ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՔԱՐՏ ԲԼԱՆՇ ՕԵԿ-ԻՆ

ՔԱՐՏ ԲԼԱՆՇ ՕԵԿ-ԻՆ
01.07.2011 | 00:00

Սերժ Սարգսյանի` երկխոսության մասով ընդդիմությանն անձամբ պատասխանելուց դեռ մի քանի օր առաջ տեղյակ էինք, որ խնդրո առնչությամբ նա հանդիպել-լսել է նաև կոալիցիոն կուսակցություններին, առաջարկել երկուական լիազոր ներկայացուցիչ` ապագա հանձնախմբի համար, ապա տեղեկացրել, որ իր ելույթից հետո հեռուստաեթերով հանդես կգան կոալիցիոն կուսակցությունները, կհայտնեն իրենց տեսակետները երկխոսության մասին:
Պետք էր սպասել, որ առաջինը ելույթ կունենա ԲՀԿ-ն, սակայն հունիսի 29-ին, «Հայլուրից» հետո, Արթուր Բաղդասարյանը մի այնպիսի ծրագրային մաստեր-կլաս ցույց տվեց, որ շատ ավելի հարցեր առաջացան, քան կարելի էր կարծել: Ինչո՞ւ մեկ էլ ու իշխանությունները (հասկանալի է` ով) նման առանցքային հարցերի շուրջ քարտ բլանշ տվեցին հատկապես Արթուր Բաղդասարյանին ու ՕԵԿ-ին: Ինչո՞ւ ղարաբաղյան հարցից, կազանյան հանդիպումից, Նալբանդյանի բացատրություններից հետո այդքան կարևոր թեմայով բացատրություններ տվեց հենց Արթուր Բաղդասարյանը, որը, ճիշտ է, Անվտանգության խորհրդի քարտուղարն է նաև, այնուհանդերձ, շատ հետաքրքիր էր, որ նա էր պատասխանում հրատապ հարցերին. ասենք. ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը կփոխվի՞, թե՞ ոչ. ինչո՞ւ միջազգային հանրությունը չի մեղադրում պաշտոնական Բաքվին` նման պահվածքի համար: Ընդ որում, պատասխաններն էլ բավականին ուշագրավ էին. «Մենք մեր մոտեցումները դրել ենք բանակցային սեղանին ու` վերջ, կես մետր իսկ չենք շեղվելու, ֆորմատի փոփոխություն չի լինելու...»:
Այստեղից էլ շատ սահուն անցում եղավ դեպ պաշտպանության, ռազմարդյունաբերության ոլորտ, «գնաց» հասավ Իրան (հա, ի դեպ, այն օրը, երբ Սերժ Սարգսյանը Կազանում բանակցում էր Ալիևի հետ, Հայաստանի անունից Իրանում էր Արթուր Բաղդասարյանը, ինչը նույնպես ահագին հետաքրքիր է), հետո էլ ՕԵԿ-ի «սիրուն տղեն» (կասեր Վանոն) Իրանից ելավ-գնաց ուղիղ ԵՄ` հարևանության ծրագրի մասով, էս քիչ էր, հետն էլ պարզվեց, որ էդ «Յուրոփի» կողմերում լիքը սոցիալական ծրագրեր ենք իրականացնում… Բայց, ժողովուրդ ջան, ՕԵԿ-ի «սիրուն տղու» ասելիքը դա էլ չէր: Պարզվեց, երկու անչափ կարևոր ասելիքը դեռ առջևում է. իշխանությունը, փաստորեն, լիազորել էր նրան` ընդդիմության միտինգից ժամեր առաջ ևս մեկ անգամ վերահաստատելու իշխանության տեսլականը երկխոսության մասով։ «Կա երկխոսություն, այն տալիս է իր պտուղները, մենք օժանդակում ենք այդ երկխոսությանը»,- լիաթոքեց ՕԵԿ առաջնորդը, և դա այն ժամանակ, երբ կոալիցիոն «մույս» ուժը անվերջ ռեֆրենում էր` խաբար չենք:
Ավելին` ՕԵԿ-ին էր վերապահված նաև երկխոսության օրակարգի ճշտումը` ազատ-արդարի շուրջ` փոխըմբռնման, վստահության մթնոլորտի ձևավորում: Բայց սա էլ չէր գերագույն հանձնարարականը: Ընդ որում, նաև հասկանալի դարձավ, թե վերջին շրջանում մեկ կենտրոնից ՕԵԿ-ի դեմ սկսված դեմարշն ինչով է բացատրվում. ինչու ԲՀԿ-ի իրականացրած բոլոր սոցհարցումները, «վարձված» քաղաքագետներն ինչու են ասում` չկա ՕԵԿ, ըսկի չկա:
Փաստորեն, պարզվեց` ոչ միայն կա, այլև վստահություն են վայելում, համ էլ` բավականին լուրջ-ինտելեկտուալ հայտ ներկայացնում «բոլշևիկ տատիկի սենյակում» տվայտող ուժերի համար, որոնք ՀԱԿ-ի հետ ոչ երկխոսել են ուզում, ոչ էլ ուզում են ՀԱԿ-ի երեսը տեսնել, հետն էլ առաջ ընկած հայտարարել, թե միայնակ են գնալու ընտրությունների: Իշխանությունն ՕԵԿ-ի միջոցով ասաց այդ սենյակում գտնվողներին. «Միայնակ կամ միասնական ցուցակով ընտրությունների գնալու խնդիրը կոալիցիայում դեռևս չի քննարկվել: Կոռեկտ կլինի խոսել ներկոալիցիոն քննարկումից հետո, որը տեղի կունենա սեպտեմբերին»:
Հասկացա՞ք: Շա՜տ ապրեք։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ