Այսօր, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվեց Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ: Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում: Արձանը վերադարձվեց իր պատմական տեղը, ըստ պետական արխիվների, արձանը ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդ այգում: