Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԻՆ ԴԵՄՔԵՐ ՏԵՍՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՈՒՄ»

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԻՆ ԴԵՄՔԵՐ ՏԵՍՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՈՒՄ»
09.09.2011 | 00:00

«www.sociology.am» նոր կայքը համացանցային հարցում է անցկացնում տարբեր ոլորտներում` պարզելու լավագույններին։ Կայքը նաև քաղաքական գործիչների վարկանիշային սանդղակն է որոշում։ Ցուցակում ընդգրկված են հանրությանը հայտնի քաղաքական գրեթե բոլոր գործիչները, երեք նախագահները։ Երեկվա արդյունքները մեզ անակնկալի բերեցին, քանի որ առաջին հորիզոնականը զբաղեցրել էր ՀԺԱՄ վարչության նախագահ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ` հետևում թողնելով հանրությանը քաջ հայտնի անունների։ «Ինձ համար սա անակնկալ էր,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց նա` հավելելով,- ամեն մարդ «զահլա» չի ունենա քվեարկելու, քանի որ առնվազն մի տասը րոպե պետք է ծախսել գրանցվելու համար։ Իսկ մենք ընդամենն իրազեկել ենք մեր երիտասարդներին, որ նման հարցում է անցկացվում»։ Մեր զրուցակիցը սա իր անձնական վարկանիշի ապացույցը չի համարում, այլ բուհական երիտասարդության մի ստվար զանգվածի ակտիվության։ «Սա ոչ թե Վահրամ Մկրտչյանի վարկանիշն է, այլ այն ակտիվ երիտասարդների, ովքեր ընդգրկված են ՀԺԱՄ-ում, «Հանուն հայության հարատևման» շարժման մեջ և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում»։
ՀԺԱՄ վարչության նախագահն ընդգծեց, որ իրենց հետ զրույցներում երիտասարդները շեշտում են, որ չեն ցանկանում հին դեմքեր տեսնել քաղաքական վերնախավում։ «Երիտասարդությունը նո՞ր դեմքեր է փորձում «ներմուծել» քաղաքական կյանք» հարցին ի պատասխան Մկրտչյանն ասաց. «Նոր դեմքեր ու թարմ գաղափարներ»։ Բայց չէ՞ որ շատ հաճախ հնչում է այն տեսակետը, թե երիտասարդներն անտարբեր են, քաղաքական կյանքը նրանց չի հետաքրքրում։ ՀԺԱՄ վարչության նախագահը հերքեց այս կարծիքը, պարզաբանելով, որ հարցման ցուցակում ընդգրկված են գործիչներ, որոնք հանրության լայն շրջանակին հայտնի են, սակայն երիտասարդների ուշադրությանը չեն արժանացել, ինչը փաստում է, որ սերնդափոխության անհրաժեշտություն կա։ Այս արդյունքը չի՞ պարտավորեցնում Ձեզ ավելի ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու` հարցրինք։ «Սա արդեն լուրջ պարտավորություն է։ Մենք ցանկանում ենք նպաստել նոր որակի հասարակության ստեղծմանը, որը պետք է լինի փոխգործակցային։ Հավանաբար հենց այս գաղափարն է նաև ընդունելի եղել քվեարկողների համար։ Այլապես ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ ոչ պաշտոնյա մարդուց»,- ասաց Վահրամ Մկրտչյանը։
Կայքի հիմնադիր, ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մյուս քաղաքական գործիչները դեռ տեղյակ չեն այս հարցման մասին։ Այն, որ ՀԺԱՄ վարչության նախագահն այսօր առաջին տեղում է, նա բացատրում է նրա թիմակիցների ակտիվությամբ։ «Սա նաև պայմանավորված է այն ակտիվ երիտասարդներով, որոնք աջակցում են այդ քաղաքական ուժին»,- ասաց 4-րդ խոսափողի երբեմնի «սեփականատեր», այժմ Հանրային խորհրդի անդամ քաղաքական գործիչը։ Նա նաև շեշտեց, որ հարցումն առավելապես ուղղված է քաղաքական գործիչների թիմակիցներին, այսինքն, պարզելու համար, թե գալիք ընտրություններում նրանք որքան ակտիվ կլինեն։ Կայքի հիմնադիրը տեղեկացրեց, որ նամակներով դիմելու են քաղաքական գործիչներին` իրազեկելով այս մասին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ