ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿԱԶԱՆՈՒՄ

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿԱԶԱՆՈՒՄ
10.06.2011 | 00:00


Հիմնախնդրի կարգավորման շուրջ ինֆորմացիոն անչափ մեծ հոսքն արդեն իսկ ազդանշան է` ոչինչ էլ չի լինելու: Շահերն ու մոտեցումներն էլի շատ են: Ոսկե միջին էլի չկա:
ՀԼԸ ՔԱՆԻ՜ ՔԱՂԱՔ ԿԱ, ՈՒՐ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՍԵՐԺԸ ՉԵ՜Ն ՀԱՆԴԻՊԵԼ
Ինչն ամենևին էլ չի նշանակում, թե Կազանում հարցը տեղից չի շարժվելու, և հիմնախնդիրն իր բարձր հովանու տակ առած Մեդվեդևն արդյունք չի գրանցելու: Հենց միայն այն հանգամանքը, որ վերջինս ազատում է Սարկոզիի և Օբամայի` այս պահին ընտրություններով, Մերձավոր Արևելքով, Եվրոպային ու Նահանգներին պատուհասած դեֆոլտով խառնված գլուխները ղարաբաղյան հիմնախնդրից, բանակցային սեղանի մոտ նստեցնում Հարավային Կովկասի պայթող տակառի ամենաթեժ «կետերից» մեկի լիդերներին, դառնում երաշխավորը` այդ «կետում» ստատուս-քվոյի պահպանման, արդեն իսկ իրական և մեծ ձեռքբերում է, ինչի հետ չի կարելի հաշվի չնստել:
Չնայած, ավել «թիքեն»` «չխանգարա»:
Այո, Կազանն ունի լիքը նրբություններ: Նրբությունների թեման կշոշափվի Նալբանդյան-Մամեդյարով` Լավրովից ղեկավարվող հանդիպմանը: Այսօր:
Դատելով դովիլյան հայտարարության «նրբություններից» և արդեն իսկ բոլորիս վրա թափվող հայտարարությունների հեղեղից, կարող ենք արձանագրել. ղարաբաղյան խնդրում այս պահին գործում է հետևյալ «ճանապարհային քարտեզը»` մաքսիմում-միջանկյալ-մինիմում:
Մաքսիմում ծրագիր. ստորագրել տալ նախնական համաձայնագիրը, որից հետո կսկսվի իրական` բանակցային գործընթացը: Սա իրավաբանորեն կոչվում է «շրջանակային համաձայնագրի» ստորագրման փուլ, ուր ֆիքսվում են հիմնական, այսպես կոչված, մադրիդյան-սոչիական սկզբունքները: Որի կետերի շուրջ բուն բանակցությունները, ինչպես «արդարացիորեն» նշել է հարգարժան Մամեդյարովը, կարող են տևել մի յոթանասուն տարի (իրականում Մամեդյարովն իբր ուզում է էսպես` մի վեց ամսից մեկ տարի. «Ռ պՋց տՏվՑվՏ», որ Մամեդյարովը դիվանագիտորեն «ոչ» է ասում մաքսիմում ծրագրին, որովհետև այս գլխից և կանխավ արձանագրում է` Ղարաբաղը «բարձր» ինքնորոշում պետք է ունենա Ադրբեջանի ամբողջականության մեջ):
Այսպիսով, նույն Ադրբեջանի թեթև ձեռամբ, մաքսիմում ծրագիրը ջնջվում է. լինի Կազանում, լինի Լուսնի վրա: «Լո՜-լո՜» չկարդանք: Բոլորին է հասկանալի, որ Ադրբեջանը չի ստորագրի Հելսինկյան սկզբունքի` ինքնորոշման իրավունքի տակ, հետևաբար, Հայաստանն էլ թղթի տակ միայնակ ստորագրություն դնել չի կարող: Վավեր չի լինի: Էլ չենք ասում, որ եթե հանկարծ Ադրբեջանի մտքով անցնի «թուղթն» «ստորագրել», ապա Ղարաբաղը պետք է համաստորագրող լինի: Հիշում ենք, չէ՞, որ Դովիլի հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է` «բոլոր կողմերը»:
Գերտերությունների խնդիրն է այս պահին ամեն ինչ անել, որ վառոդի տակառը Կովկասում հանկարծ` «պատահական» պատերազմով չպայթի: Գերխնդիրն այս է: Ինչին էլ, ըստ ամենայնի, կհասնեն Կազանում:
Հարակից խնդիրների մասով: ՀԱՊԿ-ի մոբիլ խմբի Ղարաբաղի շրջակայքում տեղակայման հարցը Ռուսաստանը բավականին ուշի ուշով է խաղարկում: Նախ` Տրետյակի` ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետի բարձրաձայնումը եռակողմ օգտագործման համար էր. թե՛ Ադրբեջանի, թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի ականջին «շշնջվեց»` ղարաբաղյան պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ն այնպես չի վարվի (դե, մի՞թե), ինչպես վարվեց Ղրղզստանի դեպքում. կօժանդակի Հայաստանին, կկատարի իր բոլոր պարտականությունները (պե՛տք չի), միայն թե Հայաստանը պնդի, որ «ուզում» է ՀԱՊԿ-ին. Իրանի հետ Մեդվեդևը կպայմանավորվի (առաջիկայում սպասվում է Ահմադինեժադի այցը, եթե մինչ այդ պահապանների կորպուսը նրան չձերբակալի` Խամենեիի նկատմամբ մահափորձի «մեղադրանքով»), Ադրբեջանին կպահի շանտաժի ու «մնացածի» տակ, ԱՄՆ-ի հետ կսկսի Իրանի շուրջ բազարը…
ԻՍԿ ԷԴ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ` ՀԱ՜-ՀԱ՜-ՀԱ՜. ՀԻ՜-ՀԻ՜-ՀԻ՜
Միջանկյալ ծրագիր: Կազանում ստորագրվում է պայմանագիր, որը ֆիքսում է դիպուկահարների հեռացում առաջին գծից: Ինչն իսկապես և ստույգ ձեռքբերում կլինի: Կլինի՞: Հը՛ը:
Քանի որ այդ «ձեռքբերման» վրա հուժկու ծիծաղում է Մամեդյարովը, ու որպեսզի ինքն անձամբ ուշագնաց չլինի, այսօր` Լավրովի հետ հանդիպումից ժամեր առաջ, մեսիջավորեց նույն Իրանին, Հայաստանին, «և մանավանդ` ձիս կապեմ-գամ»` Ռուսաստանին, հիշեցնելով, որ խաղաղապահների հարցում արդեն իսկ պայմանավորվածություն «կա», և այդ հարցում ՀԱՊԿ-ը ոչ մի անելիք չունի, որովհետև ո՛չ ԵԱՀԿ-ի, և ո՛չ էլ հարևան երկրների կոնտինգենտ նախատեսված չէ խաղաղապահության համար, և թող Ռուսաստանն իզուր Ադրբեջանի զահլեն չտանի, որովհետև իրենց ծիծաղը դեռ գալիս է, և այն շարունակվելու է մինչև հոկտեմբեր, երբ հոմերական այդ ծիծաղից ուշքի գալով Ալիև-Քյորփեն պետք է, ի վերջո, Արևմուտքին ասի` ինքն ու Մեհրիբանը հեղափոխությո՞ւն են ուզում, թե՞ միանում են «Նաբուկոյին»:
Ի՞նչ «Նաբուկո», այ Քյորփա, անմիջապես հակադարձում է Ադրբեջանում ՌԴ դեսպան Դորոխինը. գազը Ռուսաստանին ես խոստացել, Ղարաբաղի հարցում էլ առաջընթաց է լինելու:
Ասել է` Ադրբեջանը. ա) ճողվում է իր ունեցած-չունեցած գազի ձեռքին: բ) Փորձում է ժամանակ շահել, որ տեսնի, թե ով է իրեն կապույտ եզրաշերտով սկուտեղի վրա մատուցում Ղարաբաղը, որպեսզի իր գազը, հետևաբար գեոքաղաքական կողմնորոշումը, որ հիմա թաքցրել է «Չմիացածների կազմակերպության» հետևում, ի դերև հանի ու ազդարարի, թե ում է տալիս նախապատվությունը, ինչը հոկտեմբերից հետո է՛լ ավելի անհնար է դառնալու, որովհետև հոկտեմբերին արդեն Իրանում «մեծ շարժ» տեղի ունեցած կլինի. մերձավորարևելյան իրադարձություններն այս կամ այն կերպ հասած կլինեն այնտեղ, իսկ ներիրանական թնջուկը` Ահմադինեժադ ու Խամենեի այսպես երկար շարունակվել չի կարող, ինչն էլ նոր իրադրության կհանգեցնի` նոր իրադրություն բերելով տարածաշրջանի համար:
Այսպիսով, միջանկյալ ծրագիրը նույնպես ոչ ևս է լինում ոչ միայն այս, այլև շատ տրիվիալ` տեխնիկական պատճառով: Ճիշտ է, միջազգային հանրության համար ուղղակի հզոր հաղթանակ կլիներ միջանկյալ նման պայմանագրի ստորագրումը Կազանում: Սակայն նույն միջազգայինը շատ լավ է հասկանում, որ դա անհնար է, այլապես թույլ չէր տա, որ Մեդվեդևը հակամարտող կողմերի առաջնորդների հետ միայնակ հանդիպեր Կազանում, ստորագրել տար «թուղթը» և վայելեր դրա քաղաքական-միջազգային «դիվիդիները» (պարոն Աբրահամյա՞ն, կարո՞ղ է գիտեք` ով է «դրել» Ռազմիկ Զոհրաբյանի «բազմաքվեարկության» կլիպը` կայքերի «դիվիդիի» մեջ. էն Եղիսաբեթի ծննդյան օրն ինչո՞ւ չէիք Սիրահարների այգում անգլոսաքսոնվում. բա թագուհին չի՞ նեղանա, բա չի՞ ասի` ո՞ւր էր Հովիկը, ինչի՞ չէր եկել. էդ ինչ ժամանակավոր այց էր դեպ Բրիտանիա, եկավ ու մոռացավ մեզ):
Հասկանալի է, անմիջապես Կազան կգային` Օբաման (լավ, ասենք Քլինթոնը), Սարկոզին, որպեսզի կանգնեին ստորագրողների գլխին, ցույց տային աշխարհին` «who is who»:
Չնայած օրերս կարծես նման մի տեղեկություն սպրդեց, որ չի բացառվում նրանք գան ու մասնակցեն Կազանի հանդիպմանը: Եթե այդպես (իսկ մենք խորապես կասկածում ենք, պարոն Աբրահամյան, սա Ձեզ չի վերաբերում, Օբամային ու Սարկոզիին եմ «կասկածում» «դիվիդիներ» ձեռք բերելու մեջ), ապա ամեն բան կախված է Լավրովի հետ այսօր տեղի ունենալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից:
Բանն այն է, որ Ռուսաստանը, իրոք, կփորձի միջանկյալ` դիպուկահարների հարցում շարժ արձանագրել` ապացուցելու աշխարհին, որ Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան խնդրում, ինքը «պապա» է` «պապա»:
“А в остальном, прекраснаЯ маркиза, все хорошо, все хорошо!”
Եթե ամփոփելու լինենք այս պահին Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող անցուդարձը, ապա պետք է արձանագրենք. հերթական անգամ ընթանում է տեղեկատվական լայնածավալ պատերազմ: Թույլ տանք մեզ ասել, որ այս փուլում Հայաստանն ահագին գրագետ առաջ է գնում, ի տարբերություն ճողվելու վտանգի առաջ կանգնած, ցայտնոտի մեջ հայտնված Ադրբեջանի:
Մինչ Ադրբեջանը կկողմնորոշվեր, ու Կազանի «ամեն ինչին»` թե՛ մաքսիմումին, թե՛ միջանկյալին, թե՛ մինիմալին, կասեր` հա՜, առաջընթաց կարող է լինել, եթե ես ռազմական հայտարարություններ չանեմ, եթե Ղարաբաղն իմ կազմում բարձրորեն ինքնորոշվի, եթե… հայկական կողմը` մեկ-երկու, մեկ-երկու օդում բռնեց Դովիլում արված հայտարարությունը և վայրկյանների տարբերությամբ ասաց` անող եմ, գտեք փսորողին:
Հաջորդիվ. գրագետ խաղ սկսեց ընդդիմության հետ (այս մասին առաջիկայում, իսկ առայժմ` իշխանություն-ՀԱԿ «չերկխոսությունից» ոգևորվածներին խորհուրդ` հանգի՜ստ, հանգի՜ստ, ներվայինները կարող են լքել դահլիճը, ընթանում է բարձրագույն պարտիա, ինչը շատերի խելքի բանը չէ):
Շատ արագ արձանագրենք ղարաբաղյան խնդրի այս փուլի հաջորդ տենդենցն ու անցնենք առաջ. ընթանում է իսկական պատերազմ` տեղեկատվական պատերազմ: Ընդ որում, այս դեպքում ևս Հայաստանը շահեկան դիրքերում է:
Ասինք` Ռուսաստանը Տրետյակովով ասում է` օգնող ենք: Հայաստանն էլ իր հերթին ասում է` «Սմերչ» ունեմ: Հետո էլ հավելում` անօդաչու «սամալյոտներն» էլ խփող եմ:
Արևմուտքն ասում է` Հայաստանի դիրքերը լավ են պատերազմի համար: Ադրբեջանի նավթի հոտը կպել է զենքին, ու շատ բանի Ադրբեջանի «մեծ զենքն» ի զորու չէ, մի անգամ պարտվածն էլի կպարտվի, Կովկասում, իմա` Ղարաբաղում, մեծ պայթյունի դեպքում խաղաղապահներ կներմուծվեն պատերազմական գոտի:
Կիրականացվի Կոսովոյի տարբերակը:
Այնպես որ, Ադրբեջանը մտածելու ահագին բան ունի:
Մեզ ինչ կա. քանի իրերի ընթացքն այսպիսին է, մենք «գնալու ենք քաղաք` սովորելու»:
Չնայած Կազանն էլ վատ քաղաք չէ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ


Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ