«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Wikileaks, Ա՜Խ, Wikileaks

Wikileaks, Ա՜Խ, Wikileaks
07.12.2010 | 00:00

Այն, որ նման լայնամասշտաբ արտահոսք տեղի ունեցավ, ապացույցն էր աշխարհի կառավարման մոդելի փոփոխության, որի «տակ» դրված է ամերիկյան հերթական երազանքը:
Ընդ որում, կարելի է կարծել, որ կարևորն առջևում է, որովհետև այն, ինչ հրապարակվել է, ամենևին էլ նորություն չէ աշխարհաքաղաքական շրջանակների համար: Եվ ոչ այն պատճառով, որ յուրաքանչյուր երկիր, ԱՄՆ-ի հանգույն, ունի իր հետախուզությունն ու հակահետախուզությունը, և Ահմադինեժադն էլ այսօր չէ, որ պետք է իմանար Սաուդյան Արաբիայի թագավորի` «իր օձի գլուխը կտրելու», Հյուսիսային Կորեան` Սեուլին միացվելու չինական իդեա-ֆիքսի, բոլորս` Գուանտանամոյի բանտերի, Մեդվեդևի «ինքնիշխանության» և Պուտինի «ալֆայական» դրսևորումների մասին:

Հիմա եկեք այս ամենին նայենք նաև նույն ամերիկյան «փչացածության» տեսակետից` հիշեցումով, որ ամեն բան, բացի նեկրոլոգիայից, ռեկլամ է: Պա՛հ, Ահմադինեժադն ինչ ասես չի ասել Իսրայելի, ԱՄՆ-ի «սատանայությունների» մասին, թող իրեն էլ ասեն` «Հիտլեր»: Սարկոզիի կնոջ մերկ նկարները աշխարհով մեկ շրջում և նույնիսկ «հուզում» են Հռոմի պապին, վերջինս էլ ստիպված ասաց` էն Բրունիին, Նիկոլա, հետդ չբերես Վատիկան, ու որ Սարկոզիին էլ «մերկ արքա» ասեն, ի՞նչ կլինի: Պուտինին էլ ասին` «ալֆա-որձ» (բա, դե, հիմա ինչո՞վ ռեկլամ չէ. ինքն էլ գրական-գեղարվեստական` «պո գիմալայսկի». էն Մեհրիբանն էր մեղք, որ չի կարողանում դեմքը շարժել, Ալիևին բան հասկացնել): Եվ կամ` ո՞վ չգիտի, որ պարոն Դավութօղլուի մոտ ինչ-որ բան էն չէ (մենք մեզ թույլ չենք տա կրկնել Wikileaks-ի` «խելապակաս» արտահայտությունը): Զորօրինակ, նվաստս Բուրսայում (հա՜, միակն էի լրագրողական ողջ աշխարհից, որ կարողացել էի թափանցել Գյուլի ու Սերժի հանդիպման սենյակ, ու մի ահագին սևեռվել էի Դավութօղլուի վրա, նա գլուխն անիմաստ այս կողմ-այն կողմ էր տարուբերում, փիսոյաժպիտով չգիտես ում` անվերջ ժպտում ու ժպտում էր):
Այս ամենը` միջանկյալ:
Դառնալով բուն խնդրին, ասենք միանգամից և մեկընդմիշտ. թիրախն ամենևին էլ պետություններն ու նրանց ղեկավարները չեն: Թիրախը սովորական աշխարհաքաղաքացին է:
Ամերիկյան «նոու հաուն» շատ նուրբ ու հեռահար նպատակ է հետապնդում: Հանրությանը, այն էլ աշխարհի մակարդակով, կենտրոնացնելով մի (այն էլ քո ցանկացած) առանցքի շուրջը, կարողանում ես նրան վերածել հումքի և շատ հեշտ ղեկավարել: ՈՒղարկված ինֆորմացիայի հետ դու կարող ես քեզ անհրաժեշտ կոդը դնել դրա տակ: Չմոռանանք, որ 25-րդ կադրի սկզբունքն ամերիկյան, մասոնական «ռիտուալը» մշտապես է կիրառել և կիրառում է: Փսիխոզն այդպես հեշտ է կառավարվում, ուղեղների լվացման այդ «պրոդուկտից» ստացվում է էներգիա, որը, ըստ ամենայնի, կծառայի ԱՄՆ-ին` մի քիչ էլ աշխարհի հեգեմոնը համարվելու գործում:
Ասել ենք` 21-րդ դարը վիբրացիաների և աստրալի դար է: Ամերիկան լավ գիտի` այստեղ և այսօր հաղթելու են լոկ գիտակցությամբ և այդ գիտակցության վրա եղած իշխանությամբ: Կարծում եք` ինֆորմացիա տարածելու համա՞ր է ստեղծվել Wikileaks-ը: Խորապես սխալվում եք:
Այն իրականում մտային կախվածության մեջ է գցում բոլորին, փորձում մանիպուլյացիայի ենթարկել աշխարհի գիտակցությունը: Այլ կերպ ասած` Wikileaks-ը «չիպ» է տեղադրում` հասկանալու, որքանով է ենթակա աշխարհը դոլիացման (Դոլիի մասին` ներքևում):
Ընդ որում, նկատեցի՞ք, որ ԱՄՆ-ի գործը շատ ընտիր շարունակեց Թուրքիան: Վերջինս մտավ խաղի մեջ և հրապարակեց Wikileaks-ի զբաղեցրած տարածքի նկարները, որոնք իրականում բունկերներ էին, և եթե անկեղծ` հիշեցնում էին գերմանական համապատասխան կառույցները:
Նման ֆինանսներ` գետնի տակ գտնվող այդքան խոր կառույցի և նրա անվտանգության ապահովման համար, հավատացեք, հենց այնպես չէին տրամադրվելու, որ Հիլըրի Քլինթոնն էլ ուժեղ ջղայնանար Պենտագոնի վրա ու անջատեր վերջինիս հետ կապը... այստեղ արդեն պաուզան պետք է ձգել. հիշենք, որ այս Պենտագոնը, ի դեպ, 2000-ի վերջերին սկսել էր մարդու կլոնավորման աշխատանքները և համոզված էր, որ 2002-ին այն կավարտվի (ի դեպ, սեպտեմբերի 11-ին ռմբակոծվեց Պենտագոնի հատկապես այն թևը, ուր կատարվում էին այդ ուսումնասիրությունները): Հիշենք նաև, որ դրանից առաջ էլ նույն Ամերիկան արդեն իսկ ստեղծել էր կլոնավորման նախակարապետ` գառ-Դոլիին: Դոլին կլոնավորվել էր 6 տարեկան ոչխարից (հիշենք, թե 6-ն «ո՛ւմ» թիվն է). վեց տարեկանում Դոլին բացահայտեց տեսակին չպատկանելու իր բնույթը, դրսևորեց անչափ ագրեսիվ վարքագիծ՝ գիշատելով իր նման ոչխարներին, հարձակվելով մարդկանց վրա: Սա` «հենց այնպես»` լիկբեզի համար: Անցանք առաջ:
Այսօր արդեն, երբ հորիզոնական, այն է` նյութական «գործիքներն» այլևս չեն բավարարում, երբ հորիզոնական ռեսուրսները սպառվում են, Նահանգները դեպ ուղղահայաց անցում է կատարում, բայց իր իմացած ձևով:
ՈՒղղահայացում, այո, էներգիան խիստ նուրբ է, և «դուխովնի» գործիքներ է պահանջվում: Այդ գործիքներն ԱՄՆ-ն արդեն իսկ օգտագործել է մինչ 21-րդ դարը: Նոր էրայում այդ սիմվոլիկ-ազդանշանային գործիքներն այլևս չեն աշխատում, ու նա էներգիա է փորձում ստանալ մարդկային մտքից` մանիպուլյացիայի մեջ դնելով այն` ցանկալիին հասնելու համար (հասկանալի է, չէ՞, որ այսօրվա մարդուն մերկ կանանցով, համատարած սեքսով, դեմոկրատիայի մասին հեքիաթներով, ազատականության, սեռերի խառնշտորմամբ երկար չես պահի քո ազդեցության ներքո). 21-րդ դարի մարդը նույնքան բարդ է, և նրան թակարդ գցելու, կախվածության մեջ պահելու, աշխարհի տիրակալ մնալու համար նաև Wikileaks-ի նման գործիքներ են պետք:
Չե՞ք հարցրել, թե այդ ինչպես է լինում, որ Ջուլիան Ասանժը, որից մեծն Պենտագոնն ու պետդեպը ահավոր դժգոհ են, որի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել, այսօր գտնվում է Բրիտանիայում (մտաբերենք իրաքյան պատերազմը և հիշենք. բրիտանացի գիտնականն էր սխալ հայտարարել, թե Իրաքը հաստատապես միջուկային զենք ունի. նրան սպանված գտան` Իրաքի դեմ հարձակումից որոշ ժամանակ անց), մի խոսքով` հզոր ու մեծ քաղաքակրթական անցյալ ունեցող, բոլոր «մասոնական ռիտուալների» հայր և օրրան Բրիտանիան «չի տալիս» Ասանժին: Ասանժը դեռ անելիք ունի:
Միջանկյալ մի պատմություն էլ, որն ասքելու գայթակղությունից չենք կարող զերծ մնալ. հիշո՞ւմ եք ՈՒոթերգեյթի սկանդալը. լրատվամիջոցներով ընդամենն արտահոսք էր եղել վիետնամական պատերազմի և Նիքսոնի «պահվածքի» մասին: «Ժամեր անց» Նիքսոնը հրաժարական տվեց: «Ասված» է, չէ՞, որ նա այն քիչ ամերիկյան նախագահներից էր, որ չէր պատկանում մասոնական որևէ օթյակի (ճիշտն ասած` այս ամենում վիճարկելի ահագին բան կա, բայց, դե, մենք ի՞նչ գործ ունենք մտնելու մատի ու մատանու արանքը): Սա նույնպես հետաքրքիր է, չէ՞:
Մի խոսքով` ԱՄՆ-ը փորձարկում է վիրտուալ-գիտակցական նոր զենքը: ԱՄՆ-ն ուզում է աշխարհին, Մերձավոր Արևելքին, Իրանին հեշտ և էժան հաղթել, չխրվել, ինչպես խրվեց Աֆղանստանում ու Իրաքում:
Սակայն հետաքրքիրն այս ամենում այն է, որ Իրանը նույնպես հետաքրքիր-ֆունդամենտալ երկիր է: Նույնքան հետաքրքիր է նաև ԱՄՆ-ի հաջորդ «թիրախ»- Չինաստանը. այդ ազգերը հին, և նույնքան էլ «դուխովնի» պայքարի ազգեր են: Այնպես որ, կռիվը, այսպես, թե այնպես, հեշտերից չի լինելու:
Իսկ նկատեցի՞ք, որ սկզբի համար, բոլոր դեպքերում, ահագին հետաքրքիր ստացվեց. չմոռանանք` օրերս Իրանի «միջուկային» ցենտրիֆուգները վնասվել էին համակարգչային վիրուսի միջոցով: То ли еще будет!
Անցանք ավելի բարձր մակարդակ: Գիտենք` չկա բան, որ չգա լույսի մեջ: Ամերիկան գալիս է լույսի մեջ: ՈՒզում, թե չի ուզում: Նրա այս կարգի թուլացումը «տեսանողների» համար բացահայտում է` Նահանգները, այդ նույն տիեզերաբանության հանգույն, բացահայտում է ոչ միայն իբր իր հետախուզական և դիվանագիտական գաղտնիքները, ինչն էլ, ընկերներ, ոչ թե «գաղտնիքների» բացահայտում է, որովհետև այս ամենում նույնպես խաղ կա. մի պստիկ նյուանսի գիտակցական շեղում, ամբողջական պատկերն է փոխվում:
Այսպիսով, քաղտեխնոլոգիական վերջին փամփուշտները կրակելով, ԱՄՆ-ը, փաստորեն, խոստովանում է իր հեգեմոնիայի վերջի սկիզբը, որովհետև այդքան և այդպես անողոք պայքարել աշխարհի դեմ, հաստատապես, լավ օրից չէ:
Եվ ապա, ինչպես ինքն է փորձում աշխարհի գիտակցության վրա ազդել, մտնելով ու մեկընդմիշտ տեղավորվելով այդ գիտակցության մեջ, այնպես էլ Նյուտոնի երրորդ օրենքի համապատասխան` «ազդեցությունը բերում է հակազդեցություն», Wikileaks-ի սկսած խաղը «ճանաչվում» է աշխարհում շատերի, մասնավորապես «հումք դարձվողների կողմից», և նույն հակադարձումը նրանց մեջ դնում է «վեցերորդ» էլեմենտը, որով ճանաչումը բերում է նաև ազատագրում («Ճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատագրի»)` ներքին ու գիտակցական:
Էս «ղայդի» բաներ:
Չէ, մի բան էլ. էս «Վիկը» (Wikileaks-ը) լրիվ մեր` Հայաստանի կողմից է: Ինչո՞ւ:
Իսկ այդ մասին արդեն` հաջորդ անգամ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ