23.10.2016|
12:54
Հոկտեմբերի 21-22-ը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով Պաշտպանության բանակ են այցելել ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: