ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՖՄԿ գործարար համաժողովի փակմանը

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՖՄԿ գործարար համաժողովի փակմանը
10.10.2018 | 22:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործարար համաժողովի փակմանը։ «Երջանիկ եմ ձեզ ողջունել այստեղ, հայաստանյան հողի վրա, խորհրդանշական Թումո կենտրոնում, որ մարմնավորումն է Նոր Հայաստանի, որ հենված է 2800 տարեկան մայրաքաղաքով մի քանի հազարամյա պատմության, բայց հատկապես իր երիտասարդ աղջիկների ու տղաների եռանդի վրա, որն, ըստ էության, մեր երկրի ու ժողովրդի ապագան է։


Հայաստանը գտնվում է մի փուլում, որտեղ մի անգամ ևս հաստատվեց իր նվիրվածությունն այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրինահավասարությունը, մարդու իրավունքները, արժեքներ, որոնք նաև Ֆրանկոֆոնիայի հիմքում են, արժեքներ, որ նշանաբանն են մեր Թավշյա հեղափոխության։ Թավշյա այդ հեղափոխությունը սոսկ քաղաքական չէր, այլև արժեքների։ Կարևոր է ընդգծել, որ վերջին հաշվով այդ հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե մենք չհասնենք նաև տնտեսական հեղափոխության։ Այդ իմաստով՝ այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարևոր փուլում, և մենք պետք է ապահովենք տնտեսական հաջողությունն այդ Հաայաստանի Հանրապետության համար՝ իր հստակ կանոններով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են և կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում։ Այդ կանոնները մենք բարձրաձայնել ենք բազմիցս, բայց ես, օգտվելով գործարար տիկնանց և պարոնների այս ներկայությունից, կուզեի կրկնել, որ մենք միայն երկու նախապայման և շահագրգռություն ունենք բոլոր նրանց համար, ովքեր հանձնառու են կամ ուզում եմ լինել հանձնառու Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու։ Ցանկացած գործունեություն պետք է լինի կատարելապես համապատասխան օրենքին, և մենք կօգնենք բոլորին ստեղծել հնարավորին շատ աշխատատեղեր, և իհարկե, վճարել հարկեր։ Իմացեք, որ ՀՀ կառավարությունը նեցուկ է ձեզ, եթե այս երկու պայմանները հարգված են։ Հարգելի ընկերներ, շատ ուրախ եմ իմանալ, որ ձեր աշխատանքների ընթացքում հիմնական շեշտը դրվել է թվային տնտեսության վրա, քանի որ տնտեսության իր տեսլականով, կառավարությունը նպատակադրել է ագրարային երկրից հայաստանը վերածելու բարձր տեխնոլոգիաների երկրի։ Եվ սա միայն ամբիցիա չէ․ նրանք ովքեր ճանաչում են Հայաստանը, գիտեն որ մարդկային պատկառելի ռեսուրսներ կան այդ տնտեսական վերափոխումն իրականացնելու համար, որին անհրաժեշտ պայմանները հավաքված են։ Ես կուզեի ձեզ հայտնել իմ գոհունակությունը ձեր քննարկումների արդյունքների առիթով, որոնք, որքանով ինձ հայտնի է, ի հայտ են բերել շատ հետաքրքիր նախաձեռնություններ։ Ես ջերմորեն ողջունում եմ նոր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարնեի ցանցի հիմնումը։


Ես երախտագիտությունս եմ հայտնում տնտեսական ֆորումի բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր այս գեղեցիկ նախաձեռնությունների ակունքում են։ Ես կրկին մաղթում եմ բարի գալուստ Հայաստան ձեզ բոլորիդ, ձեր ստեղծարար ու նորարար գաղափարներին և վերահաստատում եմ, որ դրանք կգտնեն Հայաստանի Հանրապետության աջակցությունը», - ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 3069

Մեկնաբանություններ