26.04.2019|
00:56
Քառասուն երկար ու ձիգ դարեր են ձգվել այն ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին քաղաքներ, ամբարտակներ և բուրգեր կառուցել, բանաստեղծություններ հորինել և նայել աստղերին։ Եվ այդ քառասուն դարերի ընթացքում մարդկության հավատարիմ ուղեկիցներն են եղել իմաստությունն ու տգիտությունը, գթասրտությունն ու դաժանությունը։