ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Черный PR тоже PR

Черный PR тоже PR
29.07.2011 | 00:00

Черный PR очень хороший PR... Facebook կամ ОДНОКЛАССНИКИ խաղալու փոխարեն օրենսդիր իշխանության ղեկավար Հովիկ Աբրահամյանը եթե գոնե մեկ անգամ ուշադրություն դարձներ Մասիսի բնակիչների` իրեն ուղարկած դիմում-բողոքներին` կապված իր իսկ ենթակա, մասնավորապես իր վարորդի եղբայր Նորիկ Գևորգյանի կողմից Մասիսի տարածաշրջանի խմելու ջրի գողացված 1200 մմ-ոց խողովակներին, և դրա փոխարեն տեղադրված հին փտած 500 մմ-ոց խողովակներին, որից ժողովուրդը ջուր էր խմում, և իր ենթակաների կողմից յուրացրած 4,5 մլն ԱՄՆ դոլարին, երևի թե չարժանանար Ձեր խմբագրության հատկացրած 20 հազար ՀՀ դրամ պարգևին։ Հարգելի խմբագրություն, խնդրում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ, հնարավոր է, պարոն Հովիկ Աբրահամյանը երբևէ խմել է Մասիս քաղաքի փտած խողովակների ջուրը, որից էլ, հնարավոր է, կեղտոտ բենզինի ու դիզվառելիքի հոտ է առել և մինչ օրս չի կարողանում ձերբազատվել այդ հոտից, և ամեն ինչի հոտը իրեն կեղտոտ խողովակի, բենզինի ու դիզվառելիքի հոտ է թվում։ Միգուցե ԱԺ նախագահը ցանկացել է ասել, որ Մասիս քաղաքի խմելու ջրից է կեղտոտ խողովակների, բենզինի ու դիզվառելիքի հոտ առնում, սակայն մտքերը ճիշտ չի դասավորել։ Խնդրում ենք Ձեզ չանտեսել այդ փաստը և բարձրացնել պարգևավճարը ևս 5000 ՀՀ դրամով... Կանխավ շնորհակալություն։

Օլգա ՍԱՐԳՍՅԱՆ

Բավականին հետաքրքիր վերնագրով է ներկայացված ակնարկը... ՈՒղիղ զուգահեռականով այս վերնագիրը կարելի է կապել վերջերս Մասիս քաղաքով անցկացված ջրագծի շուրջ ստեղծված աղմկահարույց պատմությանը: Պատմություն, որի մեղավորը անմիջականորեն կապված է Հովիկ Աբրահամյանի հետ, ավելին` մեղավոր Նորիկ Գևորգյանը Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբայրնն է ու վայելում է ԱԺ նախագահի հովանավորությունը: Չնայած Մասիս քաղաքի մի խումբ բնակիչների ձեռնարկած մի շարք միջոցառումներին, այնուամենայնիվ, խնդիրը չի գտնում լուծման ճիշտ տարբերակը. այսինքն` ոչինչ, որ «նոր» ջրագիծը կառուցվել է բացառապես փտած խողովակներով, ոչինչ, որ ծորակից նորմալ ջուր հոսելու փոխարեն ծորում է ժանգոտ ու գարշահոտ ջուր, ոչինչ, որ օգտագործողները սիստեմատիկ հայտնվում են հիվանդանոցներում` թունավորման ախտանիշներով... Կարևորն այն է, որ գոյություն ունի Հովիկ Աբրահամյանի նման հովանավոր, որը պատրաստ է լուծելու ցանկացած խնդիր և կոծկելու ցանկացած զեղծարարություն ու հանցագործություն, որի կատարողն իր հովանավորյալն է: Սակայն մեծարգո ԱԺ նախագահը պետք է գիտակցի միայն այն փաստը, թե ինչի են պատրաստ այն ծնողները, որոնց երեխաները թունավորման տարբեր աստիճաններով հայտնվում են հիվանդանոցներում, միայն այն պատճառով, որ ջուր են խմում... Ի լուր համայն հայության, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ պատրաստվում են պաստառներ այն լուսանկարներով, որոնք կատարվել են մեր կողմից` խողովակաշարի անցկացման ընթացքում: Եվ այդ պաստառներով պատրաստվում ենք այցելել հանրապետության նախագահին` իր անմիջական ենթակայության տակ գտնվող պաշտոնատար այրի իրական դեմքը բացահայտելու համար` հուսալով, որ հանրապետության նախագահը հավատարիմ կմնա իր խոստմանը` ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում կիրառել հասանելիք պատիժ` անկախ խնամի-բարեկամական կապերից...

Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ

Հ. Գ.- Ի տարբերություն Facebook-ի վիրտուալ Վարդան Սարգսյանի, ներկայացված արձագանքների (վերցված www.idefacto.am կայքէջից) հեղինակներն իրական մարդիկ են, որոնց փաստարկումների հարցում խմբագրությունը որևէ պատասխանատվություն չի կրում։

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ