ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Երևանի ավագանու ընտրություններ» անվանումը կարելի է մի կողմ դնել

«Երևանի ավագանու ընտրություններ» անվանումը կարելի է մի կողմ դնել
14.09.2018 | 00:12

«Երևանի ավագանու ընտրություններ» անվանումը կարելի է մի կողմ դնելԵրևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը բավական բուռն է անցնում. պատճառը ոչ թե քաղաքական ուժերի ակնհայտ մրցակցությունն է, այլ քարոզարշավի ղեկն իր ձեռքը վերցրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական բնույթի հայտարարությունները՝ իրեն բնորոշ տոնայնությամբ ու ոճով: Այնպիսի տպավորություն է, թե սա ոչ թե ավագանու արտահերթ ընտրության քարոզարշավ է, այլ հեղափոխական ցույցերի երկրորդ սերիան, որի ժամանակ մրցակցությունը ոչ թե երևանցուն համոզելն է լինելու, այլ նրան առաջնորդելը դեպի մի նոր անհնազանդություն:


Հետաքրքրականն այն է սակայն, որ աղբի մեջ կորած, երթուղային տաքսիներում երկտակվող, հաճախակի վերելակների մեջ մնացող և հազար ու մի այլ խնդիր ունեցող երևանցիները մեծ բավականությամբ են լսում ծրագրային դրույթ չպարունակող այդ ելույթները: Փաստորեն, հասարակությունը տրամադրված է շարունակելու «իր քայլն» ու հերթական անգամ մերժելու ինչ-որ մեկին: Այս պարագայում, կարծում ենք, ճիշտ կլինի «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ» անվանումը դնել մի կողմ, փոխել դրա կազմակերպման մեխանիզմն ու նոր օրենքներ սահմանել, ըստ որոնց, քաղաքական ուժերը կհագնեն կամուֆլյաժներն ու միասին հեղափոխական կոչեր կանեն: Ավելին, կարող են մրցույթ սահմանել, և որ ուժի կոչն ավելի ուժեղ ու պաթետիկ հնչի, հենց նրա թեկնածուին էլ կարգել քաղաքապետ ու քաղաքը ղեկավարել ըստ այդ կոչերի: Ասենք, աղբահանությա՞ն խնդիր կա, քաղաքացիներին կոչ անել այնպիսի ապրանք գնելու, որից աղբ չի առաջանա, վերելակը չի՞ աշխատում, հրահանգել չօգտվել վերելակից, տրանսպորտային խնդի՞րը չի լուծվում, հորդորել ոտքով շատ քայլել, և այսպես շարունակ:


Մտահոգիչն այն է, որ հանրության մի զգալի հատված, ըստ երևույթին, կանսա խելք ու մտքից դուրս նմանօրինակ հորդորներին, քանի որ վերջիններիս համար, գոնե առայժմ, սրտհովանք են օլիգարխներին գետնին պառկեցնելու, բոլորին պատժելու մասին բոցաշունչ հայտարարությունները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ