Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ընտրվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար

Ընտրվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար
19.03.2013 | 11:43

Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիայի ղեկավարության նիստում ընտրվել է ժամանակավոր կառավարության ղեկավար, ով պետք է ղեկավարի Սիրիայում ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող տարածքները։ Նիստը տեղի է ունեցել Ստամբուլում։ Ձայների մեծամասնությամբ ժամանակավոր կառավարության ղեկավար է ընտրվել 50-ամյա քուրդ Հասան Հիթոն։ Նա բարձր տեխնոլոգիաների ոլորտի մենեջեր է, վերջերս Թուրքիա է տեղափոխվել Դալասից։ Հիթոն ծնվել է Դամասկոսում, սակայն ավելի քան 25 տարի ապրել է ԱՄՆ-ում։ 2011թ. նա հիմնադրել է ֆոնդ, որը հումանիտար օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած Սիրիայի ժողովրդին։
Սիրիական ազատ բանակի շտաբի ղեկավար Սելիմ Իդրիսը, ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված նիստում, հայտարարել է, որ ազատ բանակը պատրաստ է ենթարկվել ժամանակավոր կառավարությանը։

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ