ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նոր ահաբեկչության հասցեն` Սինայի թերակղզի

Նոր ահաբեկչության հասցեն` Սինայի թերակղզի
25.11.2017 | 13:57

Զինյալները հարձակվել են Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի մզկիթի վրա` ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Զոհվել է նվազագույնը 235 մարդ` ըստ պետական հեռուստատեսության, 100-ից ավելին վիրավոր են: Պայթյունը որոտացել է Ալ Ռավդա մզկիթում` Սինայի կենտրոն Էլ Արիշից 40 կիլոմետրի վրա: Ենթադրաբար` հարձակվողները նախ ռումբ են պայթեցրել, հետո կրակ են բացել մզկիթում: Ասոշիեյթեդ պրեսը գրում է, որ զինյալները մզկիթին են մոտեցել 4 մեքենաներով ու կրակ են բացել: Եգիպտոսի ՆԳՆ-ն որոնում է նրանց: Նախագահ Աբդել Ֆատահ աս Սիսին ուժայիններին հրավիրել է խորհրդակցության: Դեռ որևէ խումբ հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել: Ֆրանս պրեսը գրում է, որ սպանվել են ուրբաթօրյա աղոթքի եկած խաղաղ բնակիչներն ու զինակոչիկները: ԻՊ-ի դեմ կռվող բեդուինների աշխարհազորայիններից մեկը Ֆրանս պրեսին պատմել է, որ հարձակման ենթարկված մզկիթը հայտնի է որպես սուֆիզմի հետևորդների հավաքատեղի` իսլամի ուղղություն, որին հետևողներին իսլամ արմատականները համարում են կռապաշտներ:
Վերջին տարիներին Եգիպտոսում հաճախացել են ջիհադականների հարձակումները: Ահաբեկչությունները սկսվեցին, երբ 2013-ի հուլիսին զինված ուժերը գահընկեց արեցին նախագահ Մուհամեդ Մուրսիին: 4 տարում պայթյունների զոհ են դարձել հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ, խաղաղ բնակիչներ: Ահաբեկչությունների մեծ մասը կազմակերպել է «Վիլայաթ Սինայը»` ԻՊ-ին մերձ խմբավորում: Սեպտեմբերին նրանք Էլ Արիշի մերձակայքում դարանակալել ու սպանել էին 18 ոստիկանների: Եգիպտոսում հաճախ են ջիհադականների թիրախ դառնում քրիստոնյա ղպտիները: «Վիլայաթ Սինայը» ստանձնել է նաև ռուս զբոսաշրջիկների ինքնաթիռի պայթյունը 2015-ին, որին զոհ գնաց 224 մարդ:
ВВС


Հ.Գ. «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ զոհերի թվում երեխաներ կան: Վիրավորների թիվը հասել է 130-ի: Տեղեկություն կա, որ ահաբեկիչները կրակել են շտապօգնության մեքենաների վրա, որ փորձել են մզկիթից տեղափոխել վիրավորներին։ Sky News Arabia-ն՝ հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրին, հայտնում է, որ եգիպտական անօդաչուները ոչնչացրել են 15 արմատականների։ Թռչող սարքերը հրթիռային հարվածներ են հասցրել երկու արտաճանապարհային մեքենաների Սինայի հյուսիսի անապատում՝ ահաբեկչության վայրից ոչ հեռու։


Եգիպտոսի նախագահին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Հայաստանը խստագույնս դատապարտում է այդ անմարդկային արարքը և իր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։ Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրել է ՀՀ նախագահը ։
Փաստացի` ջիհադականները մի քանի թիրախ ունեին մզկիթում` և զինակոչիկները, և սուֆիական «կռապաշտները», և խաղաղ բնակիչները: Երեք խմբերում էլ սարսափ տարածելը կամ նրանց «պատժելը» ջիհադականների համար «սուրբ» գործ է` ահաբեկչությունը սեփական «տրամաբանությունն» ունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ