«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԼԻԵՎԻ ՊԱՀՎԱԾՔԻՑ ՀԵՏՈ Ի՞ՆՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԱԼԻԵՎԻ ՊԱՀՎԱԾՔԻՑ ՀԵՏՈ Ի՞ՆՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ
07.12.2010 | 00:00

Դմիտրի Մեդվեդևի պես Սերժ Սարգսյանը ևս չի սպասել ԵԱՀԿ գագաթնաժողովի ավարտին, վերադարձել է Հայաստան: Եվ ուղիղ` ՀՀԿ:
Օրը հինգշաբթի էր: ՀՀԿ գործկոմը նիստ էր հրավիրել: Սինոդը նստել, խոնարհ սպասել էր (բարև Ձեզ, Հովիկ Արգամիչ), որ «հաղթողականով» վերադարձած նախագահը պատմի Աստանայից` «գազեթից-բանից, անցնող-դարձողից»:
Սերժ Սարգսյանն էլ գործնական, հանգիստ (տրամադրությունը շատ լավ է եղել) ներկայացրել է Աստանայում տեղի ունեցածը. «Դե, հնգակողմ հայտարարության մասին գիտեք, ելույթս էլ լսել եք»: Ելույթի մասով ծերակույտի ուշադրությունը հրավիրել է` «Վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված է ԼՂ պրոբլեմի լուծմամբ» հատվածի վրա, նկատի ունենալով համանախագահների վերջին այցը տարածաշրջան: Ավելի ոչինչ չի ասել:
Փորձենք հասկանալ ասվածը` ելնելով Էդվարդ Նալբանդյանի վերջին հարցազրույցից. ըստ որի` Ադրբեջանը մերժել է համանախագահների մինչ այս արած բոլոր առաջարկությունները, այդ թվում և՛ նոյեմբեր ամսի (նշանակում է` ա. նոյեմբերին արվել է նոր առաջարկություն, Ալիևն այն մերժել է, բ. նշանակում է, որ դրանք հայանպաստ են եղել)։ Ինչը նշանակում է` գործընթացը փակուղի մտցնելու ողջ պատասխանատվությունն ընկել է Ալիևի վրա: ՈՒ հենց դա էր պատճառը, որ նրան այդքան միակամ ու խիստ պրագմատիկ` անկյուն քշեցին ողջ միջազգային հանրությունով, համանախագահող երկրներով և Սերժ Սարգսյանով միասին:
Այն աստիճան, որ հնգակողմ հայտարարության մեջ «միջազգայինները» չեն բավարարվել հելսինկյան սկզբունքները մատնանշելով, հղում են կատարել նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը, որպեսզի Ալիևի մտքով չանցնի սեփական «տրակտովկայով» բացատրել այն: Գործկոմի նիստում Սերժ Սարգսյանը հարկ է համարել այդ մասին ևս խոսել: Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ ընդունվելիք հայտարարությանը, ծերակույտին տեղյակ պահել, որ նրանում սառեցված հակամարտությունների մասին հիշատակում չի լինի (հիշենք, որ այն պահին, երբ ընթանում էր ՀՀԿ գործկոմի նիստը, ԵԱՀԿ-ում «միջազգայինները» դեռ բանավիճում էին ընդունվելիք հայտարարության թեզերի շուրջ, որն էլ ընդունվեց կեսգիշերին):
Սինոդում փորձել են ազատվել տանջող մտահոգությունից, Ազատիչ Սերժ Սարգսյանին հարց են ուղղել Գյուլի հետ հանդիպման մասին:
Պարզվում է` հանդիպում, որպես այդպիսին, չի եղել: Ֆոյեում պատահաբար դեմ դիմաց են դուրս եկել Ազատիչ Սերժն ու Աբդուլլահ Ահմեդիչը, դե, բնական է, «բարև-բարլուս», Աբդուլլահը հալ ու հարցմունք է արել Սերժ Սարգսյանի առողջությունից, հետո էլ` բա մի չհանդիպե՞նք, Սերժ Սարգսյանն էլ ասել է` ինչի՞ց պետք է խոսենք. արձանագրությունները կասեցված են, համ էլ Ալիևի պահվածքից հետո ի՞նչ հանդիպում:
Հիմա նորից արժե՞ նշել, որ Գյուլն իրենից, չէ՛, Էրդողանից զզվող Ալիևի երեսն ուզել է պարզել թուրքական այդ պարիտետով և «մեղմել» հայաստանյան կողմի խիստ կառուցողական պահվածքն Աստանայում: Էն աստիճանի, որ ասել է` «Ղարաբաղի հարցում լուռ, բայց վճռական դիվանագիտություն է ընթանում»: Էս Գյուլն էլ, փաստորեն, Դավութօղլուի «օրի» է. Դավութօղլուն գնում, Արաքսի ափին կանգնում ու «լուռ» ողջույններ էր հղում Հայաստան` հայ-թուրքականի հաշվով: Հիմա էլ Գյուլն է սկսել բանակցել` «լուռ», Ղարաբաղի «հարցով»։ Տեսնես էս մասի՞ն ինչ է ասում Wikileaks-ը: Չնայած սա առավել կլինիկական դեպք է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ