Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու են պետությունների 30 ղեկավարներ՝ Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից՝ Վենեսուելայի, Բոլիվիայի, Էկվադորի, Նիկարագուայի, Կոլումբիայի, Պանամայի, Մեքսիկայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Զիմբաբվեի, Հասարակածային Գվինեայի, Նամիբիայի և Կաբո Վերդեի նախագահները:
Եվրոպական երկրներից պետական բարձր մակարդակով ներկայացված է լինելու միայն Հունաստանը՝ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մտադիր է մասնակցել Կաստրոյի հրաժեշտի արարողությանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն մասնակցի հուղարկավորության արարողությանը: