«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԹՈՂ ԻՄ ԵՐԿՐԻ ՏԵՐՆ ԷԼ ԲՌՆԱՊԵՏ ԼԻՆԵՐ, ԵՎ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒՆԵՆԱՐ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔ

  ԹՈՂ ԻՄ ԵՐԿՐԻ ՏԵՐՆ ԷԼ ԲՌՆԱՊԵՏ ԼԻՆԵՐ, ԵՎ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒՆԵՆԱՐ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔ
22.02.2011 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։

Ես երբեք, անգամ խորհրդային տարիներին ստալինիստ չեմ եղել: Չեմ եղել, որովհետև դեռ չծնված, զգացել եմ աքսորավայրում տասնվեց տարի անցկացրած հորս բացակայությունը: Հանուն ճշմարտության ասեմ նաև, որ վանեցի փախստականի որդին, Գյումրիի ամերիկյան որբանոցում մեծացած, խորհրդային Հայաստանում կրթություն ստացած, այնուհետև գյուղի դպրոցի դիրեկտոր դարձած Արիս Հովսեփյանը, աքսորից վերադառնալուց և անգամ խորհրդային պետության տապալումից հետո էլ, երբ ամբողջ աշխարհի (նաև մեր անկախ երկրի) դեմոկրատները (այդ թվում նաև` այդ կարգավիճակն անմիջապես ստանձնած շատ վայ-կոմունիստներ) վայրահաչում էին դավադրաբար կործանված պետության, այդ պետության և համայն մարդկության համար դրական շատ բան արած անհատի մասին, ասում էր, թե միայն ֆաշիզմի դեմ Ստալինի հիանալի կազմակերպած և փառավոր տարած սովետական զինվորի հաղթանակը բավական էր, որ այդ անհատին մեծարեին որպես քաղաքական մեծ գործչի: Մարդկային ցեղի պատմությունը տիրանների պատմություն է, հազարավոր տոննաներով թափված անմեղ արյան և անդագաղ թաղված ժողովուրդների պատմություն: Հազիվ թե կարողանանք մատների վրա հաշվել մի քանի տիրանների, որոնց կատարած բացասականի, դաժան անմարդկայինի կողքին կհառնեն կատարած վեհ ու փառավոր գործեր: Այդպիսի փառավոր գործերի հեղինակ է Ստալինը: Ոչ ոք, թերևս, ավելի լավ չի տվել Ստալինի գնահատականը, քան սովետական բանաստեղծ Տվարդովսկին «Հեռաստանից հեռաստան» պոեմում.
Լինելով ի ծնե բորբ արևելցի,
Ի հայտ էր բերել դաժանությունն իր
Անարդարացի և արդարացի:
Նախ ասեմ, թե ինչը ստիպեց ինձ գրիչ վերցնել և գրել այս հոդվածը: Մեկ խոսքով` դա իմ պատմությունն է: Լավ ու վատ իմ պատմությունը, որը շատերը փորձում են ջնջել:
Վերջերս հայոց թերթերից մեկում կարդացի (ասեմ, որ այդ թեման, անունը նրա համար հոբբի են) մի մտավորականի երկարաշունչ հոդվածը, որտեղ Ստալինին հրեշ էր անվանել: Մինչ բուն նյութին անցնելն ասեմ այդ մտավորականին, որ հրեշը թույլ չէր տա նրա նմաններին Երևանում շան մսի գնով հեկտարով հող գնել, ահռելի սեփականություն ունենալ, ճամարտակող հայրենասիրության քողի տակ, հայրենիքի փողերը մսխել ծովերով ճամփորդելու համար և մեջքով դառնալ դեպի արտագաղթող ժողովուրդը, նրա զարգացումն արգելակող հազարավոր մեծ ու փոքր պրոբլեմներին: Ասել կուզեմ, որ նման մտավորականների անդիմությունը դրսևորվել է էն գլխից (այն էլ ասեմ, որ ստալինյան տարիներին կար Մարիետա Շահինյան մտավորական գրող, որին ատելով հանդերձ` Ստալինը նրա կարծիքի հետ հաշվի էր նստում): Նույն Ստալինի ժամանակ, ՀԿԿ կենտկոմի քարտուղար Ա. Հարությունովը (այդ ազնիվ հային, հայրենասերին «ով»-ով վերջացող ազգանվան համար որքան են ծաղրել անցյալի ու ներկայի վայ հայրենասերները) Ստալինի առաջ Ղարաբաղի հարց է բարձրացրել: Այսինքն` Ստալինը զորու է եղել լսելու ճշմարիտ և բանական հարցը: Այսօր աշխարհում այնքան հակաֆաշիստական ֆիլմեր չեն ցուցադրվում, հոդվածներ չեն գրվում, որքան ԽՍՀՄ-ի և հատկապես Ստալինի մասին: Եթե չլիներ Հոլոքոստը, հավանաբար հրեաները (խոսքս ժողովրդի մասին չէ), Ստալինից բացի, այլ թեմա չէին ունենա: Ասեմ, որ և՛ Հիտլերը, և՛ Ստալինը սիոնիզմը համարել են աշխարհի չարիք, դժբախտություն: Սակայն, ի տարբերություն Հիտլերի, որը սիոնիզմի ոչնչացումը կապում էր հրեա ժողովրդի ոչնչացման հետ, Ստալինը պայքարում էր այդ գաղափարախոսությունը ծպտյալ ձևով կրող լիդերների դեմ, ոչնչացնում նրանց։ Տեղին է նշել, որ սիոնիզմի գաղափարախոսությունն է հանուն իրենց շահի ազատ գործելու հնարավորություն տվել Աբդուլ Համիդին, Եվրոպայում նրա մասին դրական կարծիք ձևավորելով, իշխանության բերել երիտթուրքերին, կազմակերպել և ոգևորել Հայոց ցեղասպանությունը (ազնիվ հրեան իր միտքն է ծառայեցրել և ծառայեցնում հայոց արդար դատին) և այսօր էլ Երուսաղեմում աչքը տնկել է դարեր ի վեր հայերին պատկանող կալվածքներին:
Մինչ Հերցելը կյանքի կկոչեր սիոնիզմի գաղափարախոսությունը, երկու հարց էր ծառացել հրեական ապագա գործիչների առջև. ստեղծել հրեական պետությո՞ւն, թե՞ համաշխարհային հրեական տիրապետություն: Թեպետ հաղթող դուրս եկավ սեփական օջախ ունենալու գաղափարը, սակայն մինչ այն կյանքի կկոչվեր (հարմար պահ հրեական պետություն ստեղծելու համար), տիրապետող էր հրեական համաշխարհային պետության գաղափարը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կառավարման (քաղբյուրո, դատախազություն, ներքին գործերի ժողկոմատ, Չեկա) բարձրադիր օրգաններում հրեաները ճնշող մեծամասնություն էին: Եվ դաժան պայքար էր մղվում իշխանության համար: Միայն կուսակցության ղեկն էր, որ գտնվում էր Ստալինի ձեռքում: Կոպիտ ասած` մեկը հարյուրի դեմ, որոնք, անշուշտ, տաղանդավոր մարդիկ էին: Ցանկացած հեղափոխությունից հետո իշխանության համար մղվող պայքարն ավելի դաժան է, քան բորենիների պայքարն ավարի համար: «Ո՞վ ո՞ւմ» հարցը Ստալինը լուծեց հօգուտ ոչ սովետական հրեական պետության: Ասածս հաստատեմ մեկ ուրիշ օրինակով: Պատերազմից հետո հունգարական պետության երեք առաջին դեմքերը հրեաներ էին: Երբ այդ դեմքերը փորձել են խաղեր տալ, Բերիան ասել էր Իմրե Նադին.
-Մենք ձեզ թույլ չենք տա, որ Հունգարիան դարձնեք հրեական հունգարական պետություն:
Թեպետ պատերազմից հետո ստեղծվեց հրեական օջախ (պետություն), բայց շարունակվեց և այսօր էլ ընթանում է աշխարհը հրեական պետություն դարձնելու թաքուն պայքարը:
Ահա թե ինչ է գրել Շվեդիայում ԽՍՀՄ դեսպան Ա. Կոլոնտայն իր օրագրում 1939 թվականի նոյեմբերին Ստալինի հետ ունեցած հանդիպումից հետո. «Սիոնիզմը, որը ձգտում է համաշխարհային տիրապետության, դաժան վրեժխնդրությամբ կհարձակվի մեզ վրա: Նրանք դեռևս Ռուսաստանի վրա նայում են որպես բարբարոս երկրի, որպես հումքային կցորդի և ինձ նույնպես պետք է զրպարտեն ու մեղադրեն (մի՞թե ԽՍՀՄ փլուզումից առայսօր դա չի շարունակվում - Ս.Հ.): Ինձ կվերագրեն շատ չարագործություններ (ինչպիսի՜ հանճարեղ կռահում- Ս.Հ.): Միջազգային սիոնիզմը կձգտի ոչնչացնել մեր միությունը, որպեսզի Ռուսաստանն այլևս չկարողանա բարձրանալ»:
Խորհրդային պետությունն այլևս չկա, բայց մի՞թե այսօր էլ չի շարունակվում Ռուսաստանը կործանելու գործընթացը: Չկա Վարշավայի պակտը: ՆԱՏՕ-ն ո՞ւր է առաջանում: ԽՍՀՄ-ը փրկեց լեհերին լիակատար ոչնչացումից և դարձրեց կայուն սահմաններով պետություն: Լեհաստանն այսօր ո՞ւմ կողքին է: Լեհաստանում տեղադրվելիք ռադարները դեպի ո՞ւր են ուղղվելու: Անդրկովկասի համար ռուսը դարեր շարունակ արյուն է թափել: Ո՞Ւր է գնում Վրաստանը: Եթե Վրաստանն անկախ և արդար պետություն պետք է լինի ապագայում, նատօականներն ո՞ւմ դեմ են զինում վրացական բանակը: Եթե վաղը պատերազմ լինի, չեչենն ո՞ւմ կողմում է հայտնվելու: Հետևաբար, եթե չլինեին 1937-39 թվականների ստալինյան բռնությունները… Բայց ավելի լավ է կարդանք, թե ի՛նչ է ասել Լորդ Բիվերբրուկը Նյու-Յորքում 1942 թվին ունեցած իր ելույթում. «Քաղաքական բռնադատումնե՞ր` այո, իհարկե: Սակայն ներկայումս պարզ է, որ նրանք, ում գնդակահարել են, Ռուսաստանը կհանձնեին գերմանացիներին»:
Իսկ այդպես մտածողները հակակոմունիստական ճամբարում քիչ չէին: Ստալինը մարդկային պատմությունից էականորեն տարբերվող եզակի պատմական շրջանի ծնունդ է, այն էլ չափազանց բարդ ժամանակաշրջանի: Ստալինը թույլ է տվել ահավոր սխալներ, բայց պետական գործչի իրական մեծությունը տալիս է պատմությունը, գնահատելով նրա` երկրին բերած վերջնական արդյունքը: Ստալինին չուզողները վարկաբեկել են նրան անգամ չարած մեծ մեղքերի համար, Լենինի թունավորումից մինչև Կիրովի սպանություն: Անգամ կենտկոմի քարտուղար Խրուշչովը Ստալինի նկատմամբ անձնական ոխը հանելու համար Ստալինին է վերագրել Կիրովի սպանությունը, իսկ ԽՍՀՄ-ը տապալելու գործում մեծ ավանդ ունեցած Ալեքսանդր Յակովլևի սիրած թեման էր Կիրովի սպանությանը Ստալինի մասնակից լինելը։ Բայց տարիներ հետո, երբ այլևս չկար ԽՍՀՄ-ը, լրագրողական հետաքննությունը պարզեց, որ դա խանդի հողի վրա կատարված մի սովորական սպանություն է:
Բացահայտ կեղծիք և լկտի սուտ է ստալինյան բռնությունների զոհերի թվաքանակը: Վերջերս կարդացի, որ Գոլոդոմորին զոհ է գնացել մոտ 7 միլիոն մարդ: Հիմա կատարեմ փոքր-ինչ թվաբանություն: Ըստ Յուրի Կորյակինի` ստալինյան զոհերի թիվը 120 միլիոն է, ճիշտ է, Ռոյ Մեդվեդևը այն կրճատեց 50 %-ով: Խորհրդային երկրի բնակչությունը 1939-ին 190 միլիոն էր: Եթե գումարենք Գոլոդոմորի թիվը և բռնադատվածներինը, կստացվի 67 միլիոն: Արդյունքում մնաց 123 միլիոն: Այդ 123 միլիոնը կռվեց և հաղթեց ֆաշիզմին: Պատերազմի զոհերի թիվը պաշտոնական աղբյուրներում 20 միլիոն էր, իսկ չափազանցողները ԽՍՀՄ-ի տապալումից հետո այն հասցրին 28 միլիոնի: Ստացվում է` պատերազմից հետո ԽՍՀՄ բնակչությունը մնաց 95 միլիոն: Այդ 95 միլիոնը վերակառուցեց քայքայված երկիրը և ճագարի նման բազմանալով` ընդամենը երեք տասնամյակում եռապատկվեց և դարձավ մոտ 300 միլիոն: ԽՍՀՄ-ի տապալումից առաջ երկրի բնակչությունը մոտ այդքան էր: Եվ այդ բոլոր կեղծիքները կատարում են մեր նորօրյա դեմոկրատները, աստվածահավատները:
Այսօր ի՞նչ է կատարվում հետխորհրդային տարածքում: Ամենուրեք թալան, գողություն, կաշառակերություն, ծախվածություն, բարոյական անկում: Ցույց տվեք մի օրինակ, որ Ստալինը կաշառք է վերցրել: Ի տարբերություն մերօրյա բոլոր ղեկավարների, Ստալինն ամեն ինչ արել է պետության բարգավաճման ու հզորացման համար: Թող իմ երկրի տերն էլ բռնապետ լիներ և այդ երկրի ժողովուրդն ունենար բարեկեցիկ ու ապահով կյանք, աճող տնտեսություն, կայուն բնակչություն, բարգավաճ հայրենիք և ոչ թե հավայի խոսող, բարգավաճ ստամոքսով մտածողների մի կոյակույտ:
Աստծո սուրբ գրքում ասված է.
-Խփիր ինձ, բայց ասա ճշմարտությունը:
Խփենք Ստալինին, բայց ասենք նաև ճշմարտությունը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ

½ÃƒÂƒÃ‚¢Ã¢â€šÂ¬Ã‚�/sport" rel="nofollow">Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 17.07.2024