Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՀԱ՛Մ ՆԱԼԻՆ, ՀԱ՛Մ ՄԵԽԻՆ

ՀԱ՛Մ ՆԱԼԻՆ, ՀԱ՛Մ ՄԵԽԻՆ
24.01.2012 | 00:00

Մինչ համամասնական-մեծամասնական բուռն քննարկումներ են ընթանում ընդդիմադիր ճամբարում, իշխանության ներսում մեծամասնական տեղերը բաժան-բաժան անելու հարցում կռիվը գնալով թեժանում է: Առանցքում, ինչպես միշտ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են։ Ճիշտ է, վերջիններս, ընդդիմության թելը թելելով, համամասնականը «միակ ճիշտն» են համարում, բայց 41 մեծամասնական տեղերից և ոչ մեկը ձեռքից բաց թողնել չեն ուզում: Իշխանական մեր աղբյուրի պնդմամբ` ԲՀԿ-ականների այս երկդիմի խաղը «խիստ» դուր չի գալիս գործընկեր ՀՀԿ-ին: Իշխանական ուժերը, փաստորեն, նախընտրական փուլ են թևակոխել «չհասկացվածության պատով»:
ՀՀԿ-ԲՀԿ ներքին տարաձայնությունների ալիքը, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, գնալով ուժգնանում է: Նախընտրական զարգացումներին զուգահեռ հակադրությունների «կորը» կաճի, ասում են: Հետաքրքրական է, որ, այսպես ասած, ընտրապայքարն ընթանում է ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ իշխանություն-իշխանություն տանդեմում: Նոր ձևավորվող խորհրդարանի քաղաքական քարտեզի ուրվագծերն առավել կհստակեցվեն ոչ միայն համամասնական-մեծամասնական տեղերի բաշխմամբ, այլև ընդդիմադիր հատվածի առաջիկա գործելաոճով: Սպասենք զարգացումների։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ