ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կա ու­րիշ տար­բե­րակ

Կա ու­րիշ տար­բե­րակ
13.12.2019 | 00:11
Կա­ռա­վա­րու­թյան ա­մեն նիստ ու­նե­նում է իր փոք­րիկ սկան­դա­լի­կը: Ե­րեկ­վա­նը հա­վակ­նում է սկան­դա­լի կար­գա­վի­ճա­կի: Որևէ մեկն ար­դեն չի զար­մա­նում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ոչ պո­պու­լիս­տա­կան, ոչ էքս­ցենտ­րիկ, ոչ ա­լո­գիկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից: Ե­րեկ­վա­նը, կար­ծես, խոս­տո­վա­նու­թյան ժան­րից էր:
Կա­ռա­վա­րու­թյան նիս­տում քն­նարկ­վում էր ՊԵԿ-ի 2020-2024-ի զար­գաց­ման և վար­չա­րա­րու­թյան բա­րե­լավ­ման ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րի հար­ցը: Ջան­ջու­ղա­զյան-Ա­նա­նյան ան­հա­մա­ձայ­նու­թյա­նը ար­ձա­գան­քեց վար­չա­պե­տը՝ հայ­տա­րա­րե­լով, որ ու­նենք մեծ նա­խա­րա­րու­թյուն­ներ՝ լի պա­րապ մարդ­կան­ցով, ո­րոնց միակ ակն­կա­լիքն այն է, թե երբ է լրա­նում ժա­մը, որ գնան տուն: «Եվ պետք չէ Հռո­մի պա­պից կա­թո­լիկ լի­նել»,- բար­կա­ցած ա­սաց վար­չա­պե­տը, հե­տո ա­վե­լա­ցրեց՝ «Տվյալ դեպ­քում Հռո­մի պա­պը ես եմ»: Ինչ եր­ջան­կու­թյուն, որ Ֆրան­ցիս­կո­սը հա­յե­րեն չգի­տի, ինչ­քան կզար­մա­նար պա­պա­կան կու­րիան՝ ի­մա­նա­լով, թե ով է Հռո­մի պա­պը Հա­յաս­տա­նում: Բայց ի­րա­կա­նու­թյու­նը զա­վեշ­տի տեղ չի թող­նում: «Մեկ-մեկ նա­խա­րա­րու­թյուն­նե­րից փաս­տաթղ­թեր են գա­լիս, ու­զում ես ա­սել՝ ո՞ր դա­սա­րա­նի ե­րե­խա է գրել»: «Եվ ե­կեք ար­ձա­նագ­րեք, որ ամ­բողջ պե­տա­կան հա­մա­կար­գը, ա­յո, հե­ղա­փո­խու­թյա­նը դի­մադ­րում ա, դի­մադ­րում ա ամ­բողջ պե­տա­կան հա­մա­կար­գը, և էդ դի­մադ­րու­թյու­նը ես ջար­դե­լու եմ, չկա ու­րիշ տար­բե­րակ: Ո­րով­հետև ՀՀ ժո­ղո­վուրդն ինձ՝ ան­ձամբ ինձ, ձայն ա տվել և մեր քա­ղա­քա­կան ու­ժին ձայն ա տվել, որ էս երկ­րում փո­փո­խու­թյուն տե­ղի ու­նե­նա, և ոչ թե տար­բեր ա­ռիթ­նե­րով ա­նընդ­հատ պտտ­վենք, պտտ­վենք, պտտ­վենք, պտտ­վենք», - հայ­տա­րա­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը:
Ի­րա­կա­նում պատ­ճառ­նե­րի պատ­ճա­ռը մթ­նո­լորտն է, որ աս­պա­րե­զից դուրս մղեց ի­րենց գոր­ծի պրո­ֆե­սիո­նալ­նե­րին ու աս­պա­րեզ բա­ցեց ան­փորձ հան­ճար­նե­րի ա­ռաջ, որ կար­ծում են՝ ի­րեն­ցից դուրս ոչ միտք կա, ոչ խիղճ, ոչ ա­պա­գա: Պատ­ճա­ռը պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի քաո­տիկ վի­ճակն է, որ ստեղ­ծել է կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի նոր կա­ռուց­ված­քը, որ­տեղ ա­մեն ինչ խառն­վել է ի­րար: Ի­րա­կա­նում մար­դիկ ոչ թե դի­մադ­րում են, այլ ինք­նա­պաշտ­պան­վում: Ոչ մի պա­րա­գա­յում չի կա­րե­լի վար­կա­բե­կել պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, կամ այդ հա­մա­կար­գի հետ խո­սել «ջար­դե­լու» մար­տա­վա­րու­թյամբ, դա պե­տու­թյան ող­նա­շա­րը ջար­դել է: Չի կա­րող որևէ ձեռք­բե­րում լի­նել ի հե­ճուկս կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի՝ թե­կուզ դա ա­սում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Դա ան­հաս­կա­նա­լի ինք­նա­մե­ծա­րում է, որ հիմք չու­նի: Ա­ռա­վել ևս, որ ինքն է նշա­նա­կել իր կա­ռա­վա­րու­թյան 12 նա­խա­րար-ա­ռա­քյալ­նե­րին, ու գու­ցե հա­վա­տում է, որ նրանց թևե­րը թաքց­նում է հա­գուս­տը, իսկ լու­սապ­սա­կը տես­նում են բո­լո­րը: Տես­նում են, բայց ոչ լու­սապ­սակ, այլ մե­ծամ­տու­թյուն, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, կա­ռա­վար­ման ու­նա­կու­թյուն­նե­րի, տար­րա­կան գի­տե­լիք­նե­րի բա­ցա­կա­յու­թյուն, ու ե­թե այս պա­րա­գա­յում հա­մա­կար­գը չդի­մադ­րի նման նա­խա­րար­նե­րին, ֆիաս­կոն լի­նե­լու է պե­տու­թյա­նը: Իսկ ե­թե վար­չա­պե­տը, կար­դա­լով նա­խա­րա­րու­թյուն­նե­րից ստաց­ված փաս­տաթղ­թե­րը, ինքն ի­րեն հարց­նում է՝ ո՞ր դա­սա­րա­նի ե­րե­խա է գրել, թող փո­խի իր ա­ռա­քյալ­նե­րին: Չի փո­խում, ո­րով­հետև չու­նի պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րան, ո­րով­հետև չկան կա­մի­կա­ձե­ներ, որ պատ­րաստ են նա­խա­րար դառ­նալ: ՈՒ բնավ էլ ոչ այն պատ­ճա­ռով, որ մաս­նա­վոր հատ­վա­ծում ստա­նա­լու են բազ­մա­պա­տիկ աշ­խա­տա­վարձ: Տաս­նա­պատ­կեք նա­խա­րար­նե­րի աշ­խա­տա­վար­ձը, մա­կար­դա­կը նույնն է մնա­լու: Ո­րով­հետև չկա երկ­րի զգա­ցում, գոր­ծի ըն­կա­լում ու ծրա­գիր: Նրանք ու­նեն մեկ ե­լա­կետ՝ հե­ղա­փո­խու­թյուն, սե­փա­կան ճշ­մար­տու­թյան ան­խախտ հա­մոզ­վա­ծու­թյուն ու պատ­րանք, որ բո­լո­րը պի­տի ի­րենց են­թարկ­վեն: Այդ­պես չեն աշ­խա­տում: Հա­մա­կար­գը ոչ թե կոտ­րում են, այլ նպա­տա­կաուղ­ղում:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ա­հա ինչ պա­տա­հեց, երբ շա­քա­րա­մա­նից եր­կու կտոր շա­քար պա­կա­սեց, ու Հով­հան­նես Թու­մա­նյանն էլ տե­սավ ու գրեց մի մուշ­տիի մա­սին: Ա­սում եք՝ Թու­մա­նյա­նը չէր, Նար-Դոսն էր, ինչ կապ ու­նի՝ ո՞վ էր, կարևո­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը միշտ ճիշտ է: Բայց այն­քան մե­նակ է: Այն­քան մե­նակ, որ դառ­նում է Հռո­մի պապ:
Դիտվել է՝ 4041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ