«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն խրախուսել է Ֆրանսիայի գործողությունները Մալիում

ՄԱԿ-ի ԱԽ-ն խրախուսել է Ֆրանսիայի գործողությունները Մալիում
15.01.2013 | 11:29

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցության ընթացքում Ֆրանսիան աջակցություն է ստացել Մալիում իսլամիստ գորոհայինների դեմ իրականացված ռազմական գործողության համար։
Սակայն խորհրդակցությունից հետո ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի Աֆրիկյան միության խոստացած զորքերն ավելի շուտ մտնեին Մալի։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ իր երկիրը չի ստանձնի տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորի դերը։ Ֆրանսիական լրատվամիջոցները կարծում են, որ Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Մալիում շատ արագ կաճի և կձգվի երկար ժամանակ։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ