոց­ներ չեն փակ­վե­լու: Դա ոչ թե ու­ղերձ, այլ փո­ղո­ցա­յին լո­զունգ­նե­րը կրկ­նե­լու ու մարդ­կանց հի­շո­ղու­թյու­նը թարմ պա­հե­լու ձև էր ըն­դա­մե­նը: Փա­շի­նյա­նի թի­մի ան­տե­ղյա­կու­թյունն ա­րա­րո­ղա­կար­գա­յին նոր­մե­րին, ցա­վոք, մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում նույն­պես նկա­տե­լի է: Փետր­վա­րի 15-ին Քու­վեյ­թի վար­չա­պե­տի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, օ­րի­նակ, եր­կու եր­կր­նե­րի ձեռք­սեղմ­ման ու լու­սան­կար­վե­լու ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի դրո­շի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում: Վար­չա­պե­տին ու­ղեկ­ցող թի­մը դա երևի չի էլ նկա­տել: Խն­դի­րը նաև պե­տա­կան այլ ա­պա­րատ­նե­րում է առ­կա: Օ­րերս, երբ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանն Ազ­գա­յին ժո­ղո­վում մաս­նակ­ցում էր Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին, խոր­հր­դա­րա­նի բա­կում նրան ԱԺ նա­խա­գա­հը, փոխ­նա­խա­գահ­նե­րը կամ որևէ այլ պատ­գա­մա­վոր չդի­մա­վո­րեցին: Ան­կախ ա­մեն ին­չից՝ ե­թե Սարգ­սյա­նը հա­մա­ձայ­նել ու ե­կել էր, ա­պա իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է մի կողմ դնեին անձ­նա­կան ամ­բի­ցիա­ներն ու թե­կուզև անձ­նա­զո­հա­բար ըստ ա­րա­րո­ղա­կար­գի շարժ­վեին: Դա բա­ցա­ռա­պես նրանց վե­հանձ­նու­թյան մա­սին էր խո­սե­լու:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ