ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ա՜Խ ԴՈՒ, ԴԱՎԻԹ, Ա՜Խ ԴՈՒ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ա՜Խ ԴՈՒ, ԴԱՎԻԹ, Ա՜Խ ԴՈՒ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
13.05.2011 | 00:00

Ոնց երևում է` կառավարություն-ԱԺ հարաբերություններն էլի «դրայվի» մեջ են հայտնվել:
Նախորդ ուրբաթ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է հանրային ծառայության մասին օրենքի նախագիծը ԱԺ օրակարգում ներառելու հարցը: Հիշենք, որ օրենքը համարվում է հակակոռուպցիոն, ամրագրում բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հրապարակայնության ենթակա հայտարարագրման պարտադիր մեխանիզմը:
Հիշենք նաև, որ օրեր առաջ ԱԺ արտահերթի ժամանակ անհետաձգելի համարվող այս օրինագիծը «քվորում չունենալու» (ո՞վ չունի, կորցրել է) պատճառով չընդունվեց: Գործադիրը պնդել էր, և հաջորդական ռանդևուն, ինչպես ասացինք, պետաիրավական հանձնաժողովում էր տեղի ունեցել:
Այսպիսով, խիստ պետաիրավական և կոալիցիոն այդ հանձնաժողովում, որը ղեկավարում է նույնքան կոալիցիոն և պետաիրավական Դավիթ Հարությունյանը, նիստին մասնակցել է երեք-չորս հոգի: Այդ բա՜րձր ամբիոնից Դավիթ Հ-ն ասել է` եկեք եզրակացություն չտանք, թող ԱԺ-ն որոշի (ո՞ւմ նկատի ունի)` մտնի՞ էս օրինագիծը օրակարգ, թե՞ չէ: Եկեք, ուրախացել են «չներկաներն» ու ներկաները, բացի Վիկտոր Դ-ից: Հասկանալի է` Դալլաքյանից: Վերջինս նախ զարմացել է, թե ինչպես է լինում, որ ձևով կոալիցիոն, բովանդակությամբ, ինչպես ասացինք, պետաիրավական հանձնաժողովը կառավարության ներկայացրած անհետաձգելի օրինագծի նկատմամբ այդքան «պետաիրավական» է գտնվում և նման անթույլատրելի մոտեցում դրսևորում: ՈՒ իր բարձր ամբիոնից Դալլաքանց Վ-ն առաջարկում է` դրական եզրակացություն տալ օրինագծին, դնել քննարկման, մտցնել օրակարգ:
Էդպես էլ արել են:
«Էն օր էս սնից կախ էին արված մի քանի հրացան», ու մենք ԱԺ կալվածքները` հարցազրույցի համար կրկին բռնագրաված վարչապետին հարցրինք. ի՞նչ է կարում` արտահերթի ժամանակ միտումնավո՞ր տապալվեց անհետաձգելի այդ օրինագիծը, թե՞…
-Մենք ուշադիր հետևում ենք այդ օրենսդրական նախաձեռնության հետ կապված զարգացումներին, թե ինչպիսի քննարկումներ են անցկացվում հանձնաժողովներում, ինչպիսի կարծիքներ են հայտնվում և նաև հանձնաժողովի ժամանակ ինչպիսի հստակ դիրքորոշումներ են արտահայտում, հետևել ենք նաև այսօր ընթացող քննարկմանը:
Ինչ գլուխ ցավեցնենք: Օրինագիծը երեկ կատարյալ մեծամասնությամբ ընդունվեց: Ընդդիմադիր դաշնակցությունը դեմ քվեարկեց: Բայց կարևորն այդ չէր, այլ որ ՀոՀիԴա-ն քվորում ապահովեց: Ինչը միտումնավոր, թե «ոնց», չէր արել արտահերթի ժամանակ:
Ըստ չար, կծան (հա՜ֆ), թունավոր լեզուների` ԱԺ նախագահին տասներկուսի ընտրություններից հետո վարչապետ տեսնել ցանկացող (ահավոր ու էլ ավելի կծաններն ասում են` աշնանը. չէ` հա) ԲՀԿ-ն մարտականորեն մոտեցավ ամբիոնին, նույնքան մարտականորեն հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, բայց, ինչպես միշտ, արեց իր նման` խառնիխուռն քվեարկեց:
Սակայն հետաքրքիրն էդ չէր:
Հետաքրքիրը, պարոնայք, էն էր, որ ՀՀԿ-ն, ի դեմս իր «պետաիրավականի»` Դավիթ Հարությունյանի (տեսնես` ճի՞շտ են մամուլում հրապարակված նրա բիզնես-ունեցվածքի մասին տեղեկությունները), այդպես էլ չքվեարկեց. կից` կորյունիզացիայով հանդերձ. ՀՀԿ ֆրակցիայի անդամ պետաիրավականի անդամ Կորյուն Նահապետյանը նույնպես չի քվեարկել:
«А в остальном, прекрасная маркиза, все хорошо, все хорошо»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ