28.06.2016|
01:20
Հայաստանից Հռոմ վերադառնալիս՝ ինքնաթիռում կայացած ասուլիսում Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։ «Արգենտինայում, երբ խոսում էին հայերի բնաջնջման մասին, մշտապես օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, ես որևէ այլ բառ չգիտեի»՝ ասել է նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշեց ելույթի տեքստից շեղվել և գործածել «ցեղասպանություն» բառը: