ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՇԱՌԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ, ԱՌՅՈՒԾԻՑ ՀԵՌՈՒ` ԱՐԱՄ ԶԱ՜Մ-ԶԱ՜Մ

ՇԱՌԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ, ԱՌՅՈՒԾԻՑ ՀԵՌՈՒ` ԱՐԱՄ ԶԱ՜Մ-ԶԱ՜Մ
13.01.2012 | 00:00

Գաղտնիք չէ, որ ԲՀԿ ֆրակցիայի քարտուղար Արամ Սաֆարյանը հաճախ է նահատակ դառնում ԲՀԿ ֆրակցիոներության նիստերում` մեղադրվելով բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ: Եվ ոչ միայն: Մի ժամանակ էլ նա «շփոթել» էր կուսակցության թիվն ու… գնա՜ց. խեղճի գլխին ինչ ասես չթափեցին:
Վերջինն էլ հիշում եք. ֆրակցիայի նախորդ տարվա նիստերից մեկն էր. Կոլյայիչից հինգ րոպե առաջ նա վերցրել-ասել էր կախարդական-միստիկ հայտնի խոսքերը, որը բացառապես վերապահված էր պարոն Ծառուկյանի ասումին, ինչն էլ մինչև այսօր կախարդանքի մեջ է պահում քաղաքական դաշտը, մանավանդ Գ. Ծառուկյանի ցուցակի մեջ հայտնվելու տոգորումով, իդեա-ֆիքսով, խանգարմունքով տառապողներին:
Այն է` «այդ մասին վերջին դասին»:
Մի խոսքով, այդ ամենից ահավոր հոգնած Արամ Սաֆարյանը «զամզամել» և նեղ շրջանակում հայտարարել էր, որ բացարձակապես չի ցանկանում տեղ ունենալ ԲՀԿ համամասնական ցուցակում և շատ ուրախ-չաղ ու բախտավոր կլինի, եթե իրեն չներառեն այդ ցուցակում, և եթե հնարավոր է` ուղարկեն «Սիբիր»:
Այն է` դիվանագիտական աշխատանքի որևէ երկրում:
Եթե այդպես լինի, ապա դա կհամարվի ԲՀԿ երկրորդ թռիչքը «վՈ սցվց». Ադոնցից հետո, ինչն էլ բավականաչափ կաղքատացնի կուսակցությունը քաղաքական առումով, որովհետև թե՛ Ադոնցը, թե՛ Արամը (չնայած մեզնից իր հավերժ նեղացածությանը) կուսակցության քաղաքական դեմքերն էին, գեոպոլիտիկայից հասկացող, արտաքին ու ներքին խաղին տիրապետող, ինչի պահանջն այդ կուսակցությունում շատ կա:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Արամ Սաֆարյանին լավ «նադայել» են արել վերջին շրջանի ՀՀԿ-ԲՀԿ հարկի-անհարկի դուելները, նա «պաշտոնապես» կուսակցությունում հայտարարել է, որ ինքը չի մասնակցում այդ խաղին և, այսպես կոչված, «սուր» հայտարարություններն ու ինտրիգներն իր ժանրում չեն:
Ինչ կորոշի կուսակցության «վոժդն» Արամի հաշվով, կերևա առաջիկայում, սակայն Ամանորի նախաշեմին ԱԺ միջանցքներում մեզ հանդիպած Արամ Սաֆարյանը կատեգորիկ մերժեց բոլոր մեր այս դիտարկումները:
Ասելով, որ այդ ամենը «զա՜մ-զա՜մ» է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ