ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

…տեղի է ունեցել Սուրբծննդյան տոներին

…տեղի է ունեցել Սուրբծննդյան տոներին
29.12.2018 | 12:06

Սուրբ կայսր Կառլ Մեծի թագադրումը

Ֆրանսիայի պատմության նշանավոր դեմքերից Կառլ Մեծը երկար սպասեց իր աստեղային ժամին, երբ թագադրվեց իբրև կայսր: Լինելով ֆրանկների ու լանգոբարդների թագավորը` նա հենց 800-ի դեկտեմբերի 25-ին թագադրվեց` մահից 14 տարի առաջ: Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Բրյունո Դյումիզելի կարծիքով` օրվա ընտրությունը զուտ պատահականություն էր: Այն ժամանակներում կարևոր իրադարձությունների ընտրություննը պտտվում էր կրոնական երեք տոների միջակայքում` Զատիկ, Համբարձում և Սուրբ Ծնունդ: «Իր նշանակությամբ Սուրբ Ծնունդը երրրորդն էր, ամենահեղինակավորը Զատիկն էր: Բայց դա միակ ամսաթիվն էր, որի ժամանակ մարտական գործողություններ չէին լինում` մարտից սեպտեմբեր կռվում էին»:


Նյուտոնի ծնունդը` հանճարեղ գիտնական, որ հավատում է Աստծուն
Անգլիայում գործող հուլյան օրացույցի համաձայն` Իսահակ Նյուտոնը ծնվել է 1642-ի դեկտեմբերի 25-ին: «Դա ժամանակակից գիտության ծնունդն էր,-գտնում է Փարիզի Էլեկտրոնիկայի բարձրագույն ինստիտուտի ֆիզիակայի պատմության դասախոս Պիեռ Սպանյուն:- Նա առաջինը առաջարկեց մարմինների շարժումը նկարագրող ամբողջական տեսությունը»: Նյուտոնը խորապես հավատացյալ էր ու մի քիչ էլ ինքնամեծար: Նա Աստվածաշնչի սեփական մեկնաբանությունն ուներ` գտնում է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի աստտղագիտության բաժնի տնօրեն Ժան-Պիեռ Լյումինեն: Նրա խոսքով` Նյուտոնին են վերագրում ասույթը` «Ես ծնվել եմ ինչպես Հիսուսը և նրա նման իմ հայրն էլ երկնքում է» (Նյուտոնի հայրը վախճանվել էր մինչև նրա ծնվելը):
Տուրի համագումարը 1920-ին, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ստեղծումը
Ֆրանսիայի սոցիալիստները Սուրբծննդյան օրը հավաքվել էին, որ վերջնական որոշում ընդունեն բաժանման մասին: 1920-ի դեկտեմբերի 25-ին բացվեց սոցիալիստների 18-րդ համագումարը Տուրում, որ տևեց մինչև դեկտեմբերի 30-ը: Համագումարի պատվիրակները պետք է նուրբ հարց լուծեին` ընդունե՞լ, թե՞ ոչ 21 պայմանները, որ առաջադրել էր Կոմինտերնը Երրորդ ինտերնացիոնալին անդամակցելու համար: «Նրանք ընտրեցին դեկտեմբերի 25-ը, որովհետև ապաքրիստոնացված էին,-գտնում է Լիլի համալսարանի դոցենտ Ֆիլիպ Ռոժեն:- Դա հարմար առիթ էր ցույց տալու, որ նրանք տրամադրված են քրիստոնյաների դեմ և նման իրադարձություններին ուշադրություն չեն դարձնում»:


Մարիուս Ռենարի երիկամի փոխպատվաստումը
1952-ի դեկտեմբերին թիթեղագործ 16-ամյա Մարիուս Ռենարը ընկավ շինարարական տախտակամածից: Սկսվեց արնահոսություն և նրան վիրահատող բժիշկը ստիպված էր երիկամը հեռացնել: Մարիուսի մայրը նրան ուղարկեց Փարիզի Նեկարի հիվանդանոց և համոզեց Ժան Ամբուրժին ու նրա բժիշկներին երիկամի փոխպատվաստում անել: Իր սեփական: Վիրաբույժները այդ ռիսկային վիրահատությունն արեցին 1952-ի դեկտեմբերի 25-ին: «Դա աշխարհում առաջին փոխպատվաստումն էր, որ մի քանի ժամ տևեց,-ասում է Քրիստոֆ Լեժանդրը` Նեկարի հիվանդանոցի նեֆրալոգիայի ու փոխպատվաստման բաժնի տնօրենը:-Ժան Ամբուրժեն լավ տիրապետում էր վիրաբուժական տեխնիկային ու ամեն ինչ լավ անցավ: Մարիուսը իրեն լավ էր զգում, նույնիսկ մեդիադեմք դարձավ»:


Չառլի Չապլինի մահը` 20-րդ դարի «փոքր մարդը» հեռացավ
Անհամաչափ լայն տաբատ, փոքրիկ բեղեր, ցիլինդր ու ձեռնափայտ` այսպիսին է լեգենդար Չառլի Չապլինը, որ վախճանվեց 1977-ի դեկտեմբերի 25-ին Շվեյցարիայում: Չառլի Չապլինը` բոլորի «ծանոթը», «ոչ հերոսական» հերոս, ում հետ «շատերը կարող են իրենց նույնացնել»` Լիոնի կիրառական գիտությունների Ազգային ինստիտուտի դոցենտ ու Չապլինի կենսագիր Միշել Ֆոշեի խոսքով:


Ariane հրթիռակրի առաջին արձակումը` տիեզերքի ազատականացումը
«Պետք է հիշել ենթատեքստը,-ասում է Aerospatium ամսագրի գլխավոր խմբագիր Ստեֆան Բարենսկին,- 1960-ականներին եվրոպացիները փորձում էին մշակել համատեղ Europa հրթիռ արձակող սարքը, որ 4 անգամ ձախողվեցին: Ariane դարձավ առաջին եվրոպական հրթիռակիրը, որի հետ կապված էր տարածության մեջ ինքնիշխանության հասնելու ցանկությունը: 1979-ի դեկտեմբերի 25-ին Ariane-ը ազատականացրեց մուտքը տիեզերք»` գտնում է Բարենսկին:


Միխայիլ Գորբաչովի հրաժարականը
«Ես դադարեցնում եմ իմ գործունեությունը ԽՍՀՄ նախագահի պաշտոնում»` այս խոսքերով սկսեց Միխայիլ Գորբաչովը իր հեռուստաուղերձը 1991-ի դեկտեմբերի 25-ին: Ուղիղ նստած, հանդիսավոր տոնով նա հայտարարեց իր հրաժարականը և տեղը զիջեց Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին: Արևմուտքում նրա հրաժարականն ընդունվեց իբրև խորհրդանշանական արարք, բայց «ռուսաստանցիների համար դա իրադարձություն չդարձավ»` գտնում է պատմաբան Անդրեյ Կոզովոյը: Նա թագավոր էր` առանց թագավորության, այլևս իշխանություն չուներ ԽՍՀՄ-ում ու 15 հանրապետություններում, որ իրար հետևից անկախություն էին հռչակում: ԽՍՀՄ-ը վերջնականապես դադարեց գոյություն ունենալ հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին: Դեկտեմբերի 25-ը Ռուսաստանում սովորական օր է, ուղղափառ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարին: «Արևմուտքում նրան բարձր են գնահատում,- ասում է Կոզովոյը,-մինչդեռ Ռուսաստանում ատում են, դավաճան են համարում, որ պատասխանատու է սովետական մեծ տերության կործանման համար: Ռուսները նոստալգիա ունեն այդ ժամանակի վերաբերյալ ու իդեալականացնում են»:
Լաուրա Անդրիե, Le Figaro


Հ.Գ. Ինչո՞վ 21-րդ դարը կմտնի պատմության մեջ ու ի՞նչ կլինի դեռ դեկտեմբերի 25-ին` մնացած 82 տարում: Թող արձանագրեն նրանք, որ կտեսնեն այդ իրադարձությունները: Բարի ամանոր: Կամ` հայերենով` բարի կաղանդ ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ