-
26.06.2015|
11:09
Հասարակության համակարգված զոմբիացումը կարծես թե ներկա իշխանության միակ զենքն է: (Սարսափելի են հետևանքները, երբ ինքնահոժար զոմբիացման է գնում հանրության սերուցք-մտավորականությունը):
-
26.06.2015|
00:50
Քանի դեռ Երևանում զարգանում են ոչ միանշանակ իրադարձություններ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ, աշխարհում տեղի են ունենում շատ ավելի բազմանշանակ իրադարձություններ:
-
26.06.2015|
00:44
Մինչև օգոստոսի 1-ը ժամանակ կա էլեկտրաէներգիայի սակագինը չեղարկելու համար, բայց ոչ ամառային գիշերները Ազատության հրապարակում կամ Բաղրամյանի մատույցներում անցկացնելու: Գիշերները, իհարկե, տաք են, սառը ցնցուղը խնդիր չէ:
-
26.06.2015|
00:39
Բավականին հետաքրքիր հիբրիդ ստացվեց Բաղրամյան փողոցում: Ընդ որում, ամենահմուտ փորձագետներն իսկ չեն կարողանում հասկանալ, թե խաղի տերը վերջին հաշվով ով է: Մեկ բան ակնհայտ է բոլորի համար` 51 տոկոս, այն է՝ «հսկիչ փաթեթ», ոչ մեկը չունի:
-
26.06.2015|
00:35
Միտինգին մասնակցող «աղբամանները» բավականին մեծ խոսակցության առիթ են դարձել: Ճիշտ է, առաջին հայացքից դրանք լավ բարիկադներ են, սակայն ամառվա այս շոգին հակահիգիենիկ են այն առումով, որ որոշակի բուրմունքներ են «պարունակում» իրենց մեջ, ինչը կարող է նաև վտանգավոր լինել:
-
26.06.2015|
00:28
Ոչ այնքան որպես լրագրողի, որքան պարզապես հայ մարդու իմաստ ուներ ծանոթանալու ռուսաստանյան լրատվամիջոցների բավականին լայն արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող բուռն իրադարձությունների կապակցությամբ:
-
25.06.2015|
12:29
ՈՒրբաթ սկսված և երկուշաբթի օրվանից բուռն զարգացում ապրող իրադարձությունները Հայաստանում ռուսական լրատվամիջոցներում նորից աղավաղվեցին:
-
24.06.2015|
14:48
Բաքուն, ինչպես ՄԱԿ-ի ԱԽ անցյալ դարում ընդունված բանաձևերը, թաշկինակ է դարձնելու ու անվերջ արցունքներ է քամելու «ագրեսոր» Հայաստանի առաջ իր անզորության ու միջազգային հանրության անգործունակության թեմայով, որին մնում է հակադրել միայն հարցի լուծման ռազմական ճանապարհը:
-
23.06.2015|
11:59
Երկու տարբեր իրավիճակներ մի գիշերում՝ եթե երեկ հայ ոստիկանները դրսևորում էին իրենց «նոր որակները» Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիների նկատմամբ, լուսադեմին նրանք մեկ հրամանով վերադարձան իրենց բուն որակներին՝ քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցների բուռն աջակցությամբ:
-
23.06.2015|
01:04
1987-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության մաս հայտարարեց չինական տերակոտե բանակը, որ Ցին դինաստիայի հիմնադիր Ցին Շինխուանդիի խելահեղ ձեռնարկն էր, իսկ նա միավորեց Չինաստանը և Չինական մեծ պարսպի բոլոր հատվածները: